Սեպտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 20-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը։ Լուսինը մինչև ժամը 03։51-ը Այծեղջյուրի նշանի տակ է, ապա՝ Ջրհոսի։


Լուսնային 11-րդ օրը չվերահսկվող հզորության օր է։ Նորելուկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել։ Կարող եք հոգ տանել մարմնի ու առողջության մասին, զբոսնել, մարզանք անել։ Զգույշ եղեք միջատների հետ։ Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն ու ուշադրություն է անհրաժեշտ։ Խորհուրդ է տրվում ավարտին հասցնել սկսած գործերը, ճամփորդել ու տեղափոխվել։ Խորհուրդ չի տրվում մեծ գործեր սկսել, առևտուր անել, վտանգավոր աշխատանքով զբաղվել։


Լուսնային 12-րդ օրը իմաստության՝ զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի, մտքերը մաքրելու օր է։ Այսօր խորհուրդ է տրվում բարեգութ լինել, բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել սեփական անձին ու առողջությանը։ Խուսափեք առևտուր անելուց, մոլախաղերով զբաղվելուց, բարկանալուց, վիճելուց ու լաց լինելուց։ Կոպիտ սնունդ մի օգտագործեք, շատ հեղուկ ու հյութեր օգտագործեք։



Այսօր արևային 4-րդ օրն է։ Արեգակը գտնվում է Կույսի նշանի տակ։ Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ։ Սա արդարության, բարու համար պայքարի, ասպետության օր է։ Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք նաև ռիսկի դիմել։ Սա պարտքի կատարման օր է։ Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության։ Կարող եք կծու ուտեստներ փորձել։ Խորհուրդ չի տրվում ալկոհոլը։ Բարի նշան է երազում ձեզ ակտիվ, էներգիայով լի, գործունյա տեսնելը։





19.09.2018 457 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։