Главная » 2018 » Սեպտեմբեր » 29 » Սեպտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
18:00
Սեպտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 30-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը։ Լուսինը Երկվորյակների նշանի տակ է։
 

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է մինչև 22։00-ը, հարմար է քաջություն դրսևորելու, ինքնազոհաբերության համար։ Ակտիվ, ստեղծագործ օր է։ Նոր աշխատանքի անցնել խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը։ Կարող եք հավատարմության երդում տալ։ Սա նաև մարդկանց միավորելու, ընկերության օր է։ Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, տրվել միայնությանը, փորձել ծանր աշխատանք անել՝ դրա վրա ծախսելով ողջ ուժերը։
 

Լուսնային 22-րդ օրը տխրության, կյանքի գիտելիքների ու կենսափորձի օր է։ Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսել, մեդիտացիա անել, ուսումնասիրել սեփական արմատները, արխիվային աշխատանքով զբաղվել։ Կարող եք սովորեցնել մյուսներին, փոխանցել ձեր փորձը, աշակերտներ պատրաստել, առատաձեռն լինել կամ պարզապես գիտելիքներ կուտակել։ Կարող եք ձեզ մի քիչ շատակերություն թույլ տալ։



Այսօր արևային 14-րդ օրն է։ Սա հանգիստ, ստեղծագործ օր է։ Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային բարիքների ու կենդանիների մասին, ամուսնություն կնքել, նվերներ ու բարեգործություն անել։ Խորհուրդ չի տրվում վիճել, կաշվից ու մորթուց հագուստ կրել։ Ուտեստներից նախապատվությունը տվեք կաթնամթերքին։ Օրվա երազներն առանձնակի խորհուրդ չեն կրի իրենց մեջ։



Просмотров: 139 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES