ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 09.04 - 15.04
09.04.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթվանից կարևոր մասնագիտական հաղթանակների ակնկալիք ունենալ պետք չէ։ Այն ավելի հարմար է հանգստի, քան աշխատանքի համար։ Պլաններ կառուցելիս նկատի առեք դա։ Միևնույն ժամանակ ոչինչ չի խանգարի ձեզ անկաշկանդ միջավայրում քննարկել աշխատանքային հարցերը, բիզնես-գաղափարով կիսվել մի մարդու հետ, ով կարող է օգնել դա իրագործելուն։

Ընկերները պատրաստ կլինեն աջակցել։ Կարող եք վստահ դիմել նրանց աջակցության խնդրանքով։ Մարդիկ, ովքեր առաջ ձեզ ինչ-որ ծառայություններ են մատուցել, նույնպես չեն մերժի ձեզ։ Բայց պետք չէ ծանրաբեռնել նրանց, ովքեր ձեզանից հեղինակավոր ու ազդեցիկ են։

Ընտանիքում հնարավոր են հաճելի իրադարձություններ։ Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, շփումներն էլ կուրախացնեն։ Հնարավոր են նվերներ ու անակնկալներ։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բավականին անհանգիստ, բայց հաջող օր է։ Արագ որոշումներ պետք է ընդունեք, ձեզ վրա վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը։ Բայց չեք հուզվի ու խուճապի չեք մատնվի, հանգստություն կպահպանեք, կնախընտրեք առանց շտապելու գործել։ Նման մոտեցումը հնարավորություն կտա հաջողության հասնել ամենաբարդ գործերում, գլուխ հանել խճճված իրավիճակներից, սխալներ թույլ չտալ։

Շաբաթվա սկիզբը կստիպի կենտրոնանալ աշխատանքի վրա։ Այս ոլորտում հետաքրքիր բաներ տեղի կունենան։ Հնարավոր են գրավիչ գործնական առաջարկներ, չի բացառվում, որ եկամուտների նոր աղբյուր գտնեք։ Հետևեք փորձառու գործընկերներին։ Հիմա նրանցից ինչ-որ բան կարող եք սովորել։

Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու անցնել ընտանեկան գործերին։ Այստեղ հնարավոր են անսպասելի փոփոխություններ, որոնց պատճառով պետք է հետաձգեք պլանների իրագործումը։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը հակասական կլինի։ Կտեսնեք, որ նոր հնարավորություններ են բացվում, բայց չեք իմանա, թե ինչպես օգտվել դրանցից, կկասկածեք ձեր նախաձեռնությունների հաջող ավարտի վրա։ Կթվա, թե սեփական փորձը բավարար չէ, կմտածեք, թե ում դիմել խորհրդի խնդրանքով։ Ցավոք, հազիվ թե ինչ-որ մեկը հուշի ձեզ՝ ինչպես գործել։ Պետք է հույս դնեք սեփական ինտուիցիայի վրա։

Աստիճանաբար իրավիճակը ավելի հասկանալի ու կանխատեսելի կդառնա, նոր նպատակներ առաջ կգան։ Որոշ Երկվորյակների առաջնահերթություններ կփոխվեն։ Օրինակ նրանք, ովքեր առաջ հետաքրքրվում էին բացառապես աշխատանքով, հիմա ավելի շատ կմտածեն անձնական գործերի մասին։ Ապագայի պլանները փոփոխության կենթարկվեն։

Շաբաթվա վերջը դժվարություններ կբերի։ Այն կառանձնանա անկայուն հուզական ֆոնով, այնպես որ՝ մի զարմացեք, եթե սկսեք նյարդայնանալ դատարկ բաների պատճառով։ Տրամադրության հաճախակի տատանումների պատճառով դժվար կլինի նույնիսկ մտերիմների հետ լեզու գտնելը։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չնայած փոքրիկ, տհաճ միջադեպերին ու հուզումներին, շաբաթվա սկիզբը բավականին հաջող կլինի։ Ինչ-որ գործեր ավարտին հասցնելու, ապագայի պլաններում որոշակիություն մտցնելու անհրաժեշտություն կլինի։ Որոշ Խեցգետիններ հնարավորություն կունենան բարձրանալ կարիերայի սանդուղքով կամ գտնել երազանքի աշխատանքը։ Հիշեք, որ հիմա հաջողության հասնելու համար պետք է արագ գործեք ու աշխատեք ժամանակը զուր չվատնել։

Ավելի ուշ իրավիճակը կփոխվի։ Շատ գործեր ու հոգսեր կունենաք, անդադար զբաղված կլինեք ձեր ու ուրիշների խնդիրները լուծելով։ Դա կխանգարի իրավիճակը ընդհանուրի մեջ տեսնել ու գնահատել դրա զարգացման հեռանկարները։ Աշխատեք ցանկալին իրականության տեղ չընդունել, որոշումների հարցում մի շտապեք։

Ինֆորմացիա հավաքելու ու այն ուսումնասիրելու համար ժամանակ է պետք։ Պետք չէ մտքին առաջին եկածն անել։ Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին։ Շտապողականությունը, հնարավորինս արագ գործելու ձգտումը կարող են սխալների հանգեցնել, որոնք հետո դժվար կլինի ուղղելը։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչ էլ որ պլանավորեք, մի հետաձգեք մտածածն իրագործելու պահը։ Հաջողության հասնելու համար հիմա պետք է արագ գործեք։ Եթե դանդաղեք, բախտը կարող է երես թեքել ձեզանից։

Շաբաթվա սկիզբը նվիրեք աշխատանքին։ Հենց աշխատանքի մեջ կարող եք նշանակալի հաջողությունների հասնել։ Նոր մեթոդներ փորձեք, ոչ ստանդարտ որոշումներ փնտրեք։ Պահպանողական տրամադրված մարդիկ զգուշությամբ կվերաբերվեն ձեր գործողություններին, բայց ժամանակի հետ կհասկանան, որ միակ ճիշտ ռազմավարությունն եք ընտրել։

Ավելի ուշ կգա զգույշ, անշտապ առաջ շարժվելու ժամանակը։ Ամեն քայլը պետք է լավ մտածված, ամեն բառը լավ կշռադատված լինի։ Դա ձեզ այնքան էլ դուր չի գա։ Հաճախ կուզենաք անել այն, ինչ հուշում են հույզերը։ Բայց առողջ բանականությունը կհուշի, որ ինքնավերահսկողությունը պահպանելով՝ շատ բանի կհասնեք։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ շատ արդյունավետ շաբաթ է սպասվում։ Կարող եք օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։ Ունակ կլինեք ինքնուրույն գլուխ հանել փորձություններից, բայց չի բացառվում, որ ընկերները կամ պարզապես լավ ծանոթներն առաջարկեն իրենց օգնությունը։ Այս շաբաթը հարմար է համախոհների հետ միավորվելու ու նրանց աջակցությամբ հին մտահղացումն իրագործելու համար։

Նախկինում միայն գործնական բնույթ ունեցող հարաբերություններում սիրային նոտաներ կարող են հայտնվել։ Վատ ժամանակ չէ սիրային պատմության սկզբի համար։ Հաճախ կես խոսքից կհասկանաք մարդուն, ով ձեզ դուր է գալիս, հեշտությամբ գլխի կընկնեք նրա գաղտնի ցանկությունների ու սպասումների մասին։

Մի մոռացեք հանգստի դադարներ վերցնել։ Առանց դրանց արագ ուժասպառ կլինեք կամ կհիվանդանաք։ Այս շաբաթ կարևոր կլինի ձեր ուշադրությունը առողջության վրա կենտրոնացնելը։ Օգտակար կլինի պրոֆիլակտիկ միջոցառումներ անցկացնելը։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հակասական ու ոչ միանշանակ կլինի։ Նրա առաջին օրերին դժվար կլինի հավասարակշռություն պահպանելը։ Սովորականից հաճախ աջակցության ու հասկացողության կարիք կունենաք, բայց միայն խորհուրդներ կստանաք, ընդ որում՝ դրանք այնքան էլ տեղին ու պիտանի չեն լինի։ Այս հատվածում կարևոր կլինի նախկինում ստացած փորձը։ Հենց դրա շնորհիվ սխալներ թույլ չեք տա։

Ամեն օր իրավիճակը դեպի լավը կփոխվի, հնարավորություններ կտեսնեք, որոնք չէիք նկատել։ Աշխատավայրում հնարավոր են անսպասելի իրադարձություններ, կադրային վերաբաշխումներ, որոնց շնորհիվ արագ կբարձրանաք մասնագիտական սանդուղքով։ Օգտակար կլինի հին ծանոթների ու նախկին գործընկերների մասին հիշելը։ Նրանք ձեզ կարող են օգտակար լինել։

Շաբաթվա վերջում կուրախացնեն մտերիմների հետ շփումները։ Ընկերները կբարձրացնեն տրամադրությունը, սիրելին էլ կզարմացնի հաճելի անակնկալով։ Ձեր նրբանկատության շնորհիվ կլուծվի հին խնդիրը։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը համեմատաբար հանգիստ կանցնի։ Այն շատ հարմար է աշխատանքի համար։ Եթե կենտրոնանաք նրա վրա, գլուխ կհանեք գործերից, հաջող կլուծեք կարևոր հարցերը։ Լավ հասկանալով, որ գործերը լուրջ մոտեցում են պահանջում՝ կաշխատեք չշեղվել, ոչ մի մանրուք բաց չթողնել։

Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, գնումներ անել։ Բայց երկու հարցում էլ լավ է խուսափել շտապելուց։ Նկատի առեք, որ գումարը երկնքից չի ընկնելու։ Այնպես որ՝ հրաժարվեք կասկածելի արկածախնդրություններից, զգույշ եղեք այն մարդկանց հետ, ովքեր հեշտ փողեր են խոստանում։ Ինչքան ուշադիր ու զգույշ լինեք, այնքան լավ։

Անձնական հարաբերությունները հարթ կդասավորվեն, լուրջ խնդիրներն էլ քիչ հավանական են։ Երբեմն ուժեղ հույզերի պակաս կզգաք, բայց այդպիսի պահերը քիչ կլինեն։ Իսկ կայունությունը իսկապես կուրախացնի։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Տհաճություններից խուսափել չի ստացվի, բայց դժվարությունները հաղթահարելի կլինեն։ Շաբաթվա առաջին կեսին ֆինանսական հարցերը լուծելիս զգուշության կարիք կլինի։ Ցանկացած չմտածված գործողություն լուրջ կորուստների կհանգեցնի։ Աշխատեք պարտավորություններով չկապվել, պարտքով գումար չվերցնել, եթե կարելի է խուսափել դրանից։

Ավելի ուշ ուշադրությունը պետք է կենտրոնացնեք աշխատանքի ու գործընկերների հետ հարաբերությունների վրա։ Աշխատեք բամբասանքների առիթ չտալ, հոգ տանել հեղինակության մասին։ Դա հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր նոր գործընկերներ են փնտրում։ Շշուկները կխանգարեն արդյունավետ համագործակցությանը։

Շաբաթվա վերջը համեմատաբար հանգիստ կանցնի։ Հարմար ժամանակահատված է ընտանեկան գործերով զբաղվելու, մտերիմներին ուշադրություն դարձնելու համար։ Կարևորի մասին զրուցելու, վերջին շրջանում անհանգստացնող հարցերը քննարկելու ու լուծելու հնարավորություն կլինի։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր են ամեն հարցում ղեկավարվել սեփական կարծիքով։ Ինչքան քիչ հետաքրքրվեք շրջապատի կարծիքով, այնքան շատ խնդիրներ կստեղծեք ինքներդ ձեզ համար։ Դրա պատճառով աշխատավայրում խնդիրներ, լուրջ տարաձայնություններ կառաջանան, որոնց պատճառով կարևոր գործերը չի հաջողվի ճիշտ ժամանակին ավարտել։ Որոշ վեճերից հաղթող դուրս կգաք համառության շնորհիվ, բայց հետո կհասկանաք, որ ճիշտ չեք եղել։

Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ։ Դրանք ընդունեք միայն այն դեպքում, եթե կասկած չունեք, որ գործը հուսալի, օրինական ու անվտանգ նախագծերի մասին է։ Հազիվ թե հաջողվի բարելավել ֆինանսական վիճակը, իսկ եթե դա տեղի ունենա, ապա միայն լուրջ ջանքեր արդյունքում։

Սովորականից հաճախ կքննադատեք մտերիմներին, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն։ Կարևոր է լուրջ վեճեր բաց չթողնել, քանի որ դրանցից հետո հաշտվելը բարդ է լինելու։ Նկատի առեք, որ սխալները ընդունելը հիմա քիչ է։ Պետք է փորձեք ուղղել դրանք։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը բավականին լարված կլինի։ Հիմա շատ գործեր սովորականից դժվար կտրվեն։ Պլաններ կառուցելիս նկատի առեք դա, հույս մի ունեցեք, որ արագ ամեն ինչից գլուխ կհանեք։

Գործերում լավ է հույս դնել սեփական ուժերի վրա։ Դա վերաբերում է այն Ջրհոսներին, ովքեր նոր նախագծեր են ստանձնել։ Մինչև դրանք ինչ-որ մեկը ստանձնի, ժամանակ կանցնի։ Կարող է պարզվել, որ սխալվել եք որոշ մարդկանց ձեզ համախոհ համարելով և որ նրանք ղեկավարվում են միայն սեփական հետաքրքրություններով ու հիմա պատրաստ չեն զոհել դրանք։

Չնայած դժվարություններին՝ լավատեսություն կպահպանեք։ Այդ հարցում կօգնեն ամենամտերիմները։ Գիտեք, որ ամեն հարցում կարող եք հույս դնել նրանց վրա։ Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, հետաքրքիր վայրեր այցելելու հրավերներ։ Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել։ Սիրային ժամադրությունները անսովոր ու հիշարժան կլինեն։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վերահսկեք ձեզ։ Հենց այն այս շաբաթ թույլ կտա ճիշտ լուծել կարևոր հարցերը, հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել։ Ուշադիր եղեք մանրուքներին։ Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ շատ կարևոր կլինի։

Աշխատանքի մեջ պետք կգան դիվանագիտական ունակությունները։ Պետք է պայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ և յուրաքանչյուրին յուրօրինակ մոտեցում կգտնեք։ Նրանք, ովքեր առաջին տեղում ֆինանսական հետաքրքրություններն են դնում, հնարավորություն կունենան մեծացնել եկամուտները, բայց դրա համար պետք է խորամանկության դիմել։

Շաբաթվա վերջն ամենայն հավանականությամբ կուրախացնի։ Սա ներդաշնակ ժամանակահատված է։ Ձեզ հարմարավետ կզգաք, ուրախության առիթներ կունենաք, կբարձրացնեք ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը։ Այս հատվածում կարող եք սիրային ուղևորություններ պլանավորել։



Загрузка...
Категория: Շաբաթվա | Добавил: Moder-003
Просмотров: 1399 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES