Главная » 2018 » Սեպտեմբեր » 21 » Սեպտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Սեպտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 22-ը կիսում են լուսնային 13-րդ և 14-րդ օրերը։ Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 16։26-ից՝ Ձկների։


Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է մինչև 19։08-ը, ինֆորմացիա կուտակելու, շփումներ կազմակերպելու, սովորելու, կոնսուլտացիայի դիմելու, անցյալը վերանայելու օր է։ Օրը բարենպաստ է ուտեստներ պատրաստելու, գնումներ անելու, տան համար իրեր ձեռք բերելու կամ սեփական ձեռքով պատրաստելու համար։ Կարող եք նաև սովորել։ Անբարենպաստ է մեծ գործերի, ճամփորդությունների, հարաբերություններում ինչ-որ բան փոխելու համար։


Լուսնային 14-րդ օրը կարևոր օր է։ Սա ինքնակատարելագործման փուլերի մեկնարկի, հզորության, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է։ Այսօր խորհուրդ է տրվում ճամփորդել, խաղալ, կոմերցիայով զբաղվել, զբաղվել կարևոր գլոբալ գործերով, փոխել աշխատանքը, կարդալ ու սովորել, ֆիզիկական աշխատանք կատարել։ Ցանկացած կարևոր գործի մեկնարկ պետք է տեղափոխել հենց լուսնային 14-րդ օրվան։ Եթե բաց եք թողել այս օրը, կկորցնեք ամիսը։ Հոգեկան աշխարհն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր է տրամադրության անկում, մելանխոլիա։



Այսօր արևային 6-րդ օրն է։ Արեգակը Կույսի նշանի տակ է։ Սա ներդաշնակության ու ներքին հավատը վերականգնելու, կոմպլեքսների դեմ տարած հաղթանակի, կերպափոխության, բարեկամական կապերը վերականգնելու օր է։ Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, հոգ տանել առողջության մասին։ Պետք չէ վիրահատվել։ Առողջության հետ կապված խորհուրդ է տրվում շատ ջուր օգտագործել։



Просмотров: 330 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES