Սեպտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 4-ը բաղկացած է լուսնային 23-րդ ու 24-րդ օրերից։ Լուսինը օրվա սկզբին Երկվորյակի նշանի տակ է, ապա՝ Խեցգետնի։


Օրվա սկզբին լավ է զբաղվել տնային գործերով։ Կարող եք մաքրություն անել, տունը կարգուկանոն հաստատել։ Խորհուրդ է տրվում այս հատվածում շատ կաթնամթերք օգտագործել, խուսափել մսային ուտեստներից։


Օրվա երկրորդ կեսին՝ լուսնային 24-րդ օրը, ընտրության ժամանակ է։ Ժամանակն է եզրակացություններ անել ու մաքրել մտքերը։ Ամեն ինչ պետք է մարնակրկիտ ու խնամքով անել։ Կարող եք նոր գործեր սկսել, տուն կառուցել, աշխատել այգում։ Խորհուրդ չի տրվում զրույցի ժամանակ ճնշում գործադրել դիմացինի վրա, կոպիտ կատակներ անել, անգործության մատնվել, տխրել ու ճամփորդել։ Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար։ Խորհուրդ են տրվում ուժային վարժություններն ու յոգան։ 



Այսօր արևային 18-րդ օրն է։ Սա բարության ու շնորհակալության օր է, համարյա տոն։ Ուրախ ու թեթև օր է։


Խորհուրդ է տրվում լինել մարդկանց մեջ, հանգստանալ, խոսել, ուտեստներ պատրաստել, տոնել, գինի խմել։ Հնարավոր է նվերներ ստանաք։ Բայց գնումներ անել խորհուրդ չի տրվում։ Օրը լավն է դատական որոշումների համար։ Առողջությունն ամրապնդելու ու բուժվելու օր է։


Այսօր կնքված ամունությունը կարող է երկարատև չլինել։





03.09.2018 1066 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։