Շաբաթվա աստղագուշակ 22.10 - 28.10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շաբաթվա սկիզբը հեշտ չի լինի։ Այդ հատվածում շատ բան պլանի համաձայն չի ընթանա, հնարավոր է բարդ իրավիճակում հայտնվեք, խնդիրների բախվեք այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում։ Բայց այդ ամենը ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից։ Չնայած բոլոր դժվարություններին՝ հաջողության հասնելու շանսերը մեծ են։ Հնարամիտ եղեք, քանի որ փորձված մեթոդները թույլ չեն տա անհրաժեշտ արդյունքը ստանալ, իսկ ահա փորձարկումները կարող են հաջող լինել։
 

Շաբաթվա կեսին մի քանի լարված պահեր կլինեն։ Ամենատհաճն այն կլինի, որ բացասական միտումների ազդեցությունն այդ հատվածում կզգացվի և՛ գործնական, և՛անձնական ոլորտներում։ Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, հակառակ դեպքում ինքներդ ձեզ համար խնդիրներ կավելացնեք։
 

Շաբաթվա վերջին օրերը վատ չեն անցնի, եթե ոչ ոքի հետ չվիճեք։ Այդ ժամանակը համբերատարություն ու ինքնատիրապետում է պահանջում հատկապես նշանի երիտասարդ ներկայացուցիչներից, ովքեր սովոր են բոլոր իրավիճակներում ասել այն, ինչ մտածում են և առանց խորհուրդներ լսելու վարվել իրենց ուզածով։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Փոքրիկ դժվարությունները հավանական են, բայց շաբաթվա ընթացքում գերակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը և դուք կզգաք դա։ Կհաջողվի ավարտին հասցնել կարևոր գործերը։ Որոշ Ցուլեր կվերադառնան հին գաղափարներին ու կյանքի կկոչեն դրանք, ինչով շատ կզարմացնեն քննադատորեն տրամադրված շրջապատին։
 

Շաբաթվա կեսին չվիճելը բարդ է լինելու։ Մի կողմից՝ պետք է պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, հակառակ դեպքում մրցակիցները հաղթանակ կտանեն, իսկ մյուս կողմից էլ՝ ձեր կտրուկ արտահայտություններն ու չմտածված նկատողությունները կառաջացնեն շրջապատի սուր արձագանքը։ Այնպես որ՝ աշխատեք հնարավորինս նրբանկատ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ։
 

Շաբաթը շատ արդյունավետ կավարտվի։ Նրա վերջին օրերին կհաջողվի սպասվածից ավելին անել, և ինքներդ էլ կզարմանաք ձեր ձեռքբերումներից։ Այդ հատվածում հավանական են չպլանավորված ուղևորություններ, որոնք շատ հետաքրքիր կանցնեն։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ապրումներ շատ կունենաք, քանի որ այս շաբաթ հույզերը սովորականից լարված են լինելու։ Ամեն անգամ չի հաջողվի պահպանել ինքնատիրապետումը, հաճախ կարհամարհեք առողջ բանականության հուշումներն ու հակասական վարք կդրսևորեք։ բայց նույնիսկ դրանք լուրջ տհաճությունների չեն հանգեցնի։
 

Աստղերը ձեր կողմից կլինեն։ Օգտվեք դրանից կարևոր հարցերը լուծելու համար։ Կարող եք մասշտաբային նախագծեր ստանձնել, նպատակին տանող ոչ ստանդարտ ուղիներ փնտրել։ Շատ հարցերում հաջողությունն ուղեկից կլինի ձեզ, մրցակիցների դեմ հաղթանակներ տանելն էլ սպասվածից հեշտ կլինի։
 

Հետաքրքիր ու հաճելի կլինի շաբաթվա վերջը։ Այդ հատվածում կենսական ուժերի ներհոսք կզգաք, տրամադրությունն էլ կլավանա։ Հավանական է՝ հին կապերը վերականգնելու ու ձեզ համար թանկ հարաբերությունները հարթելու հնարավորություն ունենաք։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Ոչինչ երկար ժամանակով մի հետաձգեք։ Շաբաթը խոստանում է հաջող լինել, բայց ավելի ուշ իրավիճակը կարող է վատանալ։ Հատկապես կարևոր կլինի հանդիպումներն ու կարևոր բանակցությունները մինչև չորեքշաբթի անցկացնել։ Հետո ընդհանուր լեզու գտնելն ավելի բարդ է լինելու։ Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին։
 

Շաբաթվա կեսին հավանական են անսպասելի ու կարևոր իրադարձություններ, որոնք կստիպեն ձեզ հուզվել։ Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու հրաժարվել պլաններից, խոստովանել, որ անիրագործելի բան են մտածել։ Բայց լավ նորություն էլ կա։ Ավելի ուշ կվերադառնաք ձեր գաղափարներին ու դրանք կյանքի կկոչեք նոր ու կատարելագործված ձևով։
 

Շաբաթվա վերջը հագեցած կլինի։ Սովորականից ավելի մեծ համառությամբ կաշխատեք փոխել իրավիճակը, ուրիշներին կստիպեք անել այն, ինչ ձեզ պետք է։ Ջանքերը հաճախ զուր կլինեն, բայց չեք հանձնվի։ Մտածեք՝ չարժե՞ արդյոք էներգիան ավելի խելամիտ օգտագործել։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Ամպերում մի սավառնեք ու պատրանքներ մի կառուցեք։ Հիմա երկուսն էլ վտանգավոր կլինեն։ Կարևոր է իրատես լինել հատկապես աշխատանքին վերաբերող հարցերում։ Այն սովորականից դժվարությամբ կտրվի, բայց դա չի նշանակում, որ չեք կարողանա սկսածն ավարտին հասցնել։ Մրցակցությունը ավելի խիստ կլինի, շատ Առյուծների համար տհաճ անակնկալ կլինի այն, որ իրենք ընդհանրապես մրցակից ունեն։
 

Սովորականից դժվարությամբ կտրվեն կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը։ Անընդհատ ինչ-որ բան աչքից կվրիպի, իսկ դա կնկատեք միայն շրջապատի շնորհիվ։
 

Շաբաթվա վերջին հավանական է օգտակար տեղեկատվություն ստանաք, չեն բացառվում ձեր մտերիմներին վերաբերող լավ նորությունները։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ նոր գաղափարներ կունենաք։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հանգստություն պահպանեք։ Շաբաթը այնքան վատը չէ, որքան սկզբում կթվա։ Որոշ իրադարձություններ սկզբում ձեզ դուր չեն գա, բայց ավելի ուշ պարզ կդառնա, որ դրանք շատ օգտակար էին։ Հավանական են անսովոր հանդիպումներ, շփումներ ձեզանից տարբերվող մարդկանց հետ, որոնց առաջ չեք ճանաչել։
 

Շատ արդյունավետ կլինի շաբաթվա կեսը։ Դա կարևոր ու օգտակար տեղեկատվություն ստանալու, վերջին շրջանում անհանգստացնող հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր ֆինանսական վիճակը կլավանա։
 

Շաբաթվա վերջին հանգստությունը պահպանելը հեշտ չի լինելու։ Դա լարված շրջան է լինելու, երբ նշանի շատ ներկայացուցիչներ լուրջ ճնշումներ են զգալու իրենց վրա։ Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին թշնամիները և ստիպված պետք է լինեք նորից հակահարված հասցնել նրանց։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Շաբաթվա սկիզբը ոչ միանշանակ կլինի։ Հազիվ թե հաջողվի խուսափել դժվարություններից, բայց գլուխ կհանեք դրանցից։ Հարմար ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ։ Ազդեցիկ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք։ Հավանական են աշխատանքին վերաբերող առաջարկներ։ Բայց կարևոր է ողջ ժամանակ հիշել, որ իրավիճակը սպասվածի նման չի դասավորվի; Այնպես որ՝ լավ է չթուլանալ ու զգոն լինել։
 

Աստիճանաբար իրավիճակը կփոխվի, օր օրի ավելի մեծ աջակցություն կզգաք։ Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն գործերը, որոնց վրա մեծ ուժեր եք ծախսել։ Շատ Կշեռքներ գոհ կմնան իրենց աշխատանքի արդյունքներից։
 

Հաճախ այն, ինչ կանեք, օգտակար կլինի մյուսների համար։ Այդ մարդիկ չեն թաքցնի իրենց շնորհակալությունը։ Նրանց մեջ էլ կարող եք համախոհներ փնտրել։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կանցնի։ Այդ ժամանակ ցանկության դեպքում սարեր շուռ կտաք։ Հազիվ թե գտնվի մեկը, ով ունակ կլինի խանգարել ձեզ։ Հնարամիտ կլինեք, զինաթափ կանեք նույնիսկ ամենաուժեղ թշնամուն։ Բայց կարևոր է հիշել, որ աստղերը լրիվ չեն կարող ազատել ձեզ խնդիրներից։ Լավ կլինի, եթե շատ հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք։
 

Շաբաթվա երկրորդ կեսին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի։ Հույզերը լարված կլինեն, շատ սուր կարձագանքեք նրան, ինչն ուրիշ ժամանակ չէիք նկատի։ Աշխատեք ավելորդ բաներ չխոսել։ Բարկության ժամանակ ասված խոսքերը կփչացնեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները։ Ֆինանսական գործերում զգույշ եղեք։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Շատ հեշտ չի լինելու, բայց հաջողության հասնելու շանսեր ունեք։ Աշխատեք ավելի հաճախ նախաձեռնող լինել։ Դա հիմա տեղին կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում։ Հավանական են ուղևորություններ, ձեզ կուրախացնի պայմանները փոխելու անհրաժեշտությունը։ Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, բայց դրանք միշտ չէ, որ հաճելի ու օգտակար կլինեն։ Հիմա շատ կարևոր է հիշել, որ առաջին տպավորությունը խաբուսիկ է։
 

Աշխատեք շրջապատին ավելի հաճախ ցույց տալ ձեր բարեհամբույր լինելն ու կենսախնդությունը։ Կարող են փոխվել հարաբերություններն աշխատավայրում։ Համախոհներ ու նոր ընկերներ ձեռք կբերեք։
 

Շաբաթվա վերջին օրերը շատ հետաքրքիր ու հաճելի կանցնեն։ Միջոցառումների այցելելու, պիտանի բան սովորելու հնարավորություն կունենաք։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Շփումների համար հաջող կլինի շաբաթվա սկիզբը։ Այդ ժամանակը հարմար է աշխատանքին վերաբերող հարցերը քննարկելու, գաղափարներով կիսվելու համար։ Ձեզ հետաքրքրող բաների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք չի կարողանա անտարբեր մնալ։ Մարդիկ, ովքեր այդ հատվածում ձեր համախոհները կդառնան, ժամանակի հետ իսկական ընկերների կվերածվեն։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։
 

Չնայած գործեր շատ կլինեն, բայց ժամանակ կմնա նաև զվարճանքների ու հանգստի, ընկերների հետ հանդիպումների համար։ Շրջապատը կզարմանա, թե ինչքան շատ բան եք հասցնում համատեղել։
 

Ողջ շաբաթը հիանալի է կյանքում ինչ-որ բան փոխելու, այն թեթևացնելու համար։ Ավելի կազմակերպված կլինեք, ժամանակը զուր չեք վատնի, բոլոր խնդիրները լուծելու համար ժամանակ կհատկացնեք։ Դա հանգստություն ու վստահություն կհաղորդի, իսկ դրանք կօգնեն հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս շատ էիք վիճում։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Չեք հանձնվի, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք անբարենպաստ պայմանների ազդեցությունը հաղթահարելու, բարդ իրավիճակը վերահսկելու համար։ Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները կհանձնվեին։
 

Միշտ չէ, որ հեշտ ու ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները։ Բայց կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել եք, ուղղել հին սխալները։ Մտերիմները օգտակար, բայց ոչ այնքան նրբանկատ խորհուրդներ կտան։ Աշխատեք դրանց մեղմ արձագանքել։ Նույնիսկ քննադատական նկատողությունները օգտակար կլինեն։
 

Գործերում նախաձեռնողականություն պետք է զգուշությամբ ցուցաբերեք ու ամեն ինչ մանրամասն կշռադատեք։ Լավ է, եթե պահուստային պլան ունենաք։ Դա ձեզ կազատի շատ խնդիրներից։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Շաբաթը վատ չի սկսվի։ Նրա սկիզբը հարմար է պատասխանատու ու կարևոր գործերով զբաղվելու համար։ Կգտնեք բարդ իրավիճակներից գլուխ հանելու ձևը, որոշումներ կընդունեք, որոնք կօգնեն խուսափել ապրումներից։ Հավանական են հաջող զուգադիպություններ։ Վատ մի զգացեք օգտվել դրանցից ձեր նպատակներին հասնելու համար։
 

Շաբաթվա կեսին հազիվ թե հաջողվի խուսափել լարված պահերից։ Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու կողմնորոշվել նոր իրավիճակում։ Բայց դա իսկապես հետաքրքիր կլինի, այնպես որ՝ չեք բողոքի։ Որոշ Ձկների պետք կգա նախկինում սովորածը, մյուսներն էլ կկարողանան կիրառել իրենց տաղանդները։
 

Շաբաթվա վերջին դժվար է լինելու։ Հանգստություն պահպանեք։ Այդպես ավելի արագ կլուծեք խնդիրները։ Խուճապի մատնվելու կարիք չկա։ Պետք է ուշադիր հետևեք իրադարձությունների ընթացքին ու կշռադատված որոշումներ ընդունեք։



22.10.2018 1647 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։