Главная » 2018 » Սեպտեմբեր » 27 » Սեպտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Սեպտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 28-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը։ Լուսինը Ցուլի նշանի տակ է։
 

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է մինչև 21։00-ը, ծանր ու բավականին վտանգավոր օր է։ Հնարավոր են թունավորումներ։ Ինչ-որ մեղքի մեջ ներքաշվելու վտանգ կա։ Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ։ Սա միայնակ ու ստեղծագործող մարդու օր է։ Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել։ Անբարենպաստ է ամուսնություն կնքել, կարևոր որոշումներ ընդունել ու բանակցություններ վարել։ Օրը վատը կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար։
 

Լուսնային 20-րդ օրը անկեղծության, բացահայտումների օր է։ Կասկածները թոթափելու, պարտքերը մարելու, հոգևոր կերպափոխման օր է։ Սա առաջնորդների ու հռետորների օր է։ Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնային գործերով, ուրախանալ ընտանեկան ավանդույթներով։ Խորհուրդ չի տրվում զբաղվել հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով։ Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը։ Սա լավագույն օրն է դիետայի համար։ Խուսափեք մսային կերակուրներից, մի լարեք տեսողությունը։



Այսօր արևային 12-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը։ Այսօր կարող եք թուլանալ, տրվել հոսանքին։ Այսօր կստանաք միայն այնքան, որքան վաստակել եք։ Խորհուրդ չի տրվում օր դրսում՝ մարդկանց մեջ անցկացնել, շատ համառ լինել։ Լավ է ղեկավարվել ինտուիցիայով։ Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, խուսափեք մսից։ 



Просмотров: 243 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES