Շաբաթվա աստղագուշակ 29.10 - 04.11

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Այս շաբաթ շատ բան պետք է անեք, այնպես որ՝ ժամանակը վատնել չի կարելի։ Օգտակար կլինի գործողությունների պլան մշակելը, հակառակ դեպքում՝ ինչ-որ բան կմոռանաք կամ կխճճվեք։
 

Նշանակալի փոփոխություններ կլինեն գործնական ոլորտում, չի բացառվում մասնագիտական աճը։ Եկամուտները կմեծանան։ Աշխատանք էլ ավելի շատ կլինի, բայց հազիվ թե բողոքեք, քանի որ այն իսկապես հետաքրքիր կլինի, թույլ կտա ցույց տալ, թե ինչի եք ունակ։
 

Վատ չեն դասավորվի անձնական հարաբերությունները։ Հաճույքով կզիջեք մտերիմներին, կաշխատեք իրականացնել նրանց ցանկությունները։ Շաբաթվա վերջին պարզ կդառնա՝ ինչպես լուծել հին խնդիրները ու փոխհամաձայնության հասնել։ Ցանկացած բարդ իրավիճակում իմաստուն որոշումներ կընդունեք։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Ինքնատիրապետում պահպանելու ունակությունն այս շաբաթ շատ պետք կգա։ Շաբաթն այնքան էլ վատ չի անցնի, բայց ապրումներից առաջ եկած հույզերը կհաղթեն առողջ բանականությանը։ Օգտակար կլինի խաղաղ տրամադրվելն ու չպայքարել այն մարդկանց դեմ, ովքեր ագրեսիվ չեն ձեր հանդեպ։ Փոխզիջումները հիմա ձեզ համար ավելի շահավետ են, քան կոնֆլիկտները։
 

Մի վիճեք նրանց հետ, ովքեր ինչ-որ կերպ կախված են ձեզանից։ Նրանք կարող են վտանգավոր թշնամիներ դառնալ ու վիրավորանք պահել իրենց մեջ։ Նույնիսկ եթե նման մարդիկ հատուկ հանեն ձեզ հավասարակշռությունից, աշխատեք գոնե արտաքուստ լավ հարաբերություններ պահպանել ու մի տրվեք պրովոկացիաներին։
 

Շատ հուզական խնդիրներ հաղթահարելու լավագույն լուծումը աշխատանքը կլինի։ Ձեզ ավելի վստահ կզգաք, երբ տեսնեք ձեր ջանքերի իրական արդյունքները։ Դա կօգնի ապագային մեծ լավատեսությամբ նայել։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շաբաթը բավականին հաջող կդասավորվի։ Եվ դա հաճախ տեղի կունենա նրա շնորհիվ, որ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հաճախ կկռահեք, թե ինչ են նրանք ուզում, կհասկանաք նույնիսկ նրանց, ովքեր ուրիշներին հասկանալի չեն։ Նոր համախոհներ կգտնեք, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան։
 

Արագ կլուծվեն աշխատանքային խնդիրները։ Պետք կգա հին փորձը, իսկ եթե պետք է ինչ-որ նոր բան սովորեք, դա կկարողանաք շատ արագ անել։ Շաբաթվա կեսը հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար։ Դա անսովոր գաղափարների շրջան է, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել։
 

Շաբաթվա վերջին հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, փոփոխություններ անձնական հարաբերություններում, որոնց համար շատ ուրախ կլինեք։ Շատ Երկվորյակների այս ժամանակը հնարավորություն կտա գլուխ հանել սեփական հակասական ապրումներից։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Հաջողության կհասնեք, բայց ոչ այնքան հեշտ, ինչքան որ կուզենայիք։ Չի բացառվում՝ հոգսեր սպասվածից շատ լինեն, շատ բան կարող է պլանի համաձայն չընթանալ։ Միայն թե արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ ու կգտնեք դրանից գլուխ հանելու ձևը։ Պարզապես հավատացեք ձեզ ու ղեկավարվեք սեփական առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշների հակասական խորհուրդներով։
 

Ինչ-որ մեկին խնդրանքներով դիմելը հեշտ չի լինի, իսկ ավելի դժվար կլինի այնպես անել, որ այդ խնդրանքները կատարեն։ Կարող եք ինքնուրույն գործել, բայց պատրաստ եղեք, որ նման դեպքում ավելի շատ ժամանակ է պետք գալու։ Այնպես որ՝ համբերությամբ զինվեք։
 

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ։ Հաճախ դրանց պատճառը ձեր մտերիմներից մեկի սխալները, նրա անհեռատեսությունը կլինի։ Աշխատեք ձեզ այնպես պահել, որ դա կոնֆլիկտների չհանգեցնի։ Կոնֆլիկտներն էլ ավելի կբարդացնեն իրավիճակը։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Կարևոր կլինեն համբերատարությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը։ Ձեզ համար հեշտ չի լինելու։ Պայմանները ամենահաջող ձևով չեն դասավորվի, ստիպված եք լինելու դիմակայել բացասական ազդեցություններին, ելք գտնել բարդ իրավիճակներից։ Մյուսները, հնարավոր է, հանձնվեին, բայց դուք ելք կգտնեք։
 

Շատ բաների մասին պետք է զրուցեք մտերիմների հետ։ Հաճախ այդ զրույցները բարդ կլինեն։ Ստիպված եք լինելու անդրադառնալ այն թեմաներին, որոնց մասին երկար ժամանակ նախընտրում էիք լռել։ Առավելագույնս նրբանկատ եղեք․ վտանգ կա՝ խոցեք այն մարդուն, ով թանկ է ձեզ համար։
 

Շաբաթվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի։ Ժամանակ կունենաք և՛ անձնական գործերի, և՛ մասնագիտական խնդիրները լուծելու համար։ Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը։ Շատ գործեր հնարավոր կլինի հետաձգել։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Շաբաթվա սկիզբն օգտագործեք կարևոր գործերի համար։ Դա արդյունավետ ժամանակ է, երբ շատ բաներից լավ գլուխ կանեք, արագ կսովորեք նորը, իսկ կարևորը՝ ոչ մի պարագայում չեք մոռանա ձեր ամենակարևոր նպատակների մասին։ Կարող եք ամրապնդել ձեզ համար կարևոր գործնական հարաբերությունները, պայմանավորվել երկարատև համագործակցության մասին։ Մտերիմների հետ շփումներում լարված պահեր կլինեն, բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները։
 

Ժամանակի հետ հուզական դաշտը կլարվի։ Բոլոր Կույսերին չի հաջողվի հանգստություն պահպանել։ Ամենից շատ կտուժեն նշանի երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր դեռ քիչ կենսափորձ ունեն։ Աջակցության խնդրանքով պետք է դիմել նրանց, ովքեր տեղյակ են ձեր պլանների ու խնդիրների մասին։
 

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ։ Դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ։ Բայց որոշ գնումներ, միևնույն է, պետք է հետաձգեք։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Շաբաթը լավ տրամադրությամբ կսկսեք։ Ամենակարևորը շաբաթվա սկզբին հին խնդիրները լուծելն է։ Ոչ մի հին հարց չպետք է անպատասխան մնա։ Վատ չի լինի գործերում կարգուկանոն հաստատել, ձևակերպել պիտանի փաստաթղթերը, եզրահանգումներ անել։ Պետք է անել հանգստություն, կենտրոնացվածություն պահանջող գործերը։ Ավելի ուշ հաճախ եք դադարներ վերցնելու, և նմանօրինակ գործերում կարող են դժվարություններ ծագել։
 

Շաբաթվա կեսին անակնկալների շրջան կգա, ընդ որում՝ դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն։ Պետք է ճկուն լինեք, հաճախ փոխեք պլանները, հարմարվեք պայմաններին։ Դա հեշտ չի լինելու, հատկապես այնտեղ, որտեղ խոսքը անձնական հարաբերությունների մասին է։ Ձեզ համար ցանկալի է, որ ամեն ինչ ձեր ուզածի ու երազածի նման ընթանա, բայց կյանքը ձեզ համար անակնկալներ է պատրաստել։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Խուճապի մի մատնվեք, եթե շաբաթվա սկզբին ամեն ինչ ձեր սպասածի նման չընթանա։ Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, թյուրիմացություններ, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, շատ հարցեր ավելի արագ կլուծվեն, քան ակնկալում էիք։ Օգտակար կլինի հին պլաններին, գաղափարներին վերադարձը։
 

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն։ Արդեն շաբաթվա կեսին աջակցություն կստանաք, որը շատ օգտակար կլինի, իսկ ավելի ուշ ձեզ համագործակցության առաջարկ կանեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված։ Բարենպաստ շրջան է անձնական հարաբերությունները, ընտանեկան ու ընկերային կապերն ամրապնդելու համար։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեզ համար թանկ մարդկանց համար։
 

Շատ հաճախ կօգնեն հնարամտությունն ու խորամանկությունը, ուրիշների չտեսածը նկատելու և դա ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելու ունակությունը։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Կուզենաք, որ իրադարձություններն արագ զարգանան, բայց պետք է համբերությամբ զինվեք։ Հիմա սպասելու ունակությունն ավելի օգտակար կլինի, քան ձեզ հատուկ համառությունն ու նպատակասլացությունը։ Չի բացառվում՝ ստիպված լինեք շատ բան սովորել, մասերից հավաքել կարևոր ինֆորմացիան։ Ավելի ուշ անպայման պետք կգա այն ամենը, ինչ իմացել եք։
 

Դժվար կլինի շրջապատին հասկանալը։ Երբեմն ուրիշների հետաքրքրությունները ձերինից բարձր կդասեք, հետո կսկսեք բարկանալ, որ նման բան եք արել։ Հակասական հույզերը ու փոփոխական տրամադրությունը չեն նպաստի հանգիստ ու հաճելի շփումներին։
 

Զգուշություն է պետք ֆինանսական գործերում։ Հիմա սովորականից հաճախ հակված կլինեք շատ ծախսել, հանգիստ հրաժեշտ տալ գումարին՝ առանց մտածելու, որ այն հետո կարող է պետք գալ։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Ամեն ինչ լավ է։ Ապրումների ու տագնապի անհրաժեշտություն չկա։ Շատ հաճախ ձեզ կօգնի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ ավելի արագ առաջ կշարժվեք, քան մյուս նշանների ներկայացուցիչները։ Հաջող կլինեն ինքնուրույն, առանց ուրիշների հետ խորհրդակցելու ընդունած որոշումները։
 

Օգտակար կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը։ Ձեր գաղափարները սովորաբար աջակցություն կստանան։ Դրանք դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր առաջ ձեր բոլոր առաջարկներին քննադատորեն էին վերաբերվում։ Հավանական է համագործակցության սկիզբ, որը ոչ միայն օգտակար, այլ նաև հետաքրքիր կլինի։ Ավելի ուշ աշխատանքային հարաբերությունները ոչ ֆորմալ բնույթ կստանան, եթե ինքներդ դա ցանկանաք։
 

Հարմար շաբաթ է հին կապերը վերականգնելու կամ կիսատ թողած գործերին վերադառնալու համար։ Հիշեք անցյալը՝ բայց ոչ թե սխալները, այլ հաճելի իրադարձությունները։ Հիմա դա օգտակար կլինի։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Դժվար է լինելու հատկապես նրանց համար, ովքեր այս շաբաթ պլանավորել էին լուծել աշխատանքային կամ ֆինանսական հարցերը։ Հնարավոր են թյուրիմացություններ աշխատանքի մեջ, սխալներ գործերում, սխալ հաշվարկներ, որոնք կորուստների կհանգեցնեն։ Ոչ ոքի չի կարելի հավատալ, բայց ոչ այն պատճառով, որ նրանք ուզում են վնասել ձեզ։ Պարզապես հիմա մարդիկ հաճախ կկիսվեն չստուգված ինֆորմացիայով, խոստումներ կտան, որոնք չեն կարողանա կյանքի կոչել։
 

Ցանկացած պլանի կատարման զգույշ անցեք, աշխատեք հաշվել յուրաքանչյուր քայլի հետևանքները։ Նշանակալի կերպով կթեթևացնեք ձեր ու ձեր մտերիմների կյանքը, եթե հետ կանգնեք չմտածված արարքներից։
 

Ողջ շաբաթվա ընթացքում ձեզ համար կարևոր կլինի մտերիմների աջակցությունը։ Հասկացված լինելու կարիք կզգաք։ Բայց օգտակար կլինի նաև հետաքրքիր գործը, որով տարվելով՝ կմոռանաք շատ ապրումների մասին։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը, կվշտանաք դատարկ բաների պատճառով։ Այնպես որ, եթե ձեզ հանկարծ թվա, որ ամեն ինչ ուզածի նման չի ընթանում և մարդիկ միայն ձեզ վնասելու մասին են մտածում, աշխատեք չկենտրոնանալ տհաճ մտքերի վրա։ Ամենայն հավանականությամբ լուրջ կասկածների ու տագնապի համար հիմքեր չկան։
 

Կարող եք նոր գործեր ստանձնել, ընդ որում՝ նրանք, որոնց հաջողությունը ձեզ խիստ կասկածելի է թվում։ Շատ բանի ունակ կլինեք, բայց կկասկածեք դրա վրա։ Վճռական քայլ անելու համար մի քիչ ինքնավստահություն է պետք։ Հետո ամեն ինչ լավ կընթանա։
 

Շաբաթը նոր ծանոթություններ ու հիշարժան հանդիպումներ է խոստանում։ Դուր կգաք մարդկանց, մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար հակված չեն շփումների։ Հնարավոր է՝ իսկական ընկերներ գտնեք։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։



29.10.2018 805 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։