Главная » 2018 » Սեպտեմբեր » 24 » Սեպտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Սեպտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 25-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը։ Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 03։03-ից՝ Խոյի նշանի տակ։


Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է մինչև 20։02-ը, ամենամաքուր օրերից մեկն է։ Այսօր դրսևորվող չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն։ Սա մաքրման, լուսավորման, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է։ Այսօր կարևոր կլինեն ներքին խաղաղությունը, մտքի, մարմնի ու հոգեկանի ներդաշնակությունը։ Խորհուրդ է տրվում մաքրություն անել, զբաղվել օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել ու ինքնակատարելագործվել։ Հանգստություն պահպանեք ու չափավոր եղեք։


Լուսնային 17-րդ օրը ներքին ազատություն ձեռք բերելու, էքստազի ու կյանքից ուրախություն ստանալու օր է։ Խորհուրդ է տրվում ճամփորդել, զբաղվել առևտրով ու հաճույք պատճառող գործերով, ավելի շատ շփվել սիրելիի հետ, տոներ կազմակերպել, ուրախանալ։ Խորհուրդ չի տրվում ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվել, հաշվետվություններ կազմել ու գերլարվել։ Վտանգի տակ կլինի հոգեկանը։ Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է։



Այսօր արևային 9-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Այն կապված է ստեղծագործական պոտենցիալի բացահայտման, նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, մարդկանց միավորելու հետ։


Խորհուրդ է տրվում հրաժարվել հնից ու անպիտանից։ Խորհուրդ չի տրվում աշխատել վտանգավոր նյութերի ու կրակի հետ։ Այսօր տեսած երազները կշիռ կունենան, եթե երազում մեծ քանակի մարդկանց տեսնեք։ Խորհուրդ է տրվում առույգ ու ուրախ արթնանալ։



Просмотров: 350 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES