Главная » 2018 » Սեպտեմբեր » 17 » Սեպտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Սեպտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 18-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը։ Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է։


Լուսնային 9-րդ օրը բաժին է ընկնում գիշերային ժամերին ու ձգվում է մինչև 17։00-ը։ Օրը բարենպաստ է այգում աշխատելու ու ճամփորդությունների համար։ Խորհուրդ են տրվում պասիվությունը, վերահսկողությունն ու ինքնամաքրումը։ Անբարենպաստ է ամուսնություն կնքելը։ Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու անադեկվատ լինելը կկործանեն բոլոր նախաձեռնությունները։ Այսօր ակտիվությունը կպատժվի, դրա հետևանքները տհաճ կլինեն։ Այսօր լավ է ներել այն մարդուն, ով ձեզ վիրավորել է։


Լուսնային 10-րդ օրը հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է։ Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հարազատներին հյուր կանչել, առևտուր անել, գնել, մեծ գործ սկսել։ Լավ կընթանան վերանորոգման կամ տուն կառուցելու գործերը։ Խորհուրդ չի տրվում վերջ տալ հարաբերություններին, հատկապես՝ գործնական հարաբերություններին։ Անբարենպաստ է ճամփորդելը։



Այսօր արևային 2-րդ օրն է։ Արեգակը Կույսի նշանի տակ է։ Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների ու գաղափարների, գիտակցման օր է։ Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին իրերը փոխարինել նորով։ Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով։



Просмотров: 376 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES