Սեպտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 23-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը։ Լուսինը Ձկների նշանի տակ է։


Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 00․00-ից ու ձգվում մինչև 19։27, կարևոր օր է։ Այն հզորության, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է։ Ինքնակատարելագործման փուլերի մեկնարկի օրն է։ Ցանկացած կարևոր գործ պետք է նախատեսել հենց 14-րդ լուսնային օրվա համար։ Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ողջ ամիսը։ Այս օրը բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով զբաղվելը, ինչպես նաև գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք կատարելը։ Հնարավոր է՝ հակված լինեք մելանխոլիայի, տրամադրությունը հաճախ կընկնի։


Լուսնային 15-րդ օրը մարմնական գայթակղությունների օր է։ Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը։ Խորհուրդ է տրվում համեստ լինել ու պայքարել ծուլության դեմ։ Խորհուրդ չի տրվում վիճել, նվերներ ընդունել, լուծել ընտանեկան խնդիրները։ Սննդի մեջ շատ հատիկավորներ օգտագործեք։ Խուսափեք խնձոր ուտելուց։



Այսօր արևային 7-րդ օրն է։ Արեգակը մինչև 05։53-ը Կույսի նշանի տակ է, ապա՝ Կշեռքի։ Սա ավանդույթներն ամրապնդելու օր է։ Ամենալավ օրն է սիրո, ստեղծագործ գործունեության համար։ Խորհուրդ է տրվում ավելի շատ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, մաքրել տունը, պահպանել ներքին ջերմությունը։ Ժամանակ անցկացրեք նաև տանից դուրս։





22.09.2018 1503 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։