ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 30.04 - 06.05

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա առաջին կեսին շատ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին զոհ չգնալը։ Հաճախ ստիպված կլինեք ոտքի վրա որոշումներ ընդունել, գլուխ հանել բարդ իրավիճակներից։ Երբեմն ձեզ վրա պետք է վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը, իսկ դա կստիպի անհանգստանալ։

Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել։ Բարենպաստ շրջան կլինի ստեղծագործելու ու սովորելու համար։ Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր ճանաչած մարդկանց։

Վերջին օրերին կարևոր կլինի չգերագնահատել ֆիզիկական հնարավորություններն ու օրգանիզմը վտանգի չենթարկել։ Հանգստի կարիք կունենաք։ Ցանկալի է նվազեցնել ծանրաբեռնվածությունը, բուժիչ միջոցառումներ կազմակերպել։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ։ Հաճախ պայմանները ձեր օգտին կլինեն ու թույլ կտան լուծել խնդիրները, որոնց ուղղությամբ երկար ժամանակ մտորել եք։

Հնարավորություն կունենաք օգտակար փորձ ձեռք բերել, տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա։ Դիտող կլինեք, կնկատեք այն, ինչը կվրիպի ուրիշների աչքից, սխալներ չեք անի։

Շաբաթը կարևոր կլինի նրանց համար, ովքեր վերջին ժամանակներս մտածում էին իրենց կյանքը փոխելու ու ավելի հետաքրքիր դարձնելու մասին։ Պատասխաններ կստանաք հարցերին, որոնք չէիք համարձակվում տալ, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել։

Հավատացեք ձեզ։ Շատ գիտելիքների ու կարողությունների տեր եք, չեք վախենա դժվարություններից և հիշեք, որ մեկ անգամ չէ՝ դուրս եք եկել բարդ իրավիճակներից։ Անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, իսկ մնացած բոլոր հարցերից գլուխ կհանեք։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջողությունը հաճախ կժպտա ձեզ։ Կարող եք օգտվել բարենպաստ պահից ու անել ուզածը։ Շատերը կօգնեն և հաճախ դա հաճույքով ու անշահախնդիր կանեն։ Մարդիկ, ովքեր հիմա ձեր կողմը կանցնեն, ժամանակի ընթացքում հուսալի ընկերների կվերածվեն։

Բարենպաստ շաբաթ է ամենատարբեր փորձարկումների համար։ Անսովոր, վառ գաղափարներ կունենաք։ Դրանք կյանքի կոչելը ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ կդառնա։ Կփնտրեք ձեր տաղանդները կիրառելու տեղն ու ձևը, համախոհների հետ կկիսվեք պլաններով։ Ձեր ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա այն, ինչի մասին առաջ միայն երազում էիք։

Ինչ-որ դժվարություններ կարող են ծագել շաբաթվա վերջին օրերին։ Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ ստիպված եք լինելու գործ ունենալ ձեր դեմ տրամադրված մարդկանց հետ։ Հիմա պետք է զգոն լինեք ու չգերագնահատեք ձեր հմայքը։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին կեսին ամեն ինչին պետք է փիլիսոփայորեն նայեք։ Շատ բան նրանից, ինչը ձեր սրտով չէ, պարզապես չեք կարողանա փոխել։ Մի անհանգստացեք այդ պատճառով, ուժերը զուր մի ծախսեք։ Աշխատեք չկրկնել ավելի վաղ գործած սխալները։

Զգույշ եղեք այն մարդկանց հետ, ովքեր ներքաշում են ձեզ իրենց նախագծերի մեջ ու փորձում են հետաքրքրել ձեզ համարձակ գաղափարներով։ Վտանգ կա, որ ձեզ արկածախնդրության մեջ կներքաշեն, ինչը բացի կորուստներից ու տհաճություններից, ոչինչ չի բերի։

Վստահեք ինտուիցիային, լսեք ներքին ձայնին։ Շատ բաների մասին ձեր պատկերացումները ճիշտ կլինեն, շրջապատին կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հագեցած, անհանգիստ ու շատ հետաքրքիր շաբաթ է սպասվում։ Իրադարձություններն արագ կզարգանան։ Դրանց մեջ կողմնորոշվելը հեշտ չի լինի, բայց գլուխ կհանեք։ Շաբաթվա սկզբին հնարավոր են ինչ-որ սխալներ ու թյուրիմացություններ։ Հետո շատ բան պարզ կդառնա, հեշտ կլինի որոշումներ ընդունելը։

Թուլանալ պետք չէ։ Քանի դեռ պատրաստ եք անսպասելի բաների ու արագ եք արձագանքում իրադարձություններին, թշնամիները չեն կարող վնասել ձեզ։ Պետք չէ շատ վստահող լինել, հատկապես այն մարդկանց հետ, որոնց մասին շատ բան հայտնի չէ։ Նույնիսկ փորձված համախոհների հետ պետք է զգոն լինել, քանի որ նրանք անկախ իրենցից կարող են ձեզ մոլորության մեջ գցել։

Շաբաթը ձեզ շատ բան կսովորեցնի։ Ժամանակ գտեք իրադարձությունների մասին հանգիստ մտորելու, վերլուծելու ու համապատասխան եզրակացություններ անելու համար։ Ձեզ վրա մի վերցրեք ամեն ինչի համար պատասխանատվությունը։ Հաճախ բանը ձեր արարքների մեջ չի լինի։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտ չի լինելու, հազիվ թե ամեն ինչ հաջող դասավորվի ինքն իրեն, բայց շաբաթն ընդհանուր առմամբ վատը չի լինի։ Շատ պետք է աշխատեք։ Դրան պատրաստ կլինեք ու ուժերը չեք խնայի, եթե գործը կարևորի մասին լինի։ Հիշեք, որ շրջապատին աջակցության խնդրանքով դիմել կարելի է, բայց պատասխանատվությունը լավ է ձեզ վրա վերցնեք։ Թույլ մի տվեք՝ ուրիշները ձեր փոխարեն այնպիսի որոշումներ ընդունեն, որոնք կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում։

Նշանակալիորեն կարող են փոխվել շփման շրջանակները։ Չի բացառվում, որ ձեզ հետաքրքրեն մարդիկ, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնում։ Հավանական է անսովոր սիրային պատմության սկիզբը, որը ձեզ դրական հույզեր կպարգևի։

Շաբաթը վատը չէ կյանքում ինչ-որ բան փոխելու համար։ Մի փորձեք դա արագ ու արմատապես անել։ Հիմա շատ կարևոր է ճիշտ ուղղություն ընտրելը։ Հիանալի գլուխ կհանեք դրանից սուր ինտուիցիայի շնորհիվ։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը հաճելի, բայց այնքան էլ արդյունավետ չի լինի։ Այս ժամանակահատվածում բարդ կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը, իրավիճակը ճիշտ գնահատելն էլ հեշտ չի լինի։ Արդյունքում ուժերը ինչ-որ կարևոր նպատակին նվիրելու փոխարեն կսավառնեք ամպերում, մի գործից մյուսը կանցնեք։ Մյուս կողմից էլ՝ անգործության մեջ ձեզ հնարավոր չի լինի մեղադրել։ Շատ բան կսովորեք, կդիտեք շրջապատի իրադարձությունները, ինքներդ էլ չնկատելով՝ փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա։

Շաբաթվա երկրորդ կեսը դժվարություններ, ինչպես նաև նոր հնարավորություններ կբերի։ Այս հատվածում պետք է հաղթահարեք դժվարություններն ու շատ աշխատեք։ Չեք բողոքի, քանի որ դա ձեզ համար իսկապես հետաքրքիր կլինի։ Բարենպաստ կլինեն պայմանները անսովոր ու հայտնի մարդկանց հետ ծանոթանալու համար։ Հաճախ նրանք կաջակցեն ձեզ այն հարցերում, որոնցում մյուսները միայն քննադատում են։ Չի բացառվում վառ, անսովոր սիրավեպերի սկիզբը։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ, բայց բարենպաստ շաբաթ է։ Շատ բան պարզ կդառնա, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հետագայում։ Շատ Կարիճների այցի կգա ոգեշնչվածությունը, նրանք ավելի առույգ ու գործունյա կդառնան։

Լավ ժամանակ է համախոհներ փնտրելու համար։ Նույնիսկ մարդկանց պարզապես հետևելը օգտակար կլինի։ Այդպես շատ հետաքրքիր բաներ կարող եք նկատել։ Կսովորեք ուրիշների փորձի վրա, կվերլուծեք նրանց սխալները, որպեսզի չանեք սեփականները։ Նրանք, ում վաղուց եք ճանաչում, կարող են հաճելիորեն զարմացնել ձեզ ու լրիվ նոր կողմերով ներկայանալ։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը մեկի հետ, ում հանդեպ առաջ միայն ընկերական զգացմունքներ ունեիք։

Շաբաթը հնարավորություն կտա մեծացնել եկամուտները, բայց ծախսերն էլ կարող են աճել։ Հիշեք, որ հիմա լավ է խնայել գումարը, քան ծախսել դրանք դատարկ բաների վրա։ Բայց եթե գումարը շահավետ նախագծի մեջ ներդնելու հնարավորություն ստեղծվի, բաց մի թողեք այն։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը կարող է նշանավորվել կարևոր իրադարձություններով։ Բայց դրանք իրենք իրենց չեն լինի, այլ բացառապես ձեր նախաձեռնության շնորհիվ։ Հիմա չեք վախենա դժվարություններից ու վտանգներից, շատ բաներ ռիսկի կենթարկեք, բայց լուրջ կորուստներից խուսափելու համար ժամանակին կնահանջեք։ Շատ կարևոր կլինի գործողություններում ազատությունը։ Երբեմն ժամանակ չեք ունենա համախոհներին բացատրելու, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ։

Շատ օգտակար կլինեն կանանց հետ շփումները։ Նրանց հուզական աջակցությունը հատկապես կարևոր կլինի շաբաթվա կեսին։ Եթե այդ հատվածում հանդիպեք հին ընկերուհու հետ, զրուցեք նրա հետ ձեզ համար կարևորի մասին ու ձեզ ավելի հանգիստ և վստահ կզգաք։

Աշխատեք քիչ անհանգստանալ։ Մանսագիտական ոլորտում ու բիզնեսում հնարավոր են լարված պահեր։ Բայց հաճախ իրավիճակն այնքան էլ բարդ չի լինի, որքան կարող է թվալ։ Պետք է հանգիստ վերլուծեք այն և միանգամից պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ չի լինելու։ Շատ գաղափարներ ու պլաններ կունենաք, բայց տհաճ զգացում կունենաք, որ չեք կարողանալու իրագործել դրանք։ Այդ զգացումը կխանգարի գործել։ Որոշ Այծեղջյուրներ կարող են կորցնել հավատը սեփական անձի հանդեպ։ Բացի այդ, շրջապատը կփորձի ճնշել ձեզ։ Նրանք կհամոզեն ձեզ կամ պարզապես կխանգարեն իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել։ Պետք է հանգիստ, բայց վստահ պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, հակառակ դեպքում դեռ երկար եք ափսոսալու բաց թողած հնարավորությունների համար։

Աշխատեք նվազագույնի հասցնել ֆինանսական ռիսկերը։ Ցանկալի չէ պարտքով գումար վերցնել, օգտագործել ուրիշների ռեսուրսները։ Այսօր առանց մտածելու տված խոստումները պահելը հետո դժվար կլինի։

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Ձեր օրգանիզմը խոցելի կլինի։ Հնարավոր է ինքնազգացողության վատացում եղանակային փոփոխությունների պատճառով։ Հոգնածություն ու ուժասպառություն կզգաք։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Տեղի ունեցող ամեն ինչին աշխատեք հանգիստ վերաբերվել։ Այո, միշտ չէ, որ հաճելի կլինի փոխել պլանները, հրաժարվել գաղափարներից, քանի որ դրանց իրագործման համար դեռ հարմար ժամանակը չէ։ Բայց լավ է ուժերը չծախսել անիմաստ պայքարի վրա։ Հիմա պարզապես պետք է լողալ հոսանքով։ Հետո կգա պահը, երբ պետք կլինի գործել, իսկ այդ պահը դուք բաց չեք թողնի։

Այս շաբաթ պետք է գործ ունենաք ամենատարբեր մարդկանց հետ։ Պետք է ճկունության ու նրբանկատության հրաշքներ ցուցադրեք։ Սովորականից հաճախ սուր իրավիճակներ կառաջանան, բայց ամենավերջին պահին կհասկանաք՝ ինչ է պետք անել կոնֆլիկտից խուսափելու համար։ Օգնության կհասնի հումորի զգացումը։ Դրա շնորհիվ նաև կշահեք ազդեցիկ անձանց համակրանքը։

Շատ խնդիրներ անսպասելի հեշտ կլուծվեն, եթե չկառչեք ստերեոտիպներին, հին պատկերացումներին։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը շատ հեշտ չի անցնի, բայց դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, իսկ հաջողության հասնելու շանսերը՝ մեծ։ Նախանձելի աշխատասիրությամբ կառանձնանաք, այդ իսկ պատճառով հաճախ առաջ կանցնեք մրցակիցներից։ Որոշ գործեր հեշտ կտրվեն, բայց չեք թուլանա։ Կարևոր նախագծերը ջանքեր կպահանջեն, և դուք պատրաստ կլինեք դրան։

Շրջապատի հետ պայմանավորվելը հեշտ չի լինի։ Նրանք համաձայն կլինեն ձեզ հետ, բայց հնարավոր է՝ անսպասելի եզրակացությունների գան ու տարօրինակ վարք ցուցաբերեն։ Նկատի առեք, որ երկար քննարկումները հաճախ անիմաստ են։ Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա և որոշումներ պետք է ընդունեք իրավիճակից ելնելով։

Շատ օգտակար կլինի ակտիվ հանգիստը, իսկ անգործությանը տրվելը վտանգավոր կլինի։ Քանի դեռ ինչ-որ հետաքրքիր բանով զբաղված չեք, մռայլ մտքերը կայցելեն ձեզ, որից տրամադրությունը կարող է փչանալ։



Загрузка...


30.04.2018 17788 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։