ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 07.05 - 13.05

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթն արդյունավետ կանցկացնեք։ Ձեռքերը ծալած նստելու, ժամանակը զուր ծախսելու ցանկություն չեք ունենա։ Լրիվ հակառակը՝ էներգիայի հոսք կզգաք ու կփորձեք այն խաղաղ հունի մեջ դնել։

Վատ շրջան չէ աշխատանքի ու ուսման համար։ Գործնական ոլորտում հավանական են փոփոխություններ։ Երբեմն դրանք ձեր նախաձեռնությամբ կլինեն, բայց հաճախ իրավիճակն այնպես կդասավորվի, որ ձեզ համար պարզ կդառնա՝ հին ձևով վարվել չի կարելի։ Չեն բացառվում արդյունավետ բանակցությունները։ Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն կա։ Նրանց հետ համագործակցությունը կօգնի ամրապնդել մասնագիտական դիրքերն ու նոր մակարդակի բարձրանալ։

Լավ հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի։ Ամենայն հավանականությամբ կնախընտրեք ակտիվ հանգիստը՝ ուղևորությունների կմեկնեք, սպորտով կզբաղվեք։ Այս ամենը ձեր օգտին կլինի ու մեծ էներգիա կտա։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթ պետք է հիշեք, որ ցանկալիին արագ հասնելը միշտ չի հաջողվում։ Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու մի շտապեք։

Շաբաթվա առաջին օրերին տարաձայնություններ կառաջանան աշխատավայրում ու տանը։ Դժվար կլինի մարդկանց հետ լեզու գտնելը, նույնիսկ նրանց հետ, ում առաջ շատ լավ էիք հասկանում։ Իրենց մասին կհիշեցնեն հին վիրավորանքները, որոնց պատճառով բարդ կլինի կարևոր հարցեր քննարկելը։ Գործերում զգուշություն է պետք, հատկապես, եթե ստիպված եք  հույս դնել միայն ձեզ վրա։

Մինչև շաբաթվա կեսը ֆինանսական գործերում զգուշություն է պետք։ Աշխատեք շատ չծախսել, ռիսկի չենթարկել ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշների գումարը։

Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից բարենպաստ կլինի։ Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով։ Դրանք կկարողանաք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների։ Հնարավոր է նշանակալի առաջընթաց մասնագիտական դաշտում։ Որոշ Ցուլերի կհաջողվի զինաթափել հին մրցակիցներին, ջրի երես հանել թշնամիներին։

Շաբաթվա վերջին օրերին կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք, կուզենաք խախտել իրադարձությունների սովորական ընթացքը։ Բայց պետք չէ շտապել։ Շտապողական որոշումները կարող են տհաճություններով ավարտվել։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բավականին հակասական շաբաթ է։ Մի կողմից իրավիճակն այնքան էլ վատը չի լինի ու լուրջ անհանգստության պատճառներ չեն լինի։ Իսկ մյուս կողմից՝ հակված կլինեք ամեն ինչ մռայլ գույների մեջ տեսնել ու պարզապես չեք նկատի լավը։ Աշխատեք ավելի լավատես լինել, դա կմեծացնի հաջողության հասնելու շանսերը։

Ցանկացած բանակցություն պետք է զգույշ վարել։ Դա վերաբերվում է ոչ միայն մասնագիտական ոլորտին, այլ նաև կենցաղային հարցերին, տնային գործերին։ Շատ բարդ կլինի կառուցողական տրամադրվածությունը պահպանելը։ Ցանկացած տարաձայնություն կարող է կոնֆլիկտի վերաճել։ Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելն ու ստեղծված իրավիճակի վրա ազդելը։ Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը։

Եթե ուղևորությունների պետք է մեկնեք կամ գործ ունենաք բարդ տեխնիկայի հետ, աշխատեք զգույշ լինել, քանի որ այս շաբաթ մեծ է վնասվածքներ ստանալու հնարավորությունը; Լուրջ սպառնալիք չկա, բայց փոքրիկ, տհաճ միջադեպերը հավանական են։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ միտումների ազդեցությունն այս շաբաթ մեծ կլինի։ Բայց շատ բան կախված կլինի նրանից, թե որքան լավ կհաջողվի լեզու գտնել շրջապատի հետ ու ստանալ նրա աջակցությունը։ Ինքնուրույն գործելով՝ ռիսկի եք դիմում մեծ ուժեր ծախսել այն բանի վրա, որից ավելի հեշտ գլուխ կհանեիք համախոհների աջակցության դեպքում։

Ցանկալի չէ խառնել անձնական ու գործնական հարաբերությունները։ Դա չի նշանակում, որ աշխատավայրում սիրային տարվածություններից պետք է լրիվ խուսափել։ Բայց պետք է հետևեք, որ ձեր համակրանքն ու հակակրանքը ազդեցություն չունենան մասնագիտական որոշումների վրա։

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հաջող ու հեշտ կանցնի։ Հարմար ժամանակ է գործնական դաշտում նախաձեռնող լինելու համար։ Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, շահավետ գործարքներ կնքել։ Չեն բացառվում ընտանիքում հաճելի իրադարձությունները։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը հեշտ չի անցնի։ Երբեմն խնդիրների պատճառ կդառնան ձեր սեփական գործողությունները։ Հաճախ չեք մտահոգվի ձեր արարքների հնարավոր հետևանքների մասին, ցավալի սխալներ կանեք կամ պարզապես պրովոկացիաներին զոհ կգնաք։

Կարող են սրվել արդեն գոյություն ունեցող կոնֆլիկտները։ Ձեզանից վիրավորված ու իրենց մեջ չարություն պահած մարդիկ կփորձեն վրեժխնդիր լինել։ Բայց դուք կգտնեք նրանց դիմակայելու ու լուրջ տհաճություններից խուսափելու ձևը։

Խուսափեք ռիսկից, վտանգավոր փորձարկումներից, հույս մի դրեք հաջողակ լինելու վրա։ Հնարավոր է՝ ձեզ օգնեն ընկերները, գործընկերները կամ հին համախոհները, բայց ամենաբարդ խնդիրները պետք է ինքնուրույն լուծեք։

Դրական փոփոխությունները հնարավոր կդառնան, եթե մեծ նշանակություն չտաք մանրուքներին ու կենտրոնանաք գլխավորի վրա։ Շատ բան կախված կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելու, սկզբունքներին հավատարիմ մնալու ու ճանապարհից չշեղվելու ձեր ունակությունից։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա առաջին կեսին շատ բան դժվարությամբ կտրվի, բայց դա ձեզ չի վշտացնի ու չի վախեցնի։ Ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու չեք հրաժարվի մտածածից, նույնիսկ եթե ճանապարհին լուրջ խոչընդոտներ առաջանան։ Շատ Կույսեր ստիպված են լինելու այնպիսի որոշումներ ընդունել կամ այնպիսի քայլեր անել, որոնք շրջապատի սրտով չեն լինի։ Վեճերն ու բացատրությունները անօգուտ կլինեն։ Բայց ժամանակի հետ պարզ կդառնա, որ ամեն ինչ ճիշտ եք արել ու միակ ճիշտ ուղին եք ընտրել։

Ժամանակի հետ կմեծանա դրական միտումների ազդեցությունը։ Պարզ կդառնա, թե որ հարցերում կարելի է հաջողության հասնել։ Հենց դրանց վրա էլ արժե կենտրոնանալ։ Վերջին շրջանում իրենց ուժերի վրա կասկածող Կույսերին կվերադառնա ինքնավստահությունը։

Շաբաթվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում կոմերցիոն գործունեության մեջ։ Հնարավոր են շահավետ գնումներ ու ներդրումներ։ Կամրապնդեք մասնագիտական կապերը, նոր համախոհներ ձեռք կբերեք։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի։ Այն խոստանում է ձեր առաջ մասնագիտական ոլորտում հետաքրքիր հնարավորություններ բացել։ Բացի այդ, հնարավորություն կունենաք լուծել կարևոր ֆինանսական հարցերը, կարգի բերել գործերը։ Չի բացառվում, որ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին։ Այս անգամ գլուխ կհանեք դրանցից։

Աշխատեք չանկեղծանալ քիչ ծանոթ մարդկանց հետ, նրանց չպատմել ձեզ համար կարևոր իրադարձությունների ու ապագայի պլանների մասին։ Հիշեք, որ այն տեղեկատվությունը, որով կկիսվեք, թշնամիները ձեր դեմ կարող են օգտագործել։

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում ձեր հարաբերությունները շրջապատի հետ։ Ցավոք, հիմա անկախ ձեզանից շատերին կարող եք վիրավորել։ Բացասական հույզերից հաճախ չեք կարողանա գլուխ հանել, դրանցից կտուժեն ամենամտերիմ մարդիկ։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ ձեր ուզածի նման չի դասավորվի, և դա ձեզ կնյարդայնացնի։ Գործերի վրա կենտրոնանալու ու իրավիճակը փոխելու փոխարեն ժամանակը կվատնեք անիմաստ վեճերի ու հարաբերություններ պարզելու վրա։

Այս շաբաթվա համար նախատեսված ցանկացած բանակցությունների ու հանդիպումների պետք է մանրամասն պատրաստվեք։ Հաճախ նորարարությունները ձեզ հաջողությամբ կտրվեն, բայց հիմա դա բավարար չի լինի։ Ուշադրություն պետք է դարձնեք իմիջին, քանի որ այսօր հիմա ձեզ շատ դեպքերում հագուստով կդիմավորեն։ Լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրեք։

Շաբաթը չի կարելի անհույս վատը համարել, բայց գործերը, որոնցից հույս ունեիք արագ ու առանց մեծ ջանքերի գլուխ հանել, դժվարությամբ կտրվեն։ Նույնիսկ անբարենպաստ պայմանների դեպքում կիսատ մի թողեք սկսածը։ Համառությունը թույլ կտա հիանալի արդյունքների հասնել։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը դրա ամենաբարենպաստ հատվածն է։ Հենց այդ հատվածում պետք է ջանասիրաբար աշխատեք, փորձեք հնարավորինս շատ բան հասցնել։ Ամենայն հավանականությամբ շուրջը խառնաշփոթ կլինի, բայց դա ձեզ չի խանգարի։ Լրիվ հակառակը՝ քանի դեռ շրջապատը կփորձի գլուխ հանել՝ ինչն ինչոց է, դուք ճիշտ որոշումներ կընդունեք ու կյանքի կկոչեք ձեր գաղափարները։

Ձեզ համար կարևոր մարդկանց հետ հանդիպումները մի հետաձգեք; Դա վերաբերվում է և՛ գործնական, և՛ անձնական ոլորտին։ Կարևոր չէ՝ խոսքն ինչի մասին է՝ աշխատանքային, թե սիրային ժամադրությունների։ Շաբաթվա առաջին օրերը երկուսի համար էլ ավելի բարենպաստ են։

Շատ բան սովորելու ու այնպիսի տեղեկատվություն ստանալու շանս կլինի, որը պետք կգա բառացիորեն մի քանի օրից։

Շաբաթվա երկրորդ կեսին պետք է փոխել պլանները, ընդ որում՝ պետք է հետաձգեք այն, ինչով որ ամենաշատը կուզենայիք զբաղվել։ Շատ Աղեղնավորների դա կնյարդայնացնի, բայց նրանք կփորձեք բացասական հույզերին չտրվել։ Աշխատեք ցույց չտալ ձեր ապրումները։ Եթե թշնամիները նկատեն, որ կորցրել եք հոգեկան հավասարակշռությունը, անպայման կփորձեն օգտվել դրանից։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հուզական կարձագանքեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին։ Շաբաթվա սկզբին դա այդքան էլ վատ չի լինի։ Այդ հատվածում ձեզ հաճելի պահեր են սպասվում։ Ուրախության առիթներ կունենաք։ Բայց հետո կարող են դժվարություններ ծագել։ Դրանք նշանակալի չեն լինի, բայց լուրջ կվշտանաք։

Զգուշություն է պետք քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս, հատկապես՝ շաբաթվա կեսին։ Կասեք այն, ինչի համար հետո կզղջաք, կվստահեք այնպիսի մարդկանց, որոնք դրան արժանի չեն։

Ձեզ դուր կգա ուրիշների մասին հոգ տանելը։ Երբեմն նրանց հետաքրքրությունները ձեր հետաքրքրություններից վեր կդասեք; Բայց ձեր գործերի մասին էլ չեք մոռանա։ Չի բացառվում գերհոգնածությունը լարված ժամացուցակի պատճառով։ Դա առողջության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել։ Այնպես որ՝ ժամանակ գտեք հանգստանալու համար։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հակասական կլինի շաբաթվա սկիզբը։ Մի կողմից՝ այս հատվածում դժվարությունները չեն բացառվում։ Իսկ մյուս կողմից՝ ակտիվ ու հնարամիտ կլինեք, ունակ կլինեք հաղթահարել փորձությունները։ Հաճախ հաջող կլինեն համարձակ փորձարկումները, ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես է պետք վարվել։

Ձեզ հաճախ կաջակցեն, ընդ որում՝ դա կանեն մարդիկ, որոնց առաջ ձեզ համակիր չէիք համարում։ Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունները։ Անձնական հարաբերություններում խնդիրները քիչ հավանական են, մտերիմների հետ էլ լավ լեզու կգտնեք։

Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ փորձություններ են սպասվում։ Կվշտացնի ձեզ համար հետաքրքիր գործով զբաղվելու անհնարին լինելը։ Սովորականից հաճախ ստիպված եք լինելու առաջին տեղում դնել ուրիշների հետաքրքրությունները, և դա ձեզ նույնպես չի ուրախացնի։

Բայց գլուխ կհանեք բացասական հույզերից, կղեկավարվեք առողջ բանականությամբ ու ճիշտ որոշումներ կընդունեք։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ողջ շաբաթն անհարթ կլինի։ Հաճելի պահերը կփոխարինվեն խնդիրներով, հաճախ դժվարություններ կառաջանան այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում տեսնել։ Իսկ այն նախագծերը, որոնց հետ մեծ հույսեր չէիք կապում, հաջող կլինեն։ Երբ հաջողությամբ գլուխ հանեք դրանցից, ձեր առջև նոր դռներ կբացվեն։

Շատ կարևոր կլինի և՛ գործնական, և՛ անձնական կապերին ընտրողաբար մոտենալը։ Մարդկանց մոտեցում գտնելը սովորականից բարդ կլինի։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը վիրավորվի ձեզանից։ Լսեք հին ծանոթների, հավատարիմ ընկերների խորհուրդները, որոնք կփորձեն ցույց տալ այն, ինչը վրիպել է ձեր աչքից։

Շաբաթվա վերջը բարդ կլինի։ Այս հատվածում նոր գործեր ու խնդիրներ կունենաք, որոնք արագ լուծել չի ստացվի։ Այստեղ շատ կարևոր կլինեն համբերատարությունն ու հաստատակամությունը։ Մի հանձնվեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան; Անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը։



Загрузка...


07.05.2018 11435 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 16
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։