Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 27.11 - 03.12
27.11.2017, 15:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ համար հեշտ չի լինելու, բայց այս շաբաթ ծագած բոլոր դժվարությունները հաղթահարելի կլինեն: Շատ բան կախված կլինի նրանից՝ կհաջողվի արդյոք լեզու գտնել պիտանի մարդկանց հետ, նրանց վրա լավ տպավորություն թողնել: Փորձեք դուր գալ շրջապատին, նույնիսկ եթե դեռ չգիտեք, թե ինչի համար նրանք կարող են ձեզ օգտակար լինել: Հոգ տարեք ձեր հեղինակության մասին: Եթե բամբասանքների տեղիք տաք, թշնամիները կօգտվեն դրանից:

Գործնական շփումները զգուշություն են պահանջում: Շատ բան մի խոստացեք, պարտավորություններ մի վերցրեք, եթե վստահ չեք, որ կարող եք կատարել դրանք: Ֆինանսների հետ կապված ամեն ինչում հնարավորինս զգույշ եղեք: Չմտածված ծախսերից, չպլանավորված գնումներից լավ է խուսափել:

Կենսական պոտենցիալը բարձր կլինի շաբաթվա սկզբին: Այդ հատվածում էներգիայի պակաս չեք զգա: Իսկ ահա ավելի ուշ հանգստի կարիք կունենաք: Մի զրկեք ձեզ դրանից:


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ շաբաթ է: Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, իսկ եթե դժվարություններ առաջանան, կարող եք արագ գլուխ հանել դրանցից: Հաճախ լավ գաղափարներ կունենաք, իսկ կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք քննարկել դրանք:

Գրավիչ կլինեք, շատերի ուշադրության կենտրոնում կլինեք: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, չի բացառվում լուրջ հարաբերությունների սկիզբը: Մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց հետ չէր հաջողվում շփվել: Նրանք, ովքեր առաջ ձեր մրցակիցներն էին, հիմա կարող են համախոհ դառնալ:

Հավանական է վերջին շրջանում հանգիստ չտվող ֆինանսական հարցերի հաջող լուծում: Դրամական մուտքերը սպասվածից ավելին կլինեն: Ստացված գումարը կկարողանաք ճիշտ տնօրինել:


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր կլինի կոնֆլիկտներից խուսափելը: Ինքնատիրապետումն այս շաբաթ անհրաժեշտություն կլինի: Լարված, ոչ միանշանակ իրավիճակներ հաճախ կառաջանան: Պետք է կարողանաք ելք գտնել դրանցից:

Գործընկերների հետ լեզու գտնելը բարդ կլինի, հատկապես՝ շաբաթվա կեսին: Փոխադարձ պահանջները շատ կլինեն, փոխզիջման հասնել էլ չի ստացվի: Սակայն դա կապերին վերջ տալու պատճառ չէ: Հարաբերությունները կարելի է հարթել, եթե հաշվի առնվեն բոլորի հետաքրքրությունները:

Խուսափեք բամբասանքներից, ոչ ոքի հետ մի կիսվեք չճշտված տեղեկություններով: Վստահել կարելի է միայն նրանց, ովքեր արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են ձեր կողմից լինելը: Նոր համախոհների հետ զգույշ եղեք: Նրանք կարող են հուսախաբ անել:

Պետք է շատ հանգստանաք: Չհոգնեցնող զբաղմունքներն ու հաճելի գործերը կօգնեն վերականգնել ուժերն ու հոգեկան հավասարակշռությունը:


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը հակասական, լարված, բայց հետաքրքիր կլինի: Կյանքում շատ բան կարող է փոխվել: Իրադարձությունները արագ կզարգանան, ստիպված կլինեք հարմարվել նոր պայմաններին, զբաղվել ոչ հոգեհարազատ գործերով:

Լուրջ տարաձայնություններ կառաջանան շրջապատի հետ: Հիմա զրուցասեր չեք լինի ու պահանջկոտ կլինեք, իսկ դա տհաճ կերպով կզարմացնի: Հնարավոր են վեճեր գործընկերների ու ղեկավարության հետ: Նրանց հետ ոչ ֆորմալ շփումները դժվարությամբ կտրվեն:

Մտերիմները շատ բան կսպասեն ձեզանից, հաճախ պետք է ինքներդ գուշակեք նրանց ցանկությունները: Կզգաք, որ ուժասպառ եք եղել: Բարեբախտաբար կկարողանաք հանգստանալ, լրացնել էներգիայի պաշարները, ապա նոր ուժերով ստանձնել գործերը:

Բոլոր նախաձեռնություններում զգուշություն է պետք: Շատ բան ձեզ վրա մի վերցրեք, հիշեք, որ ձեր հնարավորություններն անսահմանափակ չեն:


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաճելի ու արգասաբեր շաբաթ է: Արագ կսովորեք նորը, տեղեկատվություն կստանաք, որը շուտով օգտակար կլինի: Հնարավորություն կունենաք նոր բան իմանալ ձեր մասին, հասկանալ, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Հեշտ կլինի օգտակար սովորույթներ ձեռք բերելն ու վնասակարներից ազատվելը:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Ճանապարհին շատ ժամանակ կանցկացնեք, բայց չեք հոգնի, պայմանների փոփոխությունն էլ կուրախացնի: Չեն բացառվում նոր ծանոթությունները, հետաքրքիր ու հաճելի մարդկանց հետ հանդիպումները, որոնց հետ շփումը կուրախացնի ձեզ:

Շատ գործերում կարող եք նշանակալի առաջընթացի հասնել: Շաբաթը հարմար է փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու, իրավաբանական հարցերը լուծելու համար: Դժվար իրավիճակներում բարձրության վրա կլինեք, ամենալավ կողմերով ցույց կտաք ձեզ:

Կենսափորձը թույլ կտա խուսափել սխալներից անձնական հարաբերություններում:


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ արգասաբեր շաբաթ է: Ձեր կամքի ուժին նախանձել կարելի է: Դժվարություններն ու խոչընդոտները ձեզ չեն վախեցնի, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները կնահանջեին կամ պարտություն կկրեին: Կարող եք նոր գործեր ստանձնել, առաջին արդյունքները արագ կստանաք, ինչն էլ ակտիվություն կհաղորդի:

Համագործակցության մասին կարող եք պայմանավորվել անսովոր, հետաքրքիր ու օժտված մարդկանց հետ: Վստահեք ձեր ինտուիցիային, այն անսխալ ցույց կտա, թե ում վրա կարող եք հույս դնել: Չեն բացառվում սիրային արկածներն աշխատավայրում: Նոր հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ճիշտ ժամանակին նախաձեռնող կլինեք, կասեք ու կանեք այն, ինչ պետք է: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք:

Աշխատեք չծանրաբեռնվել: Կարևոր է հոգ տանել առողջության մասին, հակառակ դեպքում իր մասին կհիշեցնի խրոնիկ հիվանդությունը:


куда вложить деньги выгодно


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել կյանքում տեղի ունեցող դրական բաներին: Հավատացեք՝ այս շաբաթ հաճելի իրադարձություններ շատ կլինեն:

Դժվարություններն էլ չեն բացառվում, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ: Աշխատանքային խնդիրները սպասվածից արագ կլուծվեն: Հաճախ օգտակար կլինի այն մարդկանց աջակցությունը, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Հին մրցակիցները անսպասելի ձեր կողմը կանցնեն կամ հետաքրքիր առաջարկ կանեն:

Կարևոր է նույնիսկ մանրուքներում չխախտել օրենքը կամ կանոնները, թշնամիներին հնարավորություն չտալ շանտաժի ենթարկել ձեզ կամ խառնվել ձեր գործերին: Ընտանիքում աշխատեք խաղաղություն պահպանել: Հիմա վիճելը, իշխանության համար պայքարելն ու հարաբերություններ պարզելը շատ վտանգավոր է: Վտանգ կա, որ կանեք կամ կասեք այն, ինչի համար հետո կզղջաք:


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան կարող եք դեպի լավը փոխել, եթե վճռական, համբերատար ու հետևողական գործեք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնել, երկրորդական խնդիրների վրա շատ ժամանակ չծախսել: Դա առաջին հերթին ախատանքին է վերաբերում: Բայց անձնական կյանքում էլ պետք է առանձնացնել կարևորը: Այդպես սխալների ու հիասթափությունների հավանականությունը ավելի քիչ կլինի:

Այս շաբաթը շատ հարմար է ուսում սկսելու, աշխարհայացքը ընդլայնելու համար: Կարող եք սեմինարների ու կոնֆերանսների մասնակցել, շփվել մարդկանց հետ, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով: Որոշ Կարիճներ կհանդիպեն հին համախոհներին, որոնց օգնությամբ կիրագործեն իրենց մտահղացումները:

Հարգեք մտերիմների զգացմունքները, մի թերագնահատեք նրանց ապրումները, ովքեր թանկ են ձեզ համար: Ձեր հեգնանքը հաճախ տեղին չի լինի, աշխատեք մեղմացնել կատակները, խուսափել երկիմաստ նկատողություններից:


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հագեցած, հետաքրքիր ու արգասաբեր կլինի: Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց դա կուրախացնի ձեզ: Խնդիրները ինքնատիպ կլինեն, աշխատանքի վարձատրությունն էլ՝ առատ: Հնարավոր է հին գործնական կապերի վերականգնում: Որոշ Աղեղնավորներ կվերսկսեն այն մարդկանց հետ համագործակցությունը, որոնց հետ առաջ բախտ են ունեցել աշխատել:

Եկամուտները կաճեն հատկապես նրանց մոտ, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղված կամ աշխատում են ծառայությունների ոլորտում: Արագ կկիրառեք ստացված գումարը, օրինակ՝ այն շահավետ կներդնեք բիզնեսում:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք անձնական հարաբերություններում դրական փոփոխությունների հիմք կդնեն: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, ուրախ կլինեն միասին ժամանակ անցկացնել:
Հավանական են շատ հաճելի նվերներ:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բավականին բարդ կլինի շաբաթվա սկիզբը, սակայն դա անհանգստանալու առիթ չէ: Եթե վարքի ճիշտ մոդել ընտրեք (իսկ ինտուիցիան ամենայն հավանականությամբ կօգնի անել դա), ապա կկարողանաք արագ ելք գտնել ոչ միանշանակ իրավիճակից:

Զգույշ եղեք կանանց հետ: Նրանց հասկանալն այսօր դժվար կլինի, իսկ նրանց իսկական ցանկություններն ու մտադրությունները գուշակելը՝ շատ ավելի:

Կարևոր է ամպերում չսավառնել, շատ չմտածել ապագայի մասին, այլ կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա: Ինչքան ավելի պրակտիկ ու իրատես լինեք, այնքան լավ կընթանան գործերը:

Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ ու լավ նորություններ կբերի:

Այս հատվածը հարմար է համախոհների հետ շփման, կյանքի հանդեպ ձեր հայացքները կիսող մարդկանց փնտրելու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը հետաքրքիր ու արգասաբեր կլինի: Եվ դա մեծ մասամբ ձեր շնորհիվ: Չեք վախենա նոր գործեր ստանձնել, փորձարկումներ անել, անցնել դժվար առաջադրանքների լուծմանը: Մարդիկ կհայտնվեն, որոնց հետ հաճելի կլինի գործ ունենալ: Նրանք սկզբում համախոհներ, հետո իսկական ընկերներ կդառնան:

Շաբաթը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունը ձեզ համար շատ կարևոր է: Դա վերաբերում է ոչ միայն գործնական դաշտին, այլ նաև անձնական հարաբերություններին: Օգնության դիմեք ու մի վախեցեք մերժում ստանալ: Դա չի լինի:

Կարող եք խոշոր գործարքներ կնքել, լուրջ գնումներ անել: Ճիշտ կտնօրինեք գումարը, դրանք զուր չեք ծախսի: Եկամուտները մեծացնելու շանս կունենաք: Լավ է հույս չդնել, որ կարող եք արագ բարելավել ֆինանսական վիճակը: Դրա համար ջանքեր գործադրելու կարիք կլինի:


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ բարդ, հակասական ու ոչ միանշանակ և հենց դրա շնորհիվ էլ հետաքրքիր կլինի: Առանց իրավիճակից գլուխ հանելու որոշումներ մի ընդունեք և ռիսկի մի դիմեք, եթե հնարավոր է խուսափել դրանից:

Աշխատավայրում հավանական են դրական փոփոխություններ: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան բարձրանալ մասնագիտական սանդուղքով ու մեծացնել եկամուտները: Բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք ու հաղթահարեք խոչընդոտները, ինչից էլ շատ լավ գլուխ կհանեք:

Լավ կանցնեն գործնական բանակցությունները, այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց աջակցությունն ուզում եք ստանալ: Կարող եք ձեզ ամենալավ կողմերով դրսևորել, պատմել հետաքրքիր գաղափարների ու փառասիրական պլանների մասին: Չի բացառվում, որ նոր համախոհներ ու երկրպագուներ ձեռք բերեք: Հաջող կլինեն հասարակական ելույթները:

Արագ կսովորեք նորը, կփորձեք առավելագույն ինֆորմացիա հավաքել, և դա ճիշտ որոշում կլինի: Եվ գիտելիքները, և հմտությունները, որոնք այս շաբաթ ձեռք կբերեք, շուտով պետք կգան:



loading...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1483 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES