Главная » 2018 » Սեպտեմբեր » 15 » Սեպտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Սեպտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 16-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը։ Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է։


Լուսնային 7-րդ օրը, որը բաժին է հասնում գիշերային ժամերին ու ձգվում է մինչև 15։00-ը, գրքերի ու արձանագրությունների մասին հոգ տանելու օր է։ Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը։ Ցանկալի է՝ արկածներ ունենաք։ Խորհուրդ չի տրվում հավի միս ու ձու ուտել, գրքեր ու թղթեր պատռել, ստել, ինչ-որ մեկին վատը ցանկանալ, բարկանալ երեխաների վրա։ Ուշադիր եղեք թոքերին։


Լուսնային 8-րդ օրը զղջումի, կերպափոխումների, ճշգրիտ գիտություններով զբաղվելու ու սեփական անձի վրա աշխատելու օր է։ Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորելը, վերապլանավորելը ու վերակառուցելը։ Խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել։ Ստամոքսի լվացում արեք, ուշադիր եղեք աղիներին։



Այսօր արևային 30-րդ օրն է։ Արեգակը գտնվում է Կույսի նշանի տակ։ Սա բարեգործության, ժամանակի հանդեպ հաղթանակի օր է։ Խորհուրդ չի տրվում ավելորդ զրույցներ վարելը, ակտիվ գործերը, տնային մեծ մաքրությունը։ Խորհուրդ է տրվում սառը կերակուր ուտել, կաթ խմել, կաթնամթերք օգտագործել։ Այսօր բարի նշան է երազներ չտեսնելը։



Просмотров: 192 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES