Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 12.02 - 18.02
12.02.2018, 17:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 Ձեզ բարդ շաբաթ է սպասվում։ Իհարկե, դա չի նշանակում, որ այն հաճելի պահերից զուրկ կլինի։ Բայց հաջողությունները սպասվածից համեստ կլինեն։ Կարևոր հաղթանակներ տոնել արագ չի ստացվի։ Այնպես որ՝ համբերությամբ զինվեք, պատրաստ եղեք նորից ու նորից վերադառնալ նույն խնդիրներին։

Աշխատավայրում պետք է բարդ փորձություններ հաղթահարեք։ Ձեր գիտելիքներն ու կարողությունները կարող են կասկածի տակ դրվել։ Ստիպված եք լինելու ապացուցել, որ շատ բանի եք ունակ ու արժանի եք վստահության։ Շատ կարևոր կլինի ձեր տրամադրվածությունը։ Եթե պատրաստ եք աշխատել, այլ ոչ թե բոլորից նեղանալ, ապա տեղի ունեցողից օգուտ կքաղեք ու արդյունքում կբարձրանաք մասնագիտական սանդուղքով։

Անհասկանալի պահեր կլինեն անձնական հարաբերություններում։ Նույնիսկ ամենաանկեղծ զրույցները հաճախ օգուտ չեն տա։ Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ։ Դա կօգնի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակից։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթն անհանգիստ կլինի։ Անընդհատ ինչ-որ բան պետք է հասցնեք, հաճախ կանհանգստանաք այն բանի մասին, որ ոչինչ բաց չթողնեք։ Նույնիսկ այն ժամանակ, երբ իրավիճակի հանդեպ հսկողությունը ձեր ձեռքերում է, ձեզ վստահ չեք զգա։ Ինչ-որ իրադարձության կսպասեք, որը ստիպելու է փոխել պլանները։

Աշխատանք շատ կլինի, գործերն էլ զանազան կլինեն։ Չի բացառվում, որ ստիպված լինեք արագ ինչ-որ բան սովորել կամ հիշել այն, ինչը վաղուց արդեն հասցրել էիք մոռանալ։ Պետք կգան հին ծանոթությունները։ Դրանց շնորհիվ ազդեցիկ անձանց աջակցությունը կստանաք։

Որպեսզի հոգնածություն չկուտակվի, հաճախ դադարներ վերցրեք, փոխեք պայմանները։ Շաբաթվա վերջին անպայման էներգիայի կարիք եք ունենալու։ Այդ ժամանակ հավանական է լուծում պահանջող նոր խնդիրներ ի հայտ գան կամ ճանապարհին խոչընդոտներ առաջանան։ Եթե այդ օրերին հանգստի մասին մտածեք, կկորցնեք հետաքրքիր հնարավորությունները։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի։ Այն թույլ կտա հասնել հաջողությունների կյանքի ամենատարբեր ոլորտներում, մոտենալ ամենակարևոր նպատակներին հասնելուն։

Պայմանները հաճախ բարենպաստ կլինեն, դուք պետք է միայն պահից օգտվեք։ Հաջող զուգադիպության շնորհիվ կլուծվի հին աշխատանքային խնդիրը։ Որոշ Երկվորյակներ կգտնեն թշնամիներին վնասազերծելու, շրջապատի հանդեպ վերաբերմունքը արմատապես փոխելու ձևը։

Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք մարդկանց ու հատկապես նոր ծանոթների մասին վաղ չդատել։ Հակված կլինեք սխալ գնահատել ուրիշների ու նաև ձեր սեփական արարքները։ Չեն բացառվում վտանգավոր սիրային արկածները։ Օրինակ՝ ձեզ կխենթացնի մեկը, որը համակրանքի արժանի չէ։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին կարգապահությունն ու գործերին լուրջ վերաբերմունքը բավական կլինի գործերում հաջողությունների հասնելու համար։ Եվ դա միայն աշխատանքին չի վերաբերում։ Աշխատեք կատարել մտերիմներին տված խոստումները, ակտիվ մասնակցեք ընդհանուր խնդիրների լուծմանը, կատարեք ձեր բոլոր պարտականությունները։ Դա կօգնի հարաբերությունները դեպի լավը փոխել։

Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պետկազմակերպություններ այցելել ու լուծել իրավաբանական հարցերը։ Այս ամենը ձեզ մոտ հիանալի կստացվի։

Շաբաթվա երկրորդ կեսը շփման մեջ զգուշություն է պահանջում։ Այս հատվածում հեշտությամբ թակարդը կընկնեք կամ խարդավանքի զոհ կդառնաք։ Հատկապես ուշադիր է պետք լինել քիչ ծանոթ կանանց հետ, նույնիսկ եթե նրանք բարեհամբույր են թվում։ Ինչքան քիչ շրջապատը խառնվի ձեր գործերին, այնքան լավ։ Պետք չէ կիսվել գաղտնիքներով՝ ոչ անձնական, ոչ էլ մասնագիտական։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հետևեք ձեր հուզական վիճակին։ Այս շաբաթ դա շատ կարևոր կլինի։ Շատ տհաճ ապրումներ կունենաք, բայց կհաղթահարեք դրանք, եթե բարկությանը ու հուսահատությանը չտրվեք։ Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների ու այն մասին, թե ինչ է պետք անել դրանց հասնելու համար։ Դրանց վրա կենտրոնանալով՝ շատ բաների նորովի կնայեք ու ոչ մի մանրուք ձեզ չի վշտացնի։

Շաբաթվա սկզբին պետք է զգույշ լինել սուր գործիքների հետ աշխատելիս։ Վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է։

Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից ավելի հաճելի ու թեթև կլինի։ Այն շատ հարմար է հանգստի համար, ընկերների ու ձեզ դուր եկող այլ մարդկանց հետ հետաքրքիր շփումներ է խոստանում։ Եթե պայմանները փոխելու ու հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն ունենաք, բաց մի թողեք այն։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի, եթե պահպանեք ինքնատիրապետումը։ Ավելորդ հույզերը հիմա շատ վտանգավոր կլինեն, կստիպեն ձեզ մոռանալ կարևորի մասին, ինչ-որ բան աչքից բաց թողնել, ինչն էլ կխանգարի աշխատանքին, սխալների կբերի այնտեղ, որտեղ դրանք ցանկալի չեն։ Քանի դեռ հանգիստ եք, կկարողանաք իրավիճակն ընդհանուրի մեջ տեսնել։ Հենց սկսեք հուզվել՝ կկենտրոնանաք նշանակություն չունեցող մանրուքների վրա։

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Այդ հատվածում ստիպված եք լինելու գործ ունենալ վատ տրամադրված մարդկանց հետ։ Իրենց մասին կհիշեցնեն հին մրցակիցներն ու թշնամիները, նրանց դիմակայելը հեշտ չի լինի։

Մտերիմները կուզենան աջակցել ձեզ, բայց չեն հասկանա, թե դա ինչպես է պետք անել։ Մի վիրավորվեք նրանցից, ովքեր ձեզ կես խոսքից չեն հասկանում։ Նույնիսկ ակներև բաները երբեմն պետք է երկար բացատրել, իսկ հիմա հենց այդ շրջանն է։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բոլոր կարևոր գործերը պլանավորեք շաբաթվա առաջին կեսի համար, քանի որ այն ավելի բարենպաստ է։ Այս հատվածում շատ բան պարզ կդառնա, կհաջողվի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, այդ պատճառով սխալներ չեք անի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ։ Շատ տարբեր գործեր կունենաք, դրանցից ամեն մեկը յուրովի հետաքրքիր կլինի։ Դրանցով զբաղվելիս կսովորեք այն, ինչը շուտով պետք կգա։ Հավանական են ծանոթություններ, որոնք շուտով օգտակար կլինեն։

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Դժվար կլինի սեփական ապրումներից գլուխ հանելն ու մտքերը կարգի բերելը։ Կփոխվեն նպատակներն ու պլանները։ Չի բացառվում, որ որոշեք հրաժարվել այն նախագծից, որի վրա մեծ ջանքեր եք թափել։ Միայնակ Կշեռքների համար այս հատվածը կապված կլինի հիասթափությունների, իսկ մյուսների համար՝ պատրանքների կործանման հետ։ Չնայած շատ բան հեշտ չի տրվի, գլուխ կհանեք դժվարություններից։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք։ Աշխատանքը շատ ժամանակ կխլի ու մեծ ջանքեր կպահանջի։ Պետք է ոչ միայն կատարեք ձեր պարտականությունները, այլ նաև նորը սովորեք։ Մի զարմացեք, որ ձեր շատ պատկերացումներ սխալ լինեն։ Պատրաստ եղեք հրաժարվել դրանցից։

Դժվարությունների կհանդիպեք այնտեղ, որտեղ ամենաքիչն էիք սպասում։ Այնպես որ՝ մի թուլացեք։ Եթե ինչ-որ բան հեշտությամբ է տրվում, զգոն եղեք։ Ինչքան մոտենա շաբաթվա վերջը, այնքան քիչ պետք է հույս դնեք ինչ-որ մեկի օգնության վրա ու կարևոր կլինի սեփական ուժերին ապավինելը։

Ֆինանսական պատկերը կփոխվի դեպի լավը։ Չի բացառվում, որ լավ գումար աշխատելու կամ գործարքներ կնքելու եղանակ գտնեք։ Դրանք շուտով եկամուտ կբերեն։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը արգասաբեր, հագեցած ու վառ կլինի։ Այն այնպես կդասավորվի, որ ստիպված կլինեք ինչ-որ անսովոր բան անել։ Շատ նոր բաներ կիմանաք ձեր ու շրջապատի մասին։ Օրինակ, կպարզվի, որ վաղուց եք հրաժեշտ տվել վախերին, որոնք խանգարում էին առաջ շարժվել ու պատրաստ եք նոր բարձունքներ գրավել։ Որոշ Աղեղնավորներ կհասկանան, թե ինչ կուզենային սովորել, մյուսները կվերադառնան իրենց հին գաղափարներին ու նախագծերին։

Աշխատանք սովորականից շատ կլինի։ Պետք է մի խնդրից մյուսին անցնեք։ Ընտանեկան հոգսերը հոգնեցուցիչ չեն թվա, կուզենաք ուրախացնել մտերիմներին։

Զգույշ եղեք գումարի հետ։ Այստեղ խնդիրներ կծագեն։ Ուշադիր եղեք, երբ գործը ֆինանսական փաստաթղթերին է վերաբերում։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ապագային լավատեսությամբ ու վստահությամբ եք նայում։ Հիմա դա շատ կարևոր է։ Քանի դեռ լավ տրամադրության մեջ եք ու պատրաստ եք գործել, ոչ մի դժվարություն ձեզ չի շեղի, ոչ մի խոչընդոտ չի ստիպի հրաժարվել մտածածից։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը փորձի ազդել ձեզ վրա, ղեկավարել ձեր արարքները։ Դա կարող եք թույլ տալ միայն այն մարդկանց, ում շատ վստահում եք։

Այս շաբաթ տեղի ունեցող շատ իրադարձություններ քիչ կախված կլինեն ձեր կամքից։ Իրավիճակներ կլինեն, որոնց դեմ պայքարելն անօգուտ կլինի։ Դրա համար ստիպված եք հետ կանգնել ձեր սովորույթներից, անել այն, ինչ առաջ չէիք համարձակվի։

Այս շրջանի ևս մեկ առանձնահատկություններից է ինքնավստահությունը, որը օրեցօր ավելի ուժեղ կդառնա։ Ձեզ քիչ կհամեմատեք ուրիշների հետ, ուժերը չեք վատնի դատարկ ապրումների վրա, ակտիվությունը կուղղեք իսկապես կարևորի վրա։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթն ավելի բարդ կլինի, քան կուզենայիք։ Ամեն անգամ, երբ ձեր առջև նպատակ դնեք, կպարզվի, որ դրան հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Երբեմն կթվա, որ ցանկությունը կատարվելու վրա է, բայց վերջին պահին ճանապարհին խոչընդոտ առաջ կգա ու հասկանալի չի լինի, թե ինչպես պետք է այն հաղթահարել։ Լավ է կարևոր գործեր չստանձնել, եթե վստահ չեք համախոհների աջակցության, սեփական գիտելիքների, ակտիվության ու ազատ ժամանակ ունենալու վրա։

Պետք չէ խոստումներ տալ։ Ամենայն հավանականությամբ դրանք կատարելը բարդ կլինի։ Եթե ինչ-որ մեկին հիասթափեցնեք, դա լուրջ խնդիրներով կվերջանա։ Վտանգ կա զրկվեք այն աջակցությունից, որի վրա սովոր եք հույս դնել։

Մտերիմների հետ համբերատար եղեք։ Նրանց հանդեպ մոտեցում գտնելը բարդ կլինի։ Մարդիկ, ովքեր անկեղծորեն անհանգստանում են ձեր բարեկեցության մասին, հաճախ ճիշտ խոսքեր չեն գտնի, կոշտ ու անտակտ կթվան։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ լավ բաներ կանեք ոչ միայն ձեր, այլ նաև մտերիմների համար։ Դա ջանքեր կպահանջի։ Բայց շատ բան հեշտությամբ կտրվի, եթե պահեստային պլան ունենաք։ Նման պահերին պատրաստ կլինեք անսպասելի իրադարձությունների, իսկ այս շաբաթ դրանք շատ հավանական են։

Հնարավոր են փոփոխություններ մասնագիտական ոլորտում։ Առավելագույն օգուտ քաղելու համար պետք է արագ կենտրոնանաք նոր իրավիճակի վրա։ Չի բացառվում մասնագիտական աճը, ղեկավարության ու այլ ազդեցիկ անձանց հետ հարաբերություններում դրական տեղաշարժը։

Շաբաթը շատ հարմար է ուսման համար։ Եվ բանը միայն այն չէ, որ հեշտ կընկալեք տեղեկատվությունը։ Նաև ճիշտ եզրակացություններ կանեք, կզուգակցեք փաստերը, գիտելիքներին ճիշտ կիրառում կգտնեք։
Ձեզ ու ձեր մտերիմներին վերջին շրջանում անհանգստացնող շատ հարցեր հաջող լուծում կստանան։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 744 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES