Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 18.12 - 24.12
18.12.2017, 15:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ շաբաթվա հույս մի ունեցեք: Պետք է ջանասիրաբար ու հնարավոր է նույնիսկ սովորականից շատ աշխատեք: Դրա հետ մեկտեղ պարգևատրումը կուշանա, որոշ Խոյեր կհասցնեն մտածել, որ զուր են վատնել ուժերն ու լուրջ կվշտանան: Հեռու վանեք մռայլ մտքերը, քանի որ կստանաք այն, ինչին արժանի եք:

Գումարի հետ հեշտ չի լինի: Ավելի շատ կծախսեք, քան կստանաք: Կաշխատեք խնայել, բայց միևնույն է, պետք եղածից շատ կծախսեք: Պետք չէ ամեն ինչից ձեզ զրկել, պարզապես խելացի կերպով սահմանափակեք ծախսերը: Դա ավելի հեշտ ու արդյունավետ կլինի, քան եթե փորձեք ծախսերը լրիվ զրոյի հավասարեցնել:

Աշխատեք շրջապատին շոկի մեջ չգցել: Զարմացնելու կարիք էլ չկա, քանի որ այդ զարմանքը հազիվ թե հաճելի լինի: Ավանդույթներին հետևելը, չափի մեջ պահպանողական լինելն ու վարքում զսպվածությունը հիմա շատ կզարդարեն ձեզ, իսկ ցոցամոլությունը՝ լրիվ հակառակը:


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը դժվարություններից զուրկ չի լինի և երբեմն տհաճ անակնկալներ կմատուցի, բայց ընդհանուր առմամբ այնքան վատը չի լինի, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Եթե ինչ-որ բան ձեր ուզածի նման չընթանա, մի վշտացեք, պարզապես մի փոքր սպասեք: Ամեն ինչ շուտով դեպի լավը կփոխվի:

Հուզական ֆոնն անկայուն կլինի, տրամադրությունը հաճախ կարող է փոխվել: Սովորաբար դա ձեզ բնորոշ չէ, այնպես որ՝ շրջապատը կզարմանա, ինքներդ էլ ձեզ տարօրինակ կզգաք: Գլխավորը կարևոր որոշումները պահի ու զգացմունքների ազդեցության տակ չընդունելն է: Խոհեմ եղեք ու ռիսկի մի դիմեք:

Չի բացառվում, որ ստիպված լինեք կենտրոնանալ ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերի կամ դրանց հետ կապված փաստաթղթերի ձևակերպման վրա: Այստեղ շատ ուշադիր կլինեք ու ամենայն հավանականությամբ սխալներ չեք անի:


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը կարող է անհաջող, անհանգիստ ու տխուր լինել: Սակայն մի շտապեք եզրակացություններ անել: Մի քանի օր կանցնի, ու ամեն ինչ կհարթվի, շատ բան դեպի լավը կփոխվի: Աշխատեք լավատեսություն պահպանել, ցրեք մռայլ մտքերը, հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր ստիպում են ձեզ կասկածել սեփական ուժերին ու նոր նախաձեռնությունների հաջողությանը:

Աստիճանաբար տհաճ պահերը կմնան անցյալում, դրանց փոխարինելու կգան նոր հետաքրքրություններն ու հնարավորությունները: Չի բացառվում, որ ինչ-որ հեռանկարային գործով զբաղվելու, վաղուց երազած պաշտոնը զբաղեցնելու շանս ընձեռվի: Վատ մի զգացեք առաջատարի հատկանիշներ ցուցադրել: Հիմա դա շրջապատի մեծ հարգանքը կառաջացնի:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան նոր ու հետաքրքիր բաներ կիմանաք, այնքան օգտակար կլինի ստացված ինֆորմացիան: Հեշտ կսովորեք, հաճախ փաստերը հիշելու ու համադրելու սեփական ինքնատիպ եղանակները կգտնեք:


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ կարևոր է հանգստություն պահպանելը: Հնարավորինս հաճախ հիշեցրեք ձեզ այդ մասին և այդպես նույնիսկ ամենալարված պահերին գլուխը չեք կորցնի: Այո, շրջապատողները հաճախ պրովոկացիայի կենթարկեն ձեզ, կարծես հատուկ հունից կհանեն, սակայն կգտնեք ձեր հետաքրքրությունները պաշտպանելու, միաժամանակ կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից խուսափելու ձևը:

Պետք չէ բարկանալ մանր տհաճությունների վրա: Դրանք շատ կլինեն, բայց լուրջ հետևանքներ չեն ունենա: Ինչքան շատ բացասական հույզեր ունենաք, այնքան շատ էներգիա կկորցնեք: Այնպես որ՝ փորձեք ուրախության առիթներ գտնել: Դրանում կօգնեն մտերիմները:

Հետևեք առողջությանը, հատկապես՝ շաբաթվա վերջին: Այս հատվածում իրենց մասին կարող են հիշեցնել խրոնիկ հիվանդությունները:


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պարտադիր չէ բոլորին ապացուցեք ձեր ճշմարտացիությունը: Ավելի լավ է կենտրոնանաք այն գործի վրա, որը ձեզ հեռանկարային ու հետաքրքիր կթվա: Դրանում արագ առաջընթացի կհասնեք, ու շրջապատը կհամոզվի, որ ուժերը զուր չեք վատնել: Աշխատեք ոչ ոքի չքննադատել և ընդհանրապես գնահատականներ չտալ: Դա կազատի ձեզ անհարմար պահերից, կօգնի լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար կարևոր մարդկանց հետ:

Երբեմն դժվար կլինի անձնական ու գործնական հետաքրքրությունները զատելը: Փորձեք ընտանեկան խնդիրներն աշխատավայրում չլուծել, իսկ տանը մտքերով չվերադառնալ մասնագիտական խնդիրներին: Եթե դա ձեզ չհաջողվի, մշտական մտավոր ու հուզական լարվածությունը ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա:

Եթե ուզում եք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, արեք դա մեծ զգուշությամբ ու առանց շտապելու: Չմտածված որոշումները հազիվ թե հաջող լինեն:


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան լավ կընթանա: Դա չի նշանակում, որ շաբաթը լրիվ առանց դժվարությունների կանցնի, սակայն սպասվածից շատ բանի կհասնեք: Ձեր ու ձեզ համար մտերիմ մարդու կյանքում ինչ-որ բան փոխելու հնարավորություն կունենաք: Հետ չեք նայի ու ճիշտ կվարվեք: Հենց ներկայի ու ապագայի վրա կենտրոնանալը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել:

Շաբաթը հարմար է գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Ամենաակտիվ Կույսերը կկարողանան մեծ գումար աշխատել ու ճիշտ տնօրինել այն: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան: Մի հրաժարվեք դրանցից:

Ինչքան շատ ջանքեր գործադրեք, այնքան բարյացակամ կլինեն ձեր հանդեպ աստղերը: Այդ իսկ պատճառով ձեռքերը ծալած մի նստեք, նոր նպատակներ փնտրեք, պլաններ կառուցեք ու կյանքի կոչեք դրանք:


партнерская программа для сайта


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը կարևոր իրադարձություններ ու մեծ փոփոխություններ կարող է բերել: Ցավոք, հաճախ տեղի կունենա այն, ինչն ամենաքիչն էիք ուզում: Բայց եթե դա նույնիսկ շատ վշտացնի, իրար չեք խառնվի ու չեք հանձնվի, պլաններ կկառուցեք ու կշարունակեք գործել: Նման մոտեցումը նոր հորիզոններ կբացի, թույլ կտա նույնիսկ առաջին հայացքից անբարենպաստ թվացող պայմաններն օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների:

Հիշեք, որ այս շաբաթ սովորականից շատ պետք է աշխատեք: Ջանքեր կպահանջի այն, ինչն առաջ հեշտությամբ էր տրվում: Պարտադիր չէ միայնակ գործեք, բայց համախոհներ պետք է գիտակցված ընտրեք ու ում պատահի սկզբունքով օգնության չդիմեք: Իսկական համախոհներ փնտրեք, այլ ոչ թե նրանց, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ միայն հանուն սեփական հետաքրքրությունների:

Փաստաթղթերի հետ աշխատելիս զգույշ եղեք: Ցանկացած սխալ կարող է տհաճություններով ավարտվել:


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող շաբաթ է: Պայմանները թույլ կտան շատ լավ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար: Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի: Շատ բան պետք է սովորեք: Չի բացառվում, որ սկզբում սխալներ անեք: Բայց արագ կկարողանաք ուղղել դրանք: Մյուս կողմից՝ շատ հաճախ հաջողակ կլինեք: Իրար մի խառնվեք ու մի կասկածեք ձեր հաջողության վրա: Եթե ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք հայտնվել, օգտվեք դրանից:

Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հիանալի գաղափարներ կունենաք: Սա հենց այն շրջանն է, երբ կարելի է ինչ-որ բան արմատապես փոխել՝ ղեկավարվելով միայն ինտուիցիայի հուշումներով: Արդյունքը զարմանալիորեն լավը կլինի: Չի բացառվում մասնագիտական աճը, եկամուտներն էլ կմեծանան:

Լավ մարզավիճակում կլինեք, ծանրաբեռնվածությունը հաճախ չեք էլ նկատի: Ավելի ուշ դա առողջության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել: Մի մոռացեք չափի զգացման մասին:


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ողջ շաբաթը հաջող կանցնի, եթե խոհեմ լինեք ու հարգանքով վերաբերվեք շրջապատին: Պետք չէ ոչ ոքի պատերազմ հայտարարել, ավելի լավ է հարաբերությունները բանակցությունների միջոցով հարթել: Նույնիսկ առաջին հայացքից անհուսալի թվացող դեպքերում որոշումներ կգտնեք, որոնք բոլորին ձեռնտու կլինեն: Երբեմն գործնական բանակցությունների ժամանակ կօգնի անձնական հմայքը: Նման դեպքերում կարևոր է հնարավորինս արագ պաշտոնականացնել ձեռք բերված հարաբերությունները, քանի դեռ գործընկերները չեն փոշմանել:

Շաբաթը հարմար է ուսման համար: Հատկապես հեշտ կտրվեն հումանիտար գիտությունները: Հիմա կարող եք հաջող հանձնել քննությունները, արագ գրել գիտական աշխատանքները, փայլուն գիտելիքներ ցուցադրել: Բայց շատ բան շուտով կմոռացվի, եթե ձեռք բերված ինֆորմացիան հաճախ չկիրառեք:

Հիանալի շաբաթ է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Մարդիկ կձգտեն դեպի ձեզ, քանի որ գրավիչ, կյանքով լի ու շփման համար բաց կլինեք:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա առաջին կեսն առանձնապես հաճելի չի լինի: Փոքր և ավելի լուրջ դժվարություններ կծագեն կյանքի տարբեր ոլորտներում, և հանգստանալու, ստղծված իրավիճակը վերլուծելու, իրերին ուրիշ հայացքով նայելու հնարավորություն չեք ունենա: Ձեզ կօգնեն մարդիկ, որոնց լավ գիտեք: Նրանց հետ քննարկեք անհանգստացնող հարցերն ու լավ խորհուրդներ կստանաք:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Արդեն շաբաթվա կեսին ուրախության առիթներ կունենաք, իսկ ավելի ուշ նշանակալի հաջողությունների կհասնեք:

Շաբաթվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այս ժամանակահատվածում կարող եք վերջ դնել տարաձայնություններին ու վեճերին, լուծել հին խնդիրները: Մտերիմները ձեր կողմից կլինեն, կփորձեն ամեն ինչում աջակցել ձեզ:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին վատ չի լինի, իսկ հետո իրավիճակն ավելի կլավանա: Մի շտապեք: Նոր գործեր ստանձնելուց, կյանքում ինչ-որ բան փոխելուց առաջ աշխատեք ամեն ինչ կշռադատել, ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, խորհրդակցել մի մարդու հետ, ում վստահում եք: Այս ամենը ձանձրալի է հնչում, քանի որ կուզենաք արագ ու վճռական գործել, քանդել ստերեոտիպերը ու ինչ-որ անսովոր, աներևակայելի բան անել: Սակայն այդ ամենը ուժերի զուր կորուստ կլինի, եթե նախապես գործողությունների պլան չկազմեք ու ամեն ինչում դրան չհետևեք:

Շաբաթվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք: Սահմանափակեք շփումները, աշխատեք ավելի քիչ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր շեղում են ձեզ, ստիպում են նյարդայնանալ ու հուզվել: Ցանկալի չէ ուրիշների գործերին խառնվելն ու ուրիշների համար պատասխանատվություն վերցնելը:


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհարթ, հակասական, բայց հետաքրքիր շաբաթ է: Լավ մարզավիճակում, էներգիայով լի կլինեք, չեք վախենա դժվարություններից, այնպես որ հաջողության հասնելու բոլոր շանսերն ունեք: Միայն թե ճիշտ գնահատեք ձեր հնարավորությունները: Ռիսկի եք դիմում ինչ-որ կասկածելի պատմության մեջ ներքաշվել, շատ ուժեր վատնել մի գործի վրա, որում պարզապես անհնար է հաջողության հասնել:

Երբեմն մի քանի խնդիր միաժամանակ պետք է լուծեք, բայց դա ձեզ մոտ զարմանալիորեն լավ կստացվի: Շրջապատը ձեզ հիացմունքով կնայի, կզարմանա ձեր տաղանդների ու համեստության վրա: Ձեր ձեռքբերումներով չեք պարծենա, չեք փորձի ձեզ վրա ուշադրություն գրավել ու կփորձեք ստվերում մնալ: Բայց դա էլ չի խանգարի հասկանալ, որ դուք անսովոր ու նույնիսկ երևելի անձնավորություն եք:

Պետք կգան առաջատարի հատկանիշները: Կկարողանաք միավորել համախոհներին ու նրանց հետ միասին լուծել կարևոր առաջադրանքները:

 



Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 926 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES