Նոյեմբերի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Կուզենաք արագ հաջողության հասնել, բայց դա հազիվ թե հաջողվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք։ Մինչև նոյեմբերի կեսը պետք է մեծ ուժեր ծախսեք հին խնդիրները լուծելու համար։ Պետք է գլուխ հանեք բարդ իրավիճակից, որը ձեր մեղքով չի առաջացել։ Չնայած դժվարությունները հաճախ ուրիշների սխալների հետևանքով կառաջանան, աշխատեք ոչ ոքի վրա չչարանալ։ Հիմա կարևոր կլինի հանգստություն պահպանել, քանի որ բացասական հույզերը կվնասեն ձեզ, կստիպեն սխալներ անել, երբեմն ինքնազգացողության վատացման պատճառ կդառնան։
 

Նոյեմբերի երկրորդ կեսը առաջինից թեթև ու հաճելի կլինի։ Գործերը պլանավորելիս նկատի առեք դա։ Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի դրված նպատակներին հասնելը։ Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում։ Եթե ձեզ ճիշտ պահեք, հին տարաձայնություններից ու փոխադարձ պահանջներից հետք անգամ չի մնա։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ձեր կյանքում շատ կարևոր իրադարձություններ տեղի կունենան։ Պարզապես հիմա չեք կարողանա ճիշտ գնահատել դրանք։ Եզրակացություններ անելիս մի շտապեք, նայեք, թե ինչ արդյունքներ են տալիս ձեր գործողությունները։ Նոյեմբերին ծագած խնդիրներից օգտակար դասեր կքաղեք։ Բացի այդ, ամիսը հնարավորություն կտա շատ բան սովորել, նախապատրաստվել ապագա փոփոխություններին։
 

Նոյեմբերի սկիզբը հարմար է լուրջ գործերի համար։ Մինչև նոյեմբերի 10-ը կարող եք պատասխանատու որոշումներ ընդունել, ինչպես նաև որոշակիություն մտցնել պլաններում։ Ավելի ուշ հույզերն անկայուն կդառնան, իսկ դա նշանակում է, որ չեք կարողանա ղեկավարվել առողջ բանականությամբ։
 

Խուսափեք բաց պայքարից, հատկապես՝ եթե ուժերը հավասար չեն։ Ցանկացած հարց լավ է լուծել խաղաղ ճանապարհով։ Չեք վախենա դիմակայությունից, պատրաստ կլինեք դիմադրություն ցույց տալ թշնամիներին, բայց դա ուժ ու էներգիա կխլի, որոնց ավելի լավ կիրառում կարող էիք գտնել։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Երբեմն դժվարություններ կառաջանան, բայց նոյեմբերն ընդհանուր առմամբ բարենպաստ ընթացք կունենա։ Ամսվա առաջին օրերին կարող եք հաջողության հասնել ձեր վճռականության ու համառության շնորհիվ։ Հնարավորություն կունենաք հաղթահարել այն խոչընդոտները, որոնք երկար ժամանակ խանգարում էին առաջ շարժվել։ Լավ ժամանակ է նախաձեռնող լինելու համար, ընդ որում՝ և՛ գործնական, և՛ անձնական ոլորտներում։
 

Նոյեմբերի 10-ից արդյունավետ աշխատանքի շրջան կսկսվի։ Շտապելու կարիք չկա, այնպես որ՝ ամեն քայլը լավ կշռադատեք։ Շատ կարևոր կլինի վստահությունը, որ ամեն ինչ ճիշտ եք անում։ Ինչքան քիչ կասկածներ ունենաք, այնքան շուտ կհասնեք հաջողության։
 

Ամսվա վերջին օրերը նոր գաղափարների հարցում առատաձեռն կլինեն։ Շրջապատին հաճախ անսովոր առաջարկներ կանեք, կզարմացնեք մտքերի ոչ ստանդարտ ընթացքով։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Դժվար է լինելու, բայց նույնիսկ ամենալարված պահին իրավիճակը դեպի լավը փոխելու շանս կունենաք։ Կարևոր է հասկանալ, որ ձեզանից է կախված ամեն ինչ։ Կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեր ձեռքերում է, իսկ մնացածը վերահսկելու համար ժամանակ մի վատնեք։
 

Նոյեմբերի առաջին կեսը դրական փոփոխությունների շրջան է։ Բայց դրանք տեղի կունենան միայն այն դեպքում, եթե շատ հույս չդնեք ուրիշների վրա։ Արարքների ու դատողությունների մեջ անկախությունը, սեփական կյանքի հանդեպ պատասխանատու վերաբերմունքը շատ կարևոր կդառնան։
Ամսվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի, բայց այն նույնպես դրական կողմեր կունենա։ Դրանցից մեկն այն է, որ կկարողանաք նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, ամրապնդել մասնագիտական դիրքերը։ Կարող է բարելավվել նաև ֆինանսական վիճակը։

 

Նոյեմբերի վերջին հուզական ֆոնն անկայուն կլինի, բայց լուրջ տհաճություններից կկարողանաք խուսափել։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Նոյեմբերը բոլոր առումներով հաջող կսկսվի։ Աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու ու մրցակիցներից առաջ անցնելու հնարավորություն կունենաք։ Կլուծվեն նաև անձնական խնդիրները, ընդ որում՝ հաճախ ձեզանից միայն նվազագույն ջանքեր կպահանջվեն։ Աստղերի աջակցությունը զգալով՝ չեք հետաձգի ձեր մտահղացումների իրագործումը, բայց չեք էլ շտապի։
 

Կարող եք միավորվել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ ու պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Հաճախ սպասվածից ավելի մեծ աջակցություն կստանաք, կզգաք, որ վայելում եք ինչ-որ մեկի հովանավորությունը։
 

Նոյեմբերի երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնց պատճառը երբեմն ձեր սեփական սխալներն ու չմտածված ծախսերը կլինեն։
 

Չեք կարողանա առանձնացնել նաև գործնական ու անձնական հարաբերությունները։ Հաճախ հույզերով կառաջնորդվեք այնտեղ, որտեղ արժեր լսել առողջ բանականությանը, իսկ երբեմն էլ ընդհանրապես ուշադրություն չեք դարձնի հույզերին ու հետո կզղջաք դրա համար։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Շատ բարենպաստ ամիս է։ Մեծ հաջողությունների հասնելու շանս կա։ Հաճախ կգնաք սեփական ճանապարհով, չեք հետևի ուրիշի օրինակին, և հենց դրա շնորհիվ էլ հիանալի արդյունքների կհասնեք։ Ցանկացած գործի լուրջ կմոտենաք, կփորձեք հասնել նրան, ինչին ձգտում էիք, կիսատ մնացած գործեր չեք թողնի։ Սեփական անձի հանդեպ այդպիսի պահանջկոտությունը թույլ կտա խուսափել սխալներից։ Իսկ ահա շրջապատի հանդեպ ներողամիտ կլինեք, և նրանք շնորհակալ կլինեն ձեզ դրա համար։
 

Նոյեմբերը հարմար է սովորելու ու աշխարհայացքն ընդլայնելուն օգնող զբաղմունքների համար։ Ինչքան շատ նոր ինֆորմացիա ստանաք, այնքան կտարվեք այն գործերով, որոնք առաջ շատ բարդ էին թվում։ Չի բացառվում մասնագիտական աճը։
 

Հավանական է՝ նոյեմբերի վերջին անհանգստանալու առիթներ լինեն։ Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն մանրուքների հետ, որոնք միանգամից ճիշտ գնահատել չի հաջողվի։ Ընկերների աջակցությունն այստեղ շատ տեղին կլինի։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Ամսվա սկիզբը հակասական կլինի։ Կուզենաք հաջողության հասնել, բայց դա միշտ չէ, որ հնարավոր կլինի, իսկ դուք անհամբեր կլինեք։ Շատ Կշեռքներ այդ հատվածում այնքան շատ կձգտեն իրագործել իրենց ցանկությունները, որ կսկսեն վստահել մարդկանց, որոնք դրան արժանի չեն։ Զգոն եղեք, հակառակ դեպքում ուրիշի խաղի գործիքը կդառնաք։
 

Երբեմն տարաձայնություններ կծագեն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ շատ լավ լեզու էիք գտնում։ Նույնիսկ եթե խոսքը մանրուքների մասին լինի, դրանք որպես լուրջ խնդիր կընկալեք ու կսկսեք հուզվել։ Երբեմն ձեր վարքը շրջապատին տարօրինակ կթվա, և նրանք ձեզ տհաճ խորհուրդներ կտան, որի կարիքը չէիք զգում։
 

Նոյեմբերի երկրորդ կեսը նոր հորիզոններ կբացի։ Այս շրջանը հատկապես բարենպաստ է նրանց համար, ովքեր ձգտում են աշխատանքի մեջ հաջողության հասնել։ Հավանական է արագ մասնագիտական աճ։
 

Ամսվա վերջին նախաձեռնող եղեք անձնական հարաբերություններում։ Բարենպաստ ժամանակ է ընտանեկան հարաբերություններում փոփոխություններ կատարելու ու մտերիմների հետ հարաբերությունները հարթելու համար։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Բարենպաստ ամիս է։ Այն ձեզ հնարավորություն կտա նշանակալի չափով բարելավել կյանքը։ Կարող եք սկսել մանրուքներից՝ օրը պլանավորելուց, փոքրիկ գնումներից, ինչ-որ կազմակերպչական հարցերի լուծումից։ Շտապել պետք չէ, բայց կանգ առնել էլ չարժե։ Նպատակ ընտրեք ու առանց մտածելու շարժվեք դրա ուղղությամբ։
 

Նոյեմբերի սկզբին շատ կարևոր կլինի ճիշտ ժամանակին ստվերում մնալ, հեռու մնալ ավելորդ զրույցներից ու քննարկումներից։ Ինչքան քիչ ուշադրություն ձեզ վրա հրավիրեք, այնքան քիչ կլինեն անհարմար պահերն ու կասկածները։
 

Ամսվա կեսը օգտակար կապեր ձեռք բերելու, ազդեցիկ համախոհներ գտնելու հնարավորություն կտա։ Հարմար ժամանակ է աշխատանքի կամ բիզնեսի զարգացման հետ կապված կարևոր որոշումներ ընդունելու համար։
 

Իսկ ամսվա վերջին օրերը կստիպեն կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա։ Մտերիմները ձեր օգնության ու ուշադրության կարիքը կունենան։ Հավատացեք, որ ձեզ համար թանկ մարդկանց աջակցելու համար արժե հետաձգել բոլոր գործերը։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Նոյեմբերն ընդհանուր առմամբ լավը կլինի, բայց երբեմն ապրումների առիթներ կունենաք։ Դրանք հատկապես շատ կլինեն ամսվա սկզբին։ Բանն այն է, որ այդ հատվածում շատ կհիշեցնեն հին սխալները, բացի այդ, ստիպված եք լինելու գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր վիրավորված են ձեզանից։ Երբեմն դա շատ կնյարդայնացնի, և անկախ ձեզանից կոնֆլիկտներ կհրահրեք։
 

Ամսվա կեսը հարմար է խոշոր գնումների ու գործարքների համար, ընդ որում՝ նրանց, որոնք կապված են անշարժ գույքի հետ։ Այդ հատվածում կարող եք լուծել ֆինանսական հարցերը։ Այդ ոլորտում կարող եք ամբողջությամբ հույս դնել ձեր ինտուիցիայի վրա։
 

Փաստացի նոյեմբերի ողջ երկրորդ կեսը նվիրված կլինի կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու հետ։ Ձեզ համար կարևորը ինքներդ ձեր առաջ անկեղծ լինելն է։ Պետք է նաև թույլ չտաք, որ ինչ-որ մեկը մոլորության մեջ գցի ձեզ։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Նոյեմբերը հաջող կլինի։ Փոքրիկ խնդիրներ կծագեն, բայց դրանցից արագ գլուխ կհանեք։ Համարյա մշտապես դրական միտումները գերակշիռ կլինեն։ Կզգաք աստղերի աջակցությունն ու չեք կասկածի ձեզ վրա։
 

Ամսվա սկզբին ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները։ Դրանք հստակ կլինեն։ Իսկ ահա խորհուրդներ լսել չարժե, քանի որ դրանք տվող մարդիկ միշտ չէ, որ ամենալավ մտադրություններով կառաջնորդվեն։ Ամսվա այդ հատվածում անսպասելի ու շատ հաջող կլուծվեն վաղուց հանգիստ չտվող խնդիրները։
 

Ամսվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ամրապնդել գործնական ու անձնական հարաբերությունները։ Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք։ Շատ տարաձայնություններ կհաջողվի թողնել անցյալում։ Չի բացառվում հին մրցակիցները ընկերներ դառնան։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Նոյեմբերի սկիզբը բարդ կլինի։ Այդ հատվածում շատ բան դուրս կգա վերահսկողությունից։ Կարող է թվալ, որ շատ շուտով լուրջ խնդրի եք բախվելու, աղետալի անհաջող իրադարձությունների զոհ եք դառնալու։ Իսկ իրականում ամեն ինչ այնքան վատ չէ, և եթե չսկսեք խուճապի մատնվել, ապա լուրջ սխալներ չեք անի։
 

Ամսվա կեսը հարմար է նախաձեռնող լինելու համար։ Ընդ որում՝ դա կարելի է անել կյանքի բոլոր բնագավառներում։ Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, դուք կզգաք դա ու չեք կասկածի ձեր նախաձեռնությունների հաջողության վրա։ Չի բացառվում՝ հաջողվի կարևոր հաղթանակներ տոնել, հետևում թողնել մրցակիցներին։ Նոյեմբերի վերջին շաբաթները բարդ կլինեն։ Ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առաջ, շատ զգույշ առաջ կշարժվեք, չեք շտապի, չեք վստահի կասկածելի անձնավորություններին։ Վտանգ կա՝ սխալ անեք, որն ուղղելը լուրջ ջանքեր կպահանջի։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Նոյեմբերը լավ կդասավորվի։ Ամսվա սկզբին, ճիշտ է, պետք է որոշ տհաճ պահեր ապրեք։ Դրանք, ամենայն հավանականությամբ, կառաջանան ձեր մեղքով։ Արագ կհասկանաք դա ու կաշխատեք հնարավորինս արագ գլուխ հանել իրավիճակից։ Դա ձեզ կհաջողվի անել։
 

Նոյեմբերի երկրորդ շաբաթվանից ուսման, աշխարհայացքն ընդլայնելու բարենպաստ շրջան կգա։ Կծանոթանաք մարդկանց հետ, ովքեր պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով։ Աշխատեք ավելի շատ այցելել մասնագիտական միջոցառումների, որտեղ հնարավորություն կունենաք շփվել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ։
 

Այս շրջանը հաջող կլինի նաև ստեղծագործելու, ինքնաիրացման համար։ Շատ Ձկներ իրենց զգացմունքներն արտահայտելու անսովոր եղանակ կգտնեն, շրջապատին կզարմացնեն աշխարհի հանդեպ ինքնատիպ հայացքով։
 

Եվ միայն նոյեմբերի վերջին կարող են դժվարություններ ծագել։ Հաճախ դրանք կապված կլինեն լարված հուզական դաշտի հետ։ Կկորցնեք համբերությունն ու հանգստությունը, կսկսեք սխալը սխալի հետևից անել։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը։


Загрузка...


01.11.2018 1411 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։