Главная » 2018 » Օգոստոս » 31 » Սեպտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
18:00
Սեպտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
Այսօր լուսնային 21-րդ օրն է։ Լուսինը գտնվում է Ցուլի նշանի տակ։ Օրվա հովանավոր մոլորակը Սատուրնն է։

Լուսնային 21-րդ օրը հարմար է քաջություն ու խիզախություն դրսևորելու, ինքնազոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու համար համառություն դրսևորելու համար։ Ակտիվ, ստեղծագործական օր է։ Այն  հարմար է սպորտային մրցումների՝ հատկապես վազքի համար, եզրակացություններ անելու, քննություն հանձնելու, մասնագիտական որակները ստուգելու ու փորձության ենթարկելու համար։ 21-րդ լուսնային օրը հարմար է նաև աշխատավայրը փոխելու համար։ Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է։

Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, միայնությանը տրվել, ծանր աշխատանք կատարել ու այդտեղ սպառել բոլոր ուժերը։
 


Ինչ վերաբերում է առողջությանը, ապա օրը կապված է արդյունաստեղծ համակարգի ու հատկապես լյարդի հետ։ Խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել լյարդը։ Մեծ է թունավորման վտանգը։ Խորհուրդ է տրվում գազար, բազուկ ու տանձ ուտել։ Ֆիզիկական վարժություններ արեք, եղեք մաքուր օդին։


Այսօր արեգակնային 15-րդ օրն է։ Արեգակը գտնվում է Կույսի նշանի տակ։ Օրը հարմար է ցանկացած տիպի միություն կնքելու համար, հոգևոր ու ֆիզիկական ուժեր, գեղեցկություն ու ներդաշնակություն ձեռք բերելու համար։ Աշխատանքը ուրախություն ու հաճույք կբերի։

Արեգակնային 15-րդ օրը խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ, տնային մաքրությամբ։ Հոգ տարեք տնային բույսերի ու կենդանիների հանդեպ։ Կարող եք դեղաբույսեր պատրաստել։ Խորհուրդ է տրվում մրգեր ուտել, հյութեր խմել, մի հրաժարվեք նաև քաղցրից ու մեղրից։ Չի կարելի գինի խմել։

Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես ծանրաբեռնվել։ Պետք չէ գործարքներ սկսել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառ կտրել ու որս անել։

 



Просмотров: 831 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES