Շաբաթվա աստղագուշակ 15.10 - 21.10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շաբաթվա սկզբին պրովոկացիաներին մի տրվեք։ Սա ամենաօգտակար ու կարևոր խորհուրդն է, որը աստղերը կարող են տալ։ Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, բայց նույնիսկ դա բավարար չի լինի, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք։ Ինչ էլ որ պատահի, ինքներդ ձեզ ժամանակ տվեք ստեղծված իրավիճակից գլուխ հանելու համար։ Հիշեք, որ հակված կլինեք շատ մեծ նշանակություն տալ փոքրիկ թյուրիմացություններին, սուր արձագանքել նրան, ինչն ուշադրության արժանի չէ։
 

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կանցնի, եթե անգործ չնստեք ու նախաձեռնող լինեք։ Լավ ժամանակ է աշխատանքի ու ուսման համար։ Կվերադառնա այն զբաղմունքների հանդեպ հետաքրքրությունը, որը որոշ ժամանակ առաջ ձանձրացրել էր ձեզ։ Ժամանակը հարմար է նաև նախկինում թանկ գործնական ու անձնական հարաբերությունները վերականգնելու համար։ Ցույց տվեք, որ պատրաստ եք ընդունել ձեր սխալները։ Դա բավարար կլինի, որ դրանց համար ներեն ձեզ։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի։ Օգտվեք դրանից գործերն ավարտին հասցնելու համար։ Որոշ Ցուլեր կհասկանան, թե որ նախագծերն են անհաջող եղել, առանց զղջման կխոստովանեն դա ու կորոշեն, թե այսուհետ ուր է պետք շարժվել։ Մի շտապեք ձեր առաջ նոր նպատակներ դնել։ Ժամանակ է պետք այդ նպատակների մեջ որոշակիություն մտցնելու համար։
 

Շաբաթվա կեսին մանրուքներին ուշադրություն պահանջող գործեր կլինեն։ Դա հետաքրքիր, բայց հոգնեցուցիչ է լինելու։ Ցավոք, օգնության սպասելն անօգուտ է։ Ամեն ինչ ինքներդ արեք ու մի սպասեք, որ ինչ-որ մեկը կլուծի ձեր խնդիրները։
 

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կարևոր կդառնա հանգիստը։ Խուսափեք հուզական ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հոգ տարեք ձեր մասին։ Ժամանակն անցկացրեք նրանց հետ, ովքեր ամեն հարցում աջակցում են ձեզ, իսկ քննադատության սիրահարներից հեռու մնացեք։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շաբաթը փորձություններից զուրկ չի լինի, բայց արժանապատվորեն կհաղթահարեք դրանք։ Հազիվ թե ինչ-որ իրադարձություններ ստիպեն ձեզ լրջորեն հուզվել կամ փակուղու առաջ կանգնել։ Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, բայց նույնիսկ դրանք ձեզ չեն խանգարի կյանքի կոչել հին մտահղացումը։
 

Շատ կարևոր է առաջնահերթությունները ճիշտ դնելը։ Հազիվ թե հասցնեք այն, ինչ պլանավորել եք։ Ավելի շուտ ստիպված եք լինելու ընտրել, թե որն է ավելի կարևոր։ Այստեղ օգտակար կլինեն մտերիմների խորհուրդները։ Իր փորձով կարող է կիսվել այն մարդը, որին դուք լավ չեք ճանաչել։ Չի բացառվում, որ դա հիանալի ընկերության սկիզբ դառնա։
 

Շաբաթվա վերջը հանգիստ անցկացրեք։ Եթե կարևոր հանդիպումներ, աշխարհիկ միջոցառումներ եք պլանավորել, նկատի առեք, որ հնարավոր են անհարմար իրավիճակներ, տհաճ պատահարներ, խառնաշփոթ։ Նման պահերին պետք է ինքնատիրապետում պահպանեք․ ձեզ հնարավորինս նրբանկատ պահեք։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Զգույշ եղեք։ Սա բարդ շաբաթ է, որի ընթացքում պետք է կարևոր ու նույնիսկ ճակատագրական որոշումներ ընդունեք։ Ողջ պատասխանատվությունը կընկնի ձեզ վրա, չի լինի մեկը, որին կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով։
Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները։ Հաճախ տարաձայնություններ ու վեճեր կլինեն, որոնք կավարտվեն մեղադրանքներով։

Կաշխատեք անձերին չանցնել, բայց ինքնատիրապետումը պահպանել չի ստացվի։ Հաճախ ձեզ պրովոկացիայի կենթարկեն, կհանեն հավասարակշռությունից, կփորձեն ձեր համբերությունը։

 

Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, պատահարներ, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները։ Պետք է ճկուն լինեք։ Ցույց տվեք, որ պատրաստ եք երկխոսության, լսեք նրանց, ովքեր ասելու բան ունեն։ Հենց այդպես կարող եք լավ հարաբերություններ պահպանել այն մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի։ Աշխատեք այն առավելագույնս արդյունավետ օգտագործել։ Շատ լավ ժամանակ է աշխատելու ու գործնական բանակցությունների, մասնագիտական հարցերը լուծելու համար։ Հավանական են հաջողություններ ուսման մեջ, որոնք հաճախ ձեզ համար անսպասելի կլինեն։ Որոշ Առյուծներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին առաջ պատկերացում անգամ չունեին։
 

Շփումների տեսանկյունից բարենպաստ ժամանակ է։ Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի, շատերը պատրաստ կլինեն անցնել ձեր կողմը, լսել ձեր կարծիքը։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ շատ հաճելի ծանոթություններ կհաստատեք ու կկարողանաք վերականգնել հարաբերությունները այն մարդու հետ, ումից բաժանվելու համար զղջացել էիք։
 

Շաբաթվա վերջին ինքնատիրապետումը պահպանելը բարդ է լինելու։ Դա փորձությունների, պրովոկացիաների ժամանակ է լինելու։ Դրանից բացի, հավանական են տհաճ պատահարներ, որոնց պատճառով պլանները կյանքի կոչելը կհայտնվի վտանգի տակ։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարենպաստ շաբաթ է։ Էներգիայի ներհոսք կզգաք ու կհասկանաք, թե ինչ ուղու վրա դնեք այն։ Հավանական է կարևոր աշխատանքային հարցերի հաջող լուծում, չի բացառվում հին ծանոթներից աջակցություն ստանաք։ Հին մրցակիցները ձեր կողմը կանցնեն, և նրանց փորձը ձեզ օգտակար կլինի։
 

Նախաձեռնող պետք է լինեն նրանք, ովքեր մասնագիտական աճի են ձգտում։ Հնարավորություն կունենաք ցույց տալ, որ արժանի եք ավելի բարձր պաշտոն զբաղեցնել։ Դրան չեն խանգարի նույնիսկ փոքրիկ թյուրիմացությունները, ինչպես նաև ավելի քիչ հաջողակ ու քիչ տաղանդավոր գործընկերների գործողությունները։
 

Անձնական հարաբերություններում գերակշռող կլինեն դրական միտումները։ Եթե ինչ-որ բան դեպի լավը փոխելու ցանկություն ունենաք, դա անելը դժվար չի լինի։ Հնարավոր են ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև երկարատև բաժանումից հետո հաճելի հանդիպումներ։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Մի հուզվեք։ Շաբաթը լավ չի սկսվի, բայց ամեն ինչ այնքան վատ չի լինի, որքան կարող է թվալ։ Այնպես որ՝ վատ կանխազգացումներին ու մռայլ մտքերին մի տրվեք։ Հիմա շատ ավելի շահավետ է լավատեսությունը պահպանելը։ Այն թույլ չի տա անգործ նստել, կստիպի նոր գործեր ստանձնել։
 

Ամենալավ շաբաթը չէ զգացմունքներն ու ապրումները քննարկելու համար։ Հույզերը պետք է վերահսկել կամ պահել ներսում։ Միակ ձևը, որի օգնությամբ կարող եք դրանցով կիսվել մյուսների հետ, ստեղծագործականն է։ Անպայման ժամանակ գտեք սիրելի զբաղմունքների համար։ Դրանց շնորհիվ ձեզ ավելի լավ կզգաք, կգտնեք շրջապատի սիրտը տանող ճանապարհը։
 

Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր վաղուց որոշակիություն են մտցրել նպատակների մեջ ու նախապատվությունը տալիս են նրանց, որոնք կարելի է անհապաղ կյանքի կոչել։ Ժամանակը հարմար է պրակտիկ զբաղմունքների համար։ Երազանքներն ու ֆանտազիաները լավ է հետաձգել ավելի բարենպաստ ժամանակի համար։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Այս հաջող շաբաթը հնարավորություն կտա կյանքում շատ բան դեպի լավը փոխել։ Հասկանալի է, որ դա հեշտ չի լինելու, բայց դուք պատրաստ կլինեք ջանքեր գործադրել։ Բացի այդ, ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչով կարելի է զբաղվել և ինչը պետք է հետաձգել։ Համախոհներ փնտրելիս դժվարություններ չեն առաջանա։ Երբ պատմեք նրանց ձեր նպատակների մասին, մարդիկ գտնվեն, ովքեր պատրաստ կլինեն օգնել հասնել դրանց։
 

Երբեմն պարզապես հաջողակ կլինեք, բայց ավելի հաճախ առավելագույն օգուտ կքաղեք պատահական զուգադիպությունից, իրադարձությունների հաջող ընթացքից։ Այնտեղ, որտեղ մյուսները լավ ժամանակների կսպասեն, դուք կգործեք, և դա կտա իր պտուղները։
 

Մտերիմների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն։ Այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կփորձեք նրանց հետ ընդհանուր լեզու գտնել։ Նախաձեռնող եղեք, առաջին քայլերն արեք ու մի վախեցեք խոսել ձեր զգացմունքների մասին։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Տագնապելու համար լուրջ հիմքեր չկան, աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն։ Խոշոր գործարքներ կնքելու ու վերջին շրջանում շատ մտորումների տեղիք տված հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Հաջող զուգադիպությունները ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն, հավանական են նշանակալի դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում։
 

Աշխատեք արագ գործել։ Կարևոր հաղթանակներ տոնելու ու մրցակիցներին հետևում թողնելու համար դա անհրաժեշտություն է։ Շատերը կօգնեն ձեզ, բայց ամեն անգամ դա անշահախնդիր չեն անի։ Չնայած՝ դուք միշտ էլ պատրաստ եք շնորհակալություն հայտնել ձեր համախոհներին։
 

Այս շաբաթ սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ սիրային բնույթ կստանան։ Այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք դուք նախաձեռնող կլինեք ու առաջին քայլը կանեք դեպի այն մարդը, ով համակրում է ձեզ։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Աշխատանքի ու օգտակար գործերի համար լավ շաբաթ է։ Լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու կաշխատեք հնարավորինս արագ գործել։ Հաճախ ձեր որոշումները շրջապատին փակուղու առաջ կկանգնեցնեն։ Շատերի համար դժվար կլինի հասկանալ, թե ինչու եք այս և ոչ թե այլ կերպ վարվում; Բայց ժամանակ կանցնի ու պարզ կդառնա, որ միակ ճիշտ ճանապարհն եք ընտրել։
 

Օգտվեք հարմար պահից գործնական կապերն ամրապնդելու համար։ Շատ շուտով դրանք ձեզ պետք են գալու։ Չի բացառվում՝ համագործակցություն առաջարկեն մարդիկ, որոնց հետ առաջ աշխատել եք։ Նույնիսկ եթե պայմանները գրավիչ չթվան, մի շտապեք հրաժարվել։ Շուտով իրավիճակը կփոխվի ու կտեսնեք, թե ինչի կարող եք հասնել և ինչ շահ կարող եք ստանալ։
 

Շաբաթվա վերջը հարմար է ակտիվ հանգստի, ճամփորդությունների, պայմանները փոխելու համար։ Սա բարենպաստ ժամանակահատված է սիրային ժամադրությունների և ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումների համար։ Ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Շատ անհանգիստ ու նույնքան հետաքրքիր շաբաթ է։ Դուք կարող եք հայտնվել զարմանալի իրադարձությունների կենտրոնում։ Բայց նույնիսկ եթե դա տեղի չունենա, արկածների ու անակնկալների պակաս չի լինի։ Պատրաստ եղեք փոխել ձեր պլանները, աշխատեք առավելագույն օգուտ քաղել իրադարձությունների ընթացքից։
 

Հազիվ թե ինչ-որ բան խանգարի արդյունավետ աշխատանքին։ Առավելագույնը, որ կարող է անհանգստացնել, փոքրիկ թյուրիմացություններն են, որոնց պատճառը ինչ-որ մեկի անփութությունը կլինի։ Ուշադիր եղեք ֆինանսական հարցերը լուծելիս, հատկապես եթե խոսքը լուրջ պարտավորությունների մասին է։ Այստեղ ուժերը գերագնահատելու վտանգ կա։
 

Շատ հանգիստ կանցնեն շաբաթվա վերջին օրերը։ Այդ ժամանակ ոչ մի կարևոր բան մի պլանավորեք։ Հանգստացեք ու վերականգնեք ուժերը։ Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև հանդիպումներ հին ծանոթների հետ, որոնց շատ կարոտել էիք։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Շաբաթվա սկիզբը հակասական կլինի։ Պայմանները լավ կդասավորվեն, բայց պրովոկացիաներին հեշտությամբ կտրվեք, կհավատաք ասված ամեն խոսքին։ Դա սխալների կհանգեցնի, որոնք լուրջ չեն լինի, բայց ցավալի կլինեն։
 

Շաբաթը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար։ Նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնելը դժվար չի լինի, դուր կգաք նրանց, որոնք ուրիշների սրտով չեն։ Որոշ մարդիկ նույնիսկ առաջին հայացքից կսիրահարվեն ձեզ։ ճիշտ է, զգացմունքներին փոխադարձելու ցանկություն ձեզ մոտ չի առաջանա։
 

Շաբաթը հարմար է կյանքի մասին մտորելու ու ապագայի պլաններ կազմելու համար։ Կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և ինչպես օգուտ քաղել դրանցից։ Չի բացառվում՝ անսպասելի լուծում գտնեք այն խնդրին, որը վերջին ժամանակներս անհանգստացնում էր ձեր մտերիմներին։



15.10.2018 1037 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։