ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 10.09 - 16.09

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Սովորականից հաճախ ստիպված եք լինելու բախվել անբարենպաստ պայմաններին ու կհայտնվեք բարդ իրավիճակներում։ Բավականաչափ կենսափորձ ունեցող նշանի ներկայացուցիչները կհասկանան, որ ամեն ինչ կարելի է հաղթահարել։ Իսկ մնացած բոլորը կկասկածեն ու կանհանգստանան։ Եթե շաբաթվա սկզբին ինչ-որ բան ստանձնեք, ինքներդ ձեզ խոսք տվեք, որ գոնե մոտակա առաջին մի քանի օրը չեք հրաժարվի մտածածից։ Հետո պարզ կդառնա, թե ինչպիսին են դրա իրական հեռանկարները, և ոգևորությունը կաճի։


Հոգ տարեք ձեր մասին ու հնարավորության դեպքում խուսափեք և՛ ֆիզիկական, և՛ հուզական ծանրաբեռնվածությունից։ Ավելորդ լարվածությունն անտեղի կլինի։ Դա կզգան նույնիսկ այն Խոյերը, ովքեր նախկինում իրենց անկոտրում ու անհաղթելի էին զգում։ Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խնդրանքներով։ Հիշեք, որ պետք չէ միանգամից համաձայնել, հակառակ դեպքում ստիպված կլինեք ժամեր շարունակ աշխատել ուրիշների բարեկեցության համար։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի։ Ձեզ շատ հաջող շաբաթ է սպասվում։ Այն հանգիստ պայմաններում պլաններ մշակելու, նոր նպատակներ դնելու ու առաջնահերթությունները որոշելու շանս կտա։ Աշխատեք առավելագույնս լուրջ վերաբերվել բոլոր գործերին։ Հիմա դա հաջողության հասնելու համար շատ կարևոր կլինի։


Շաբաթվա սկիզբը հարմար է համախոհներ փնտրելու համար։ Այդ ժամանակ կհանդիպեք մարդկանց, որոնց վրա կարող եք հենվել դժվար պահերին։ Նրանք ոչ միայն կօգնեն շատ գործերում, այլ նաև սեփական գաղափարները կառաջարկեն։


Ավելի ուշ հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, խնդիրներ, ցավալի ֆինանսական կորուստներ։ Այնպես որ՝ և՛ սեփական, և՛ ուրիշների գումարի հետ կապված ցանկացած օպերացիա պետք է զգույշ վարել։ 


Շաբաթվա վերջին ուրախության առիթներ կունենաք։ Հաճախ դրանք կապված կլինեն անձնական հարաբերությունների հետ, բայց կարող են վերաբերել նաև կյանքի այլ ոլորտների։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Վտանգ կա, որ ինքներդ ձեզ թակարդը կգցեք; Եվ դրա մեղավորը ձեր հույզերը կլինեն, որոնք այս շաբաթ ուժեղ ու հակասական կլինեն։ Դրանց տրվելով՝ կքանդեք այն, ինչ կառուցել եք մեծ դժվարությամբ, արարքներ կգործեք, որոնց համար հետո կզղջաք։ Երբեմն լարվածությունն այնքան մեծ կլինի, որ առողջության հետ խնդիրներ կառաջանան։ Հավանական են գլխացավեր, անքնություն, չեն բացառվում մարսողական խնդիրները։


Ինչքան հանգիստ լինեք, այնքան լավ կդասավորվի շաբաթը։ Ավելի հաճախ ղեկավարվեք առողջ բանականությամբ, մի շտապեք, ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ կշռադատելու համար։ Լավ է ռիսկի չդիմել, եթե հնարավոր է խուսափել դրանից։ Կյանքում ցանկացած նշանակալի փոփոխություն պետք է մանրամասն նախապատրաստված լինի։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Հիանալի, արդյունավետ շաբաթ է։ Կշարժվեք դեպի վաղուց դրված նպատակները, և ձեզ ոչինչ հետ չի պահի։ Հնարավոր է նշանակալի առաջընթաց գործերում, որոնք կարևոր են ձեր ու ձեր ընտանիքի համար։ Նշանի շատ ներկայացուցիչներ շաբաթը կօգտագործեն ինչ-որ կարևոր իրադարձության նախապատրաստվելու համար ու ոչինչ աչքաթող չեն անի։


Հին գործնական կապերն ավելի ամուր կդառնան, կհայտնվեն նաև նորերը։ Հիմա ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ դրանցով բոլորը կհետաքրքրվեն։ Պետք է միայն ամենահուսալի ու օգտակար համախոհներին ընտրեք։


Շատ հեշտ կլինի ձևական շփումների շրջանակներից դուրս գալն ու ձեզ համար վաղուց համակրելի գործընկերների հետ մոտ հարաբերություններ հաստատելը։ Գրավչությունը կօգնի լուծել մի շարք հարցեր։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Դժվար է լինելու։ Նշանի որոշ ներկայացուցիչների համար այս շաբաթը ամրության փորձություն կլինի։ Շատ բան այնպես չի ընթանա, ինչպես սպասում էիք, ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, որոնք հաղթահարելը բարդ կլինի։ Շատ կարևոր կլինեն սեփական ուժերի ու կատարած ընտրության հանդեպ վստահությունը։ Նրանք, ովքեր դրանց պակասը կունենան, կսկսեն մի ծայրահեղությունից մյուսն ընկնել և սխալներ կանեն։


Սովորեք մյուսներից, աշխատեք նկատել ու վերլուծել ուրիշների սխալները։ Եթե ինչ-որ մեկը պատրաստ է կիսվել փորձով, օգտվեք դրանից։ Ցանկացած ինֆորմացիա կարող է օգտակար լինել, նույնիսկ այնպիսիները, որոնց արժեքավոր լինելու մասին դեռ կասկածներ ունեք։ Մտերիմների հետ շփումները առավելագույն համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն։ Նույնիսկ եթե բարկանաք, լավ կլինի, որ դա ոչ ոք չնկատի։ Աշխատեք նույնիսկ ամենաբարդ հարցերը հանգիստ քննարկել։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Շաբաթվա սկիզբը ուրախ, հաճելի իրադարձություններով ու անակնկալներով լի կլինի։ Սա հարմար ժամանակ է պայմանները փոխելու, ոչ մեծ ուղևորության մեկնելու համար։ Բայց օգտակար կլինի նաև պարզապես շուրջն ուշադիր դիտելը։ Այդպես շատ հետաքրքիր բաներ կնկատեք։


Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք։ Հաճախ մարդիկ ձեր հանդեպ միանգամից համակրանքով կլցվեն, և ինքան շատ շփվեք նրանց հետ, այնքան այդ համակրանքը կմեծանա։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Այդ հարաբերությունները լուրջ բնույթ կստանան ու կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։


Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Չափից դուրս շատ իրադարձություններ տեղի կունենան, և միանգամից չեք հասկանա, թե ինչպես է պետք դրանց արձագանքել։ Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ խոստումներ կտան, որոնց համար շուտով կզղջան։ Մյուսներն էլ չափից դուրս շատ կկասկածեն ու կմտորեն, դրա համար էլ կկորցնեն կյանքը դեպի լավը փոխելու շանսը։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Դժվար է լինելու։ Շատ բան պետք է սովորեք, ընդ որում՝ հաճախ սեփական սխալների վրա, քանի որ այլ ընտրություն պարզապես չեք ունենա։ Ստիպված եք լինելու ռիսկի դիմել, իմպրովիզներ անել, ոչ ստանդարտ որոշումներ փնտրել։ Կողքին ոչ ոք չի լինի խորհրդակցելու համար, բայց կարող եք լսել սեփական ինտուիցիայի ձայնին։ Նրա հուշումները հստակ կլինեն։


Կմեծանա ծանրաբեռնվածությունը։ Այն գործերին, որոնք հասցրել եք պլանավորել, անսպասելի նորերը կմիանան։ Ուրախ կլինեիք որոշ բաներ հետաձգել, բայց դա անելու հնարավորություն հազիվ թե ունենաք։ Իսկ դա նշանակում է, որ ստիպված պետք է լինեք վերանայել ձեր ժամացուցակը, հրաժարվել զվարճանքներից ու շատ բաներում սահմանափակել ձեզ։ Իսկ դա ձեզ հազիվ թե ուրախացնի։


Մտերիմները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, հաճախ ձեզ կապված կզգաք, կտառապեք, որ նույնիսկ աննշան որոշումները չեք կարող ինքնուրույն, առանց երկար քննարկումների ու բացատրությունների ընդունել։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Շատ հակասական ու անհանգիստ կլինի շաբաթվա սկիզբը։ Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ չեն կարողանա կառավարել հույզերը։ Հնարավոր են ուժեղ ապրումներ, իսկական ցնցումներ։ Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր արդեն որոշակի փորձ ունեն և արդեն հասցրել են և՛ հաջող, և՛ բարդ շրջաններ ունենալ։ Բայց բոլորը պետք է լավատես լինեն։ Ի վերջո, դրական փոփոխություններին այնքան էլ երկար չեք սպասելու։


Շաբաթվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ ու հետաքրքիր կանցնի։ Սա հարմար ժամանակ է ձեզ ու ձեր ունակությունները ցուցադրելու համար։ Պետք կգան նախկինում ստացած գիտելիքները, որոնց շնորհիվ բարդ իրավիճակում ճիշտ որոշում կընդունեք։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Լարված շաբաթ է։ Ոչ մի հարցում մի շտապեք՝ ո՛չ եզրակացությունների, ո՛չ արարքների և ո՛չ էլ խոստումների մեջ։ Ձեզ անակնկալներ են սպասվում, հաճախ այնպիսի իրավիճակներ կլինեն, որոնց ժամանակ դժվար կլինի կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մյուսները նման իրավիճակներում իրար կխառնվեին, բայց դուք բավականին արագ կսկսեք հաճույք ստանալ տեղի ունեցողից։


Փորձարկումներ անելու ու ռիսկի դիմելու ցանկություն կառաջանա։ Եվ նույնիսկ ամենափոքր հաջողությունները ավելի շատ կուրախացնեն, քան խոշոր հաղթանակները։


Կարևոր է լավ հարաբերություններ պահպանել շրջապատի հետ։ Դա հեշտ չի լինելու, հաճախ կտրուկ բառերը լեզվից դուրս կթռչեն։ Երբեմն նույնիսկ չեք մտածի, որ ինչ-որ մեկին կարող եք ցավ պատճառել, փոխարենը շատ սուր կարձագանքեք ամենին, ինչը ձեզ կվիրավորի։ Նշանի շատ ներկայացուցիչների համար շաբաթը կապված կլինի օգտակար փորձ ձեռք բերելու հետ։ Ինչ-որ նոր բան կիմանաք ձեր ու ձեր շրջապատի մասին։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Շաբաթվա սկիզբը բարդ կլինի։ Դա խառնվածքի, մտադրությունների ու սկզբունքների ամրությունը փորձելու շրջան կլինի։ Ճիշտ ճանապարհից շեղվելը հեշտ կլինի։ Կշեղվեք գրավիչ առաջարկի վրա, որը հեշտ, բայց պատրանքային հաղթանակ է խոստանում։ Այսօր գործած նույնիսկ աննշան սխալները շատ թանկ կարժենան։ Այնպես որ՝ ինչ-որ կարևոր բան անելուց առաջ մտածեք, թե ինչ հետևանքներ կունենա ձեր արարքը։


Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հեշտ կլինի։ Այն շուրջը հանգիստ նայելու ու ամեն ինչ լավ կշռադատելու հնարավորություն կտա։ Այս շրջանը բարենպաստ է շրջապատի հետ համագործակցելու համար։ 



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Շաբաթը բարդ կլինի, բայց այն անհույս վատը համարել չի կարելի։ Ամենատպավորվող Ջրհոսներն իրենց այնպես կզգան, կարծես շուտով քննություն են հանձնելու, որին պատրաստ չեն։ Կթվա, թե ինչ-որ սխալ եք գործել, բայց այն ուղղելու ժամանակ այլևս չունեք։ Ձեզ շատ մի մեղադրեք կատարած սխալների համար, ավելի լավ է մտածեք այն բանի մասին, թե ինչպես փոխեք իրավիճակը։ Չի բացառվում՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, շատ բաներ հետաձգելու անհրաժեշտություն առաջանա։ Այստեղ շատ կարևոր է չսխալվել առաջնահերթությունների հարցում։


Շատ բան կսովորեք, օգտակար տեղեկատվություն կստանաք, որն անպայման մի օր պետք կգա։ Կյանքում հնարավոր են նշանակալի փոփոխություններ, բայց ավելի նշանակալի կլինեն ներքին փոփոխությունները։ Ինքնահայեցման հակված Ջրհոսները շաբաթվա վերջին կզգան, որ լրիվ ուրիշ մարդ են դարձել՝ ավելի հասուն, պատասխանատու ու միևնույն ժամանակ՝ անկախ։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Ձեզ համար բարդ է լինելու։ Ինչ-որ կարևոր բան ստանձնելու, պատասխանատու որոշումներ ընդունելու ժամանակն է եկել, բայց կզգաք, որ պարզապես պատրաստ չեք դրան։ Որոշ գործեր կարելի է հետաձգել, մյուսները՝ ոչ։ Ինչքան շուտ հասկանաք, թե ինչի վրա է պետք հիմա կենտրոնանալ, այնքան լավ։ Ավելի վտանգավոր բան չի կարող լինել, քան սեփական անձին ներկայացված չափից դուրս մեծ պահանջները։ Եթե ժամանակին չսահմանափակեք դրանք, շաբաթվա վերջին ուժասպառ կլինեք ու կկորցնեք ամեն ինչի հանդեպ հետաքրքրությունը։


Հասկանալի է, որ նման բարդ շրջանում աջակցությունն ավելորդ չէր լինի։ Եվ դուք կստանաք այն, բայց ոչ այն ձևով, որով կուզենայիք։ Ինչքան էլ զարմանալի է, ամենաօգտակարը կլինի քննադատորեն տրամադրված, խիստ մարդկանց հետ շփումը։ Կարող եք չկիսել կյանքի հանդեպ նրանց հայացքները, բայց ինչ-որ հարցում կհետևեք նրանց օրինակին, և դա թույլ կտա լուծել խնդիրների մի մասը։



10.09.2018 937 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։