Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
19.11.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ձեզ հագեցած ու արդյունավետ շաբաթ է սպասվում։ Հանգստի համար ժամանակ չի մնա, հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել զվարճանքները։ Բայց չեք բողոքի, քանի որ ձեզ համար հետաքրքիր կլինի այն, ինչ տեղի է ունենում և կուզենաք իրադարձությունների կենտրոնում լինել։
 

Կվերցնեք լավ գաղափարները, ոգևորությամբ կվարակվեք այն մարդկանցից, ովքեր սիրում են իրենց գործը։ Կհաջողվի արագ սովորել այն, ինչ կարող է պիտանի լինել։ Օգտակար տեղեկատվություն կստանաք։ Հնարավոր է՝ հենց հիմա մասնագիտական ապագայի, կարիերայի զարգացման հետ կապված կարևոր որոշումներ ընդունեք։
 

Մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի։ Նոր ծանոթներին դուր կգաք, իսկ նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։ Հնարավոր են անսպասելի սիրային խոստովանություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև արմատական փոփոխություններ անձնական կյանքում։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Այս շաբաթվանից ձեր կյանքում հետաքրքիր ու կարևոր շրջան է սկսվում։ Շատ բան կարող է դեպի լավը փոխվել, եթե հնին չկառչեք ու չվախենաք վճռական և արագ գործել։
 

Գրավիչ հեռանկարներ կբացվեն։ Ինչ էլ որ ստանձնեք, պատրաստ եղեք, որ սկզբում դժվար է լինելու, նույնիսկ եթե ձեզ հակառակում են համոզում։ Ամենայն հավանականությամբ, պետք է ինքնուրույն գործեք, ոչ ոք չի օգնի ձեզ։ Բայց դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կսովորեք այն, ինչ պետք է ու ճիշտ եզրակացություններ կանեք։
 

Հին փորձը կօգնի խուսափել անձնական հարաբերություններում խնդիրներից։ Այս շաբաթ շատերը կկրկնեն իրենց հին սխալները, իսկ դուք՝ ոչ։ Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել։ Բայց ամենակարևորը հիմա դա չէ, այլ ձեր լավատեսությունը, որը ձեզ ոչ մի րոպե չի լքի։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շատ հետաքրքրասեր կլինեք, չեք կորցնի պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։ Ճիշտ հարցեր կտաք ու անսխալ կգտնեք մարդկանց, որոնք ունակ կլինեն պատասխանել դրանց։ Երբեմն դրա համար պետք է շատ ժամանակ ծախսեք կամ երկարատև ուղևորությունների մեկնեք, բայց դուք չեք բողոքի։
 

Հնարավոր են անսպասելի հաճելի անակնկալներ, նշանակալի դրական փոփոխություններ կյանքի բոլոր ոլորտներում։ Երբեմն սովորականից ավելի թեթևամիտ կլինեք, բայց դա ձեզ չի խանգարի հաջողության հասնել։ Դժվարություններ կառաջանան միայն ամենաբարդ ու մասշտաբային նախագծերում։ Այստեղ համառությունն անհրաժեշտություն կլինի։ Բարեբախտաբար կողքին կլինեն մարդիկ, որոնց աջակցությամբ կիսատ չեք թողնի սկսածը։
 

Շաբաթն ընդհանուր առմամբ հարմար է գոյություն ունեցող կապերն ամրապնդելու, քան նորերը սկսելու համար։ Բայց ծանոթություններն էլ չեն բացառվում։ Կարևոր է արագ չդատել մի մարդու մասին, որին առաջին անգամ եք տեսնում։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Հաջողության հասնելը հեշտ չի լինի։ Բոլորին չի հաջողվի ճիշտ ճամփա ընտրել։ Լավ է չշտապել վերջնական որոշումների հարցում։ Դրանք ընդունելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք և առավելագույն ինֆորմացիա հավաքեք։
 

Իրադարձությունների ընթացքի վրա ազդելն ավելի բարդ կլինի, քան ձեզ է թվում։ Լավ է հաշտվել այն բանի հետ, որ ամեն ինչ ձեզանից կախված չէ։ Փորձեք օգուտ քաղել արդեն ստեղծված պայմաններից։ Ինչքան շուտ որոշեք առաջնահերթությունները, այնքան հեշտ կլինի դա անելը։ Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին, դատարկ բաների պատճառով էլ մի շեղվեք դրանցից։
 

Ուշադրություն դարձրեք ձեր շրջապատին։ Զգոն եղեք նրանց հետ, ովքեր փորձում են ճնշել ձեզ ու պարտադրել իրենց կարծիքը։ Նման մարդկանց ազդեցությունը հիմա վտանգավոր կլինի։ Փոխարենը նրանց վրա, ովքեր ձեզ ինչ-որ հարցում աջակցում են, կարող եք դժվար իրավիճակում հույս դնել։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու արդյունավետ կլինի։ Շատ էներգիա կունենաք, և հաջողության հասնելու համար այն պետք է ճիշտ հունի վրա դնեք։ Կհաջողվի լուծել հին խնդիրները, այդ թվում՝ նաև բարդերը, ելք կգտնեք խճճված իրավիճակից։ Արագ կգործեք, քանի որ հասկանում եք, որ կորցնելու ժամանակ չկա։ Շրջապատողներին ձեր արարքների մոտիվները հասկանալի չեն լինի, բայց բացատրությունների համար ժամանակը հետո կգա։
 

Շաբաթվա առաջին կեսին կարող եք կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինել, համախոհներ փնտրել, հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր կարող են ինչ-որ հարցում աջակցել։
 

Ավելի ուշ ինքնուրույն գործողությունների ժամանակը կգա։ Որոշ Առյուծներ կզրկվեն սովորական աջակցությունից ու իրենց խիստ անվստահ կզգան։ Բարեբախտաբար, ավելի ուշ հանգստությունը կվերադառնա։
 

Շաբաթվա երկրորդ կեսին ոչ մի կարևոր ու բարդ բան մի պլանավորեք։ Պիտանի տեղեկատվությունը ճիշտ ժամանակին ստանալ չի հաջողվի, իսկ դա լուրջ սխալների կհանգեցնի։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Շաբաթվա սկիզբը տաղանդները դրսևորելու բազմաթիվ հնարավորություններ կտա։ Ստեղծագործական պոտենցիալն այդ հատվածում մեծ կլինի։ Բայց դուք հակված կլինեք ձեր բոլոր գաղափարները բարձր գնահատել և կմերժեք ոչ միայն քննադատությունները, այլ նաև առողջ մտքերը։ Դա կորուստների կհանգեցնի, եթե ժամանակին կանգ չառնեք։ Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց կարծիքին վստահում եք։
 

Ավելի ուշ բարդ շրջան կգա։ Կենտրոնացվածություն, լավ մտածված գործողություններ պահանջող շատ գործեր կունենաք։ Մեկ ուրիշ ժամանակ այս ամենը դժվար չէր տրվի ձեզ, բայց հիմա հակված կլինեք երևակայել, սավառնել ամպերում, հաճախ կմտածեք, որ ամեն ինչ ինքն իրենց կդասավորվի, միայն ցանկանալ է պետք։ Արժե ավելի իրատես լինել։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Մարդկանց հետ շփվելու ունակությունը այս շաբաթ մեծ օգուտներ կտա։ Հենց դրա շնորհիվ հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել։ Դժվար պահերին անպայման կգտնվի մեկը, ով պատրաստ կլինի օգնել, խորհուրդ տալ կամ գոնե խոսքով աջակցել։
 

Պարզ կդառնա այն, ինչի վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել։ Պատրանքներն ու մոլորությունները անցյալում կմնան, պատասխաններ կստանաք նույնիսկ այն հարցերին, որոնք անհարմար էիք զգում տալ։ Շատ լավ ժամանակ է ապագայի պլաններ կառուցելու համար, քանի որ իրավիճակն ու ձեր հնարավորություններն ընդհանուր առմամբ ճիշտ կգնահատեք։
 

Կկարողանաք հաջողության հասնել պրակտիկ գործերում, որոնք թույլ են տալիս կոնկրետ արդյունք ստանալ։ Ինչ-որ մեկը կարող է ասել, որ երևակայության պակաս ունեք, բայց խելամտության պակասի համար ոչ ոք չի կարողանա ձեզ մեղադրել։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Մի շտապեք։ Կարևոր շաբաթ է, շատ բան կարող եք անել ձեր ու ձեր մտերիմների համար։ Ցավալի կլինի սխալներ անելը, քմահաճույքները բավարարելու համար ինչ-որ կարևոր բան զոհելը։ Երբեմն շատ վստահող կլինեք, և դրանից կարող են օգտվել ձեր թշնամիները։
 

Հաճախ պարզապես հաջողակ կլինեք, պայմաններն էլ բարենպաստ կդասավորվեն և պետք է պարզապես օգտվեք պահից։ Նման իրավիճակներում խուճապի չեք մատնվի, իսկ դժվարությունների բախվելիս կկասկածեք ձեր ուժերի վրա և կնահանջեք։
 

Շաբաթը բարենպաստ կլինի ցանկացած համատեղ նախագծի համար։ Ձեզ դուր եկող մարդկանց հետ միավորվելու դեպքում կարևոր նպատակներին հասնելու հնարավորություն կստանաք և դրա հետ միասին նաև մտածածին հասնելու համար էներգիա կունենաք։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար։ Հատկապես լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում գործնական հանդիպումները։ Մարդկանց կհետաքրքրեք ձեր պլաններով ու կոգևորեք ձեր գաղափարներով։ Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ սիրային կամ ընկերական բնույթ կարող են ստանալ, եթե ինքներդ ցանկանաք։
 

Շատ հեշտ կտրվի ուսումը։ Ժամանակ է պետք կարևոր ինֆորմացիան հիշելու, բարդ հարցերից գլուխ հանելու համար։ Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են կիսվել փորձով։ Միայն թե ամենապատասխանատու պահերին ավելի կվստահեք ձեր հոտառությանը, ու ճիշտ կանեք։
 

Այս շաբաթ շատ Աղեղնավորներ կսկսեն մտածել կարևոր հարցերի շուրջ։ Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Երբեմն նրանց կթվա, թե ամեն ինչ բարդացնում եք ու տրվել եք երևակայությանը։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Այս շաբաթ ձեզ շատ լավ բաներ են սպասվում։ Ինտուիցիան սուր կլինի, և հենց նրա հուշումների շնորհիվ ճիշտ որոշում կընդունեք ու կգտնեք տեղի ունեցողից օգուտ քաղելու ձևը։ Երբեմն կթվա, թե աստղերը ամեն ինչ անում են ձեր փոխարեն։ Բայց հաճախ խոսքը ձեր նախկին ջանքերի արժանի փոխհատուցման մասին կլինի։
 

Առանց մտածելու ոչինչ չեք խոսքի։ Դա կօգնի ոչ միայն խուսափել կոնֆլիկտներից, այլ նաև վերջին շրջանում լարված հարաբերությունները բարելավել։ Հազիվ թե ինչ-որ մեկը հանի ձեզ հավասարակշռությունից, պրովոկացիայի ենթարկի կամ ստիպի անել այն, ինչ չեք ուզում։
 

Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական դաշտում։ Ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք, այնպես որ՝ շատ հարցեր լուծել ավելի հեշտ կլինի։ Օրվա երկրորդ կեսին ձեր ունակություններն ու տաղանդները դրևորելու ցանկություն կունենաք։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Շաբաթը բավական ձանձրալի կանցնի։ Ազատություն, անակնկալներ ու հաջող զուգադիպություններ կուզենաք։ Բայց պետք է սահմանափակվեք առօրյա գործերով, կատարեք տված խոստումները, գնաք փորձված ճանապարհով, քանի որ միայն այն կարող է տանել դեպի նպատակը։
 

Կուրախացնի, որ շուտով ստանալու եք այն, ինչին վաղուց եք ձգտում։ Բայց երբեմն ամեն ինչ թողնելու ու լրիվ նոր բանով զբաղվելու, կյանքը փոխելու գայթակղությունն այնքան մեծ կլինի, որ դրան դիմակայելը համարյա անհնար կլինի։ Ինչքան մեծ պատասխանատվություն ընկնի ձեզ վրա, այնքան հեշտ կլինի իրավիճակից գլուխ հանելը։
 

Շատ օգտակար կլինի շրջապատին օգնելը, ուրիշների խնդիրները լուծելը, հասարակական միջոցառումներին մասնակցելը։ Ուրիշների բարեկեցության մասին հոգ տանելով՝ հանգստություն ու ինքնավստահություն ձեռք կբերեք, իսկ դա հենց այն է, ինչ ձեզ պետք է։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Շաբաթվա սկիզբը անհասկանալի ու հակասական կլինի։ Այս շրջանի իրադարձությունները միանշանակ գնահատելը բարդ կլինի, կտեսնեք մեկ լավ կողմը, մեկ՝ վատը, իսկ այս մշտական տատանումները կհոգնեցնեն։ Ամենակարևորը ներկայի վրա կենտրոնանալն է։ Պետք է թույլ չտաք, որ ապագայի մասին երևակայական պատկերները շեղեն ձեզ նրանից, ինչ հիմա է տեղի ունենում։
 

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի։ Այդ ժամանակ հոսանքին տրվելն ու ուժերը զուր վատնելը հեշտ կլինի։ Ամենակարևորը տեղում չդոփելն ու հնին չկառչելն է։ Դա հաջողության համար կարող է բավարար լինել։
 

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Ցանկացած կարևոր թեմա պետք է զգույշ քննարկել։ Առաջին հերթին՝ ձեզ հաճախ պրովոկացիայի կենթարկեն։ Եվ երկրորդ՝ ձեր բառերը ճիշտ չեն հասկանա, հնարավոր են համարյա առանց պատճառի սխալներ, պահանջներ, անհիմն քննադատություն։ Հատկապես կխոցեն ձեզ համար թանկ մարդկանց նկատողությունները։

Категория: Շաբաթվա | Добавил: Moder-003
Просмотров: 680 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES