ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 26.03 - 01.04
26.03.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր գործերը մի հետաձգեք։ Շաբաթվա սկզբին մի ծուլացեք ու ժամանակը զուր մի վատնեք։ Հենց այս ժամանակահատվածում է լավ հին գործերն ավարտին հասցնել ու պատասխաններ ստանալ կարևոր հարցերին։ Ե՛վ անձնական հարաբերություններում, և՛ մասնագիտական ոլորտում հնարավոր են դրական փոփոխություններ։ Ճիշտ է, դրանք ջանքեր կպահանջեն, բայց բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք անելու այն, ինչ պետք է։ Հիշեք, որ միշտ չէ, որ հեշտ միջոցները բերում են նպատակին։

Շաբաթվա երկրորդ կեսը նոր խնդիրներ ու հոգսեր կբերի։ Չի բացառվում, որ ստիպված լինեք վերանայել ձեր սովորույթներն ու սկզբունքները։ Դա դժվար կլինի, բայց լավ կհասկանաք, որ ի վերջո հաղթելու եք։ Կարևոր է հոգ տանել առողջության մասին, խուսափել վնասակար ամեն ինչից։ Իմունիտետը ցածր կլինի։ Հեշտությամբ կհիվանդանաք։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած որոշակի դժվարություններին՝ շաբաթը հաջող ու արդյունավետ կլինի։ Շաբաթվա սկզբին ստիպված եք լինելու պայքարել մրցակիցների դեմ։ Սովորականից հաճախ ստիպված եք լինելու վիճել ու պաշտպանել տեսակետները։ Բայց դա ձեզ ուժասպառ չի անի, իսկ երբեմն նույնիսկ կոգեշնչի նոր գործեր ստանձնել։ Կստանձնեք այն գործերը, որոնց առաջ չէիք համարձակվում անցնել։

Բայց նկատի առեք, որ ուժ այնքան էլ շատ չեք ունենա, որքան կարող է թվալ։ Ժամանակ առ ժամանակ դադարներ վերցրեք հանգստանալու համար։ Շաբաթվա կեսին օգտակար կլինեն զբոսանքները, որ մեծ ուղևորությունները, պայմանների փոփոխությունը։ Շատ ժամանակ հատկացրեք մտերիմներին, ավելի շատ շփվեք նրանց հետ։

Շաբաթվա վերջին իրավիճակը լարված կդառնա։ Այս հատվածում ամեն ինչ դժվարությամբ կտրվի։ Չեն բացառվում տարաձայնություններն ընտանիքում։ Մտերիմներին կարող է թվալ, որ շատ ուժեր եք տալիս մի գործին, որն արժանի չէ դրան։ Հանգիստ վերաբերվեք նմանատիպ նկատողություններին։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին կարող եք գործնական հանդիպումներ ու բանակցություններ պլանավորել։ Հարմար օր է այն գաղափարները քննարկելու համար, որոնց ինքներդ էլ այնքան լուրջ չեք վերաբերվում։ Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնք կոգեշնչեն ձեզ ու կաջակցեն բոլոր հարցերում։ Համատեղ գործունեությունից ու ընդհանուր նպատակներին ձգտելուց կարող են սիրային պատմություններ սկսվել։

Շաբաթվա կեսը բարենպաստ է փորձարկումներ անելու ու նորը փորձելու համար։ Հեշտ որոշումներ չեք փնտրի, հաճախ շրջապատից տարբերվող վարք կցուցաբերեք ու խորհուրդներ չեք լսի։ Հենց դա թույլ կտա անսպասելի, բայց շատ հաճելի արդյունքների հասնել։

Շաբաթվա վերջը բարդ կլինի։ Այս հատվածում դժվար կլինի գործերի իրական վիճակը ճիշտ գնահատելը։ Շատ վտանգավոր է պատրանքներ կառուցելը։ Դրանց պատճառով դժվարությամբ կհասկանաք, թե երբ է պետք գործել։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դժվարություններ կառաջանան, բայց գործերն ընդհանուր առմամբ լավ կընթանան։ Կնախընտրեիք ուզածը հեշտ ստանալ, բայց կհասկանաք, որ դա անհնար է, այդ իսկ պատճառով՝ պատրաստ կլինեք ջանքեր գործադրել ու պայքարել։ Շատ Խեցգետիններ էներգիայի ներհոսք կզգան ու գործերում իսկական բեկում կարող են մտցնել։

Կարող եք համախոհներ փնտրել, բայց շատ ժամանակ մի ծախսեք զրույցների վրա, արագ անցեք կոնկրետ գործողությունների։ Ռիսկ կա, որ կներքաշվեք հաճելի, բայց անօգուտ քննարկումների մեջ, հանդիպումներ կունենաք, որոնք իրական արդյունքներ չեն տա։ Երբեմն լավ է ինքնուրույն սկսեք պլանները կյանքի կոչել։ Այդպես շատերը կուզենան միանալ ձեզ։

Նկատի առեք, որ շաբաթվա վերջն այնքան էլ արդյունավետ չի լինի, փոխարենը լավ հանգստանալու, ժամանակը հաճելի անցկացնելու հնարավորություն կլինի։ Այս փուլում կարող եք ընկերների հետ հանդիպումներ ու սիրային ժամադրություններ պլանավորել։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը հանգիստ ու նույնիսկ ձանձրալի կանցնի։ Իրադարձությունները շտապեցնելն անօգուտ է։ Դրանք, միևույն է, դանդաղ են զարգանալու։ Այնպես որ՝ աշխատեք պարզապես չհուզվել ու լավ ժամանակ անցկացնել։ Կարևոր է գործընկերների, ընկերների ու մտերիմների հետ լավ հարաբերություններ պահպանելը։ Մի ճնշեք նրանց, ձեր կարծիքը մի փաթաթեք նրանց։

Շաբաթվա առաջին կեսը կարող եք օգտագործել հանգստի ու բժշկական պրոցեդուրաների համար։ Այն, ինչ կանեք, հոգ տանելով ձեր առողջության ու բարեկեցության մասին, նշանակալի արդյունքներ կտա։ Դժվար չի լինի առողջ կենսակերպ վարելն ու դիետա պահելը։

Շաբաթվա վերջին գործերում անսպասելի առաջընթաց կարձանագրեք։ Այս շրջանը արդյունավետ ու հագեցած կլինի։ Չի բացառվում, որ կստանաք այն, ինչին վաղուց եք ձգտում ու կիրագործեք համարձակ պլանները։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Տհաճություններից լրիվ խուսափել չի ստացվի։ Ամենայն հավանականությամբ, դրանք կապված կլինեն աշխատանքի ու ֆինանսների հետ։ Ամեն ինչ հարթելու համար ստիպված կլինեք ջանքեր գործադրել։ Բայց բարդ շրջանը երկար չի տևի ու շուտով ամեն ինչ կհարթվի, ձեզ կվերադառնան ինքնավստահությունն ու լավատեսությունը։ Զգույշ եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ, հատկապես, եթե նրանք փորձում են ամեն գնով շահել ձեր համակրանքը։ Կարևոր գործերում լավ է հույս դնել մտերիմների ու փորձված համախոհների վրա։

Շաբաթվա կեսին կարևոր ու բարենպաստ շրջան է սկսվում։ Շատ բան պետք է սովորեք, օգտակար ինֆորմացիա կստանաք, կգտնեք մարդկանց, ովքեր հետագայում էլ կաջակցեն ձեզ; Ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Նրա հուշումներն անսխալ կլինեն։

Մտերիմների հետ շփումներում խնդիրներ չեն լինի, նրանց հետ հարաբերություններն էլ նշանակալի դրական առաջընթաց կունենան։ Անցյալում կմնան վեճերը, կհաջողվի լուծել բոլորի համար կարևոր հարցերը։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը խոստանում է շատ լավ բաներ բերել։ Բարենպաստ պայմաններ առաջ կգան աշխատանքային խնդիրները լուծելու համար։ Չի բացառվում, որ կարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, բարձրանալ կարիերայի սանդուղքով, հասնել եկամուտների աճի։ Անձնական գործերը ժամանակավորապես երկրորդ պլան կանցնեն, բայց մտերիմները դրան հասկացողությամբ կվերաբերվեն։ Հազիվ թե լուրջ կոնֆլիկտներ առաջանան։

Պլանավորածից ավելին կհասցնեք անել։ Շրջապատողները հաճախ կօգնեն ձեզ, և հաճախ դա կանեն ոչ թե ձեր խնդրանքների արդյունքում, այլ սեփական նախաձեռնությամբ։ Բայց ամենակարևորն այն է, որ շատ արդյունավետ կօգտագործեք ամեն րոպեն, կիմանաք՝ ինչի վրա ժամանակ ծախսել և ինչի վրա՝ ոչ։

Հարմար պահ է ձեզ վաղուց հետաքրքրող գործերով զբաղվելու համար։ Չի բացառվում, որ դրա համար պետք գա ինչ-որ բան սովորել։ Դա զարմանալի հեշտ կստացվի։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ հարցեր այսօր զարմանալիորեն հեշտ կլուծվեն, բայց ոչ նրա համար, որ դրանք հասարակ են։ Բանն այն է, որ ձեզ կհաջողվի իրերի խորքը հասնել։ Հենց այդ պատճառով մյուսներից արագ կգտնեք նպատակին տանող ուղիներն ու կարևոր հարցերին պատասխանները։ Չեն բացառվում լարված պահերը, բայց կգտնեք դրանք ի շահ ձեր հետաքրքրությունների ծառայեցնելու ձևը։

Մտերիմների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն։ Կզգաք ընկերների, հարազատների ու սիրելիի աջակցությունը։ Ապագայի պլաններում որոշակիություն կլինի, պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել բոլորի համար կարևոր նպատակներին հասնելու համար։ Առաջին քայլերը հեշտ չեն լինի, բայց ձեզ կհաջողվի ոգեշնչել շրջապատին, վարակել ձեր ինքնավստահությամբ։

Հիմա ձեզ համար շատ հեշտ կլինի ուրիշներին սեփական ճշմարտացիության մեջ համոզելը։ Ձեզ հետ կհամաձայնվեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ վիճում էին։ Բոլոր դեպքերում աշխատեք լսել ուրիշների կարծիքը։ Այն կարող է օգտակար լինել։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա առաջին օրերը կարելի է օգտագործել կարևոր հարցերը քննարկելու համար։ Դրանք կարող են և՛ անձնական, և՛ գործնական բնույթ կրել։ Ձեր գաղափարները ամենալավ լույսի ներքո կներկայացնեք, կգտնեք ճիշտ բառերը։ Ձեր փաստարկները համոզիչ կհնչեն համոզելու համար նույնիսկ նրանց, ովքեր առաջ համաձայն չէին ձեզ հետ։ Մտերիմների հետ կարող եք խոսել ձեր զգացմունքների մասին։ Կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն։ Բարենպաստ ժամանակահատված է սիրային հարաբերությունների տեսանկյունից։ Սիրելիի հետ շփումները կուրախացնեն։

Շաբաթվա երկրորդ կեսին պետք կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա, զբաղվել հին խնդիրների լուծմամբ։ Դրանք ամենահաճելի օրերը չեն լինի։ Միայն թե այն, ինչ կանեք, արդյունք կտա, միայն թե պետք է համբերությամբ զինվեք։ Դա վերաբերում է հատկապես նրանց, ովքեր իրենց առաջ բարձր նպատակներ են դրել։ Շաբաթվա վերջին օրերին ապագայի պլաններ մշակեք։ Հստակ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես է պետք գործել։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ լավ կընթանա։ Ինչ-որ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք արագ կհաղթահարեք։ Կօգնեն լավատեսությունն ու անկեղծ հետաքրքրությունը այն գործի հանդեպ, որով զբաղվում եք։ Արագ կսովորեք նորը, շատ հարցերին պատասխաններ կգտնեք։ Հեշտ կլինի ազդեցիկ մարդկանց հետ լեզու գտնելն ու նրանց աջակցությունը ստանալը։

Հավանական է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ, չի բացառվում մասնագիտական աճը։ Արագ կքայլեք դեպի նպատակը, չեք վախենա կյանքում ինչ-որ բաներ փոխել, կհրաժարվեք ձեր սովորույթներից։ Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել, բայց դա ձեզ չի վախեցնի։

Նշանակալի կլավանա ֆինանսական վիճակը։ Բայց ծախսերն էլ այս շաբաթ մեծ կլինեն։ Չի բացառվում, որ ստիպված լինեք տան համար իրեր գնել կամ մտերիմներին օգնություն ցուցաբերել։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բավականին բարդ շաբաթ է։ Հնարավոր են աշխատանքային տհաճություններ, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով դժվար կլինի գործերից գլուխ հանել։ Մտերիմները բոլոր հարցերում չեն աջակցի ձեզ, հաճախ լուրջ խնդիրներն ինքնուրույն պետք է լուծեք։ Աշխատեք գոնե ավելորդ դժվարություններ չստեղծել ու ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ կարելի էր նաև առանց դրա։

Խնդիրներից գլուխ հանելը հեշտ կլինի, եթե իրատեսորեն գնահատեք իրավիճակը, տեսնեք ճանապարհի խոչընդոտները, որոնք խանգարում են առաջ շարժվել։ Որոշ Ջրհոսների համար դժվար կլինի պատրանքներից հրաժարվելը, բայց դա անելուց հետո ավելի լավ կզգաք։

Շաբաթվա սկզբին մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն, բայց ժամանակի հետ դրանք դեպի լավը կփոխվեն։ Կհաջողվի քննարկել ընդհանուր պլանները, որոշել, թե ինչ է պետք անել, որպեսզի կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ դառնա բոլորի համար։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է։ Այն թույլ կտա կյանքում շատ բան փոխել։ Կարևոր է լավ հասկանալ, թե ինչի եք ձգտում և շարժվել մեկ ուղղությամբ՝ առանց կասկածելու դրա ճիշտ լինելու մեջ։ Բոլոր չէ, որ կհասկանան ու կաջակցեն ձեզ։ Չի բացառվում, որ ստիպված լինեք քննադատություններ լսել։ Բայց դա հուզվելու պատճառ չէ։ Երբ հասնեք առաջին հաջողություններին, շրջապատը կփոխի իր կարծիքը։

Աշխատանքի ու անձնական կյանքի միջև բալանս գտնելը հեշտ չի լինի, բայց գլուխ կհանեք դրանից։ Որոշ գործեր ստիպված եք լինելու հետաձգել, բայց հոգ չէ։ Շուտով դրանցով զբաղվելու համար բարենպաստ պահ կգա։ Ցանկացած խնդրի ու թյուրիմացությունների հնարավորինս հանգիստ ու փիլիսոփայորեն մոտեցեք։ Ինչքան քիչ հուզվեք ու անհանգստանաք, այնքան հաճախ բարդ հարցերը ձեզ համար ամենալավ ձևով կլուծվեն։

Ձեզ մոտ միատեսակ լավ կստացվի և՛ աշխատելը, և՛ հանգստանալը։ Դժվար չի լինի երկուսի համար էլ հաճելի ընկերախումբ գտնելը։ Ե՛վ գործընկերների, և՛ հարազատների, և՛ մյուս մտերիմ մարդկանց հետ շատ լավ լեզու կգտնեք։



Загрузка...
Категория: Շաբաթվա | Добавил: Moder-003
Просмотров: 1264 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES