Սեպտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 26-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը։ Լուսինը Խոյի նշանի տակ է։


Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է մինչև 20։19-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, արգասաբերության, ոգևորության, կյանքից ստացած ուրախության օր է։ Օրվա բնութագրականը սերն է։ Խորհուրդ է տրվում ճամփորդել, զբաղվել առևտրով ու հաճույք պատճառող գործերով, շփվել սիրելիների հետ, տոներ կազմակերպել, ուրախանալ։ Անբարենպաստ է ձանձրալի ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը։ Հնարավոր է հոգեկան լարվածություն։ Մեծ է վնասվածքներ ստանալու հավանականությունը։


Լուսնային 18-րդ օրը պասիվ օր է։ Այն խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է։ Այսօր պետք է պայքարեք ձեր վատ ու կեղտոտ մտքերի դեմ, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք մշակեք, դիտեք ձեզ կողքից, հրաժարվեք պատրանքներից ու ցածր բնազդներից։ Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը։ Խորհուրդ չի տրվում մարդկանց պիտակավորել ու թերագնահատել, ինչ-որ բան պլանավորել, զբաղվել հարբեցողությամբ ու շատ ծխել։



Այսօր արևային 10-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Սա ինքնավերլուծության, վախերից ազատվելու օր է։ Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Հնարավորինս խուսափեք դեղեր խմելուց։ Քաղցր հյութեր ու կաթնամթերք օգտագործեք։ Երազում կենդանի ձկներ, մրգեր, սնկեր տեսնելը բարի նշան է։ Լավ նշան չէ կրակ տեսնելը։





25.09.2018 483 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։