ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 30.07 - 05.08

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անակնկալներից մի զարմացեք։ Շաբաթն այդ տեսանկյունից առատաձեռն կլինի։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կարձագանքեք պայմանների փոփոխությանը և թե ինչ կընտրեք՝ հարմարվե՞լ, թե՞ պայքարել։ Առաջինը կօգնի խնայել ուժերը, իսկ երկրորդը՝ փայլուն արդյունքների, նշանակալի առաջընթացի հասնելու շանս կտա։ Լավ է ձեր վրա շատ բան չվերցնեք ու մեծ զգուշությամբ ընդունեք համագործակցության առաջարկները։ Հաճախ դրանք կապված կլինեն լուրջ խնդիրների հետ, որոնց մասին սկզբից կռահել չեք կարողանա։

Ուշադրության կարիք կզգան անձնական հարաբերությունները։ Եթե դրանք թանկ են ձեզ համար, հոգ տարեք մտերիմների մասին, նրանց առավելագույն ուշադրություն դարձրեք հատկապես շաբաթվա կեսին։ Դա հուզական տեսանկյունից բարդ հատված կլինի, երբ սիրելի ու հասկացող մարդկանց աջակցությունը շատ կարևոր կլինի։

Եթե պլաններ եք կառուցում, իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ նկատի առեք։ Ամեն ինչ նախատեսածի նման չի ընթանա, այնպես որ՝ նահանջելու տեղ թողեք։



ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր հաղթանակների ու մեծ հաջողությունների համար ստիպված պետք է լինեք պայքարել, բայց դրան պատրաստ կլինեք։ Կարևոր է ժամանակին հասկանալ, թե ինչի վրա արժե ծախսել ուժերը, իսկ ինչից կարելի է հրաժարվել։ Փորձը կօգնի արագ գլուխ հանել ամեն ինչից։ Հենց նրա շնորհիվ կկողմնորոշվեք ոչ ստանդարտ իրավիճակներում։

Շաբաթը շատ լավն է նոր նախագծեր սկսելու համար։ Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլ կյանքի բոլոր ոլորտներին։ Կարող եք կյանքի կոչել հին մտահղացումը, որը համարյա անիրագործելի էր թվում։ Ամենայն հավանականությամբ համախոհների կարիք կունենաք։ Նրանց գտնելն ավելի հեշտ կլինի, քան թվում էր։

Այս շաբաթ սկսվող ցանկացած հարաբերություն ժամանակի հետ լուրջ բնույթ կստանա ու կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։ Այնպես որ՝ ուշադիր եղեք այն մարդկանց հանդեպ, որոնց հետ գործ կունենաք, մտածեք՝ արդյոք կարելի է վստահել նրանց։

Շաբաթը բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր սովորում ու սովորեցնում են, զբաղվում են տեղեկատվություն տարածելով կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելով։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բավականին լարված ու բարդ շաբաթ է, բայց այն անհույս վատը չի կարելի համարել։ Պետք է հաղթահարեք փորձությունները, որոնցից շատերը բարդ կլինեն։ Ընդ որում՝ դա ինքնուրույն պետք է անեք։ Բայց կզգաք, որ կարող եք գլուխ հանել ամենից ու չեք սխալվի։ Ինտուիցիային վստահելու և ձեր ուժերի վրա կասկածող մարդկանց չլսելու կարողություններն այս շաբաթ շատ օգտակար կլինեն։

Զգոն եղեք գումարին վերաբերող հարցերում։ Հիմա ինչ-որ ծախսեր աչքաթող անելու ու այնպիսի ֆինանսական պարտավորություններ ստանձնելու վտանգ կա, որոնք կատարելը բարդ է լինելու։ Շտապելով կարևոր փաստաթղթեր մի ստորագրեք։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կկարողանա մասնագիտական խորհուրդ տալ։

Նկատի առեք, որ հուզական ֆոնը շաբաթվա առաջին կեսին ավելի քիչ լարված կլինի, քան երկրորդին։ Այնպես որ՝ բարդ գործերն ու կարևոր հանդիպումները մի հետաձգեք։


 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը հաջող կլինի, ընդ որում՝ դա ձեր շնորհիվ կլինի։ Աշխատասիրությունն ու համառությունը, սկսածն ավարտին հասցնելու համար ջանքեր գործադրելու պատրաստակամությունը կօգնեն հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները կհանձնվեին։ Չեք նահանջի, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի, չեք կորցնի ձեր հանդեպ հավատը։ Որոշ խնդիրներ արագ կլուծվեն, մյուսների վրա էլ երկար մտորելու անհրաժեշտություն կլինի․ երկու դեպքում էլ կարևոր կլինի ստեղծագործական մոտեցումը։

Հեշտ չեն դասավորվի շրջապատի հետ հարաբերությունները։ Հաճախ մարդիկ ձեզ պարզապես չեն հասկանա։ Բայց այստեղ էլ ելք կգտնեք՝ չեք վիճի, չեք նյարդայնանա, գործով կապացուցեք ձեր ճշմարտացի լինելը։ Արդյունքում հուսալի համախոհներ ձեռք կբերեք։

Անձնական խնդիրները լուծելու, ապագայի պլաններում որոշակիություն մտցնելու հնարավորություն կունենաք։ Հիշեք՝ շտապել պետք չէ։ Ռազմավարություն մշակելու համար բավական ժամանակ ունեք։ 


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ հարթ չի ընթանա, երբեմն անհանգստության առիթներ կստեղծվեն։ Երբեմն կհուզվեք դատարկ բաների պատճառով, բայց երբեմն էլ իսկապես բարդ իրավիճակներ կառաջանան։ Դժվար կլինի շրջապատի հետ։ Համառ, շատ պահանջկոտ կլինեք հատկապես նրանց հանդեպ, ում չեք համակրում։ Բայց եթե հույզերին չտրվեք ու բոլորի հետ նրբանկատ լինեք, լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի։

Օգտակար կլինի ուրիշների փորձը։ Շաբաթը հիանալի է անցյալի իրադարձությունները քննարկելու, դրանք վերլուծելու ու եզրակացություններ անելու համար։

Հոգ տարեք ձեր հեղինակության մասին։ Հրաժարվեք արկածախնդրություններին ու կասկածելի նախագծերին մասնակցությունից, ինչպես նաև շատ սերտ մի շփվեք նրանց հետ, ում մասին վատ լուրեր են շրջանառվում։ Որոշ Առյուծների հիմա դուր կգա ավանդույթներ խախտելը, ապստամբելը, բայց դրանից օգուտ չի լինի։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում։ Այն շատ հարմար է կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար։ Կարող եք կյանքի կոչել հին մտահղացումը։ Նշանի որոշ ներկայացուցիչների կհաջողվի կյանքի կոչել լրիվ նոր պլանները, բայց դրա համար աջակցության կարիք կունենան։ Մտածեք, թե ում կարելի է դիմել օգնության խնդրանքով։ Ձեզ միայն հուսալի համախոհներ են պետք։

Գործերին զգույշ կմոտենաք, և հենց դա կօգնի հաջողության հասնել։ Ձեր մոտեցումը հարգանք կառաջացնի շրջապատի մոտ, իսկ մարդիկ, որոնք առաջ կասկածում էին՝ արժե ձեզ հետ գործ ունենալ, թե ոչ, կփոխեն իրենց վերաբերմունքը։ Հնարավոր է՝ ձեզ ինչ-որ կարևոր ու հետաքրքիր բան առաջարկեն։ Աշխատեք պատասխան տալուց առաջ իրատեսորեն գնահատել ուժերը։

Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ գործով կամ խորհրդով։ Շատ օգտակար կլինեն ձեզանից մեծերի հետ շփումները։ Հիմա մտերմություն կզգաք նրանց հետ։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը լարված կդասավորվի։ Փորձությունները կհետևեն մեկը մյուսին, և նույնիսկ հաղթանակ տոնելուց հետո չեք կարողանա թուլանալ, քանի որ կհասկանաք՝ շուտով նոր սխրանքների կարիք է լինելու։ Չնայած բոլոր փորձություններին՝ կպահպանեք լավատեսությունն ու չեք բողոքի կյանքից, իսկ դա շատերին դուր կգա։

Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը շատ օգտակար կլինի։ Նույնիսկ եթե առաջ զգում էիք, որ թշնամիներով եք շրջապատված, հիմա կհասկանաք՝ ինչպես նրանցից ոմանց համախոհներ դարձնել, իսկ մյուսներին կստիպեք չեզոքություն պահպանել։

Ձեզ վրա ավելորդ ուշադրություն մի հրավիրեք։ Ինչքան քիչ ձեր մասին խոսեն, այնքան լավ։ Այնպես որ՝ բամբասանքների առիթներ մի տվեք ու անկեղծ զրույցներ վարեք միայն շատ մտերիմների հետ։

Չնայած բոլոր դժվարություններին, շաբաթը շատ հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից։ Առաջին հերթին դա վերաբերում է այն Կշեռքներին, ովքեր գումարը առաջին պլանում չեն դնում։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը բարենպաստ կլինի։ Շատ գործերում կկարողանաք հաջողությունների հասնել։ Չնայած դա հեշտ չի լինելու, բայց լարված պահերին խուճապի չեք մատնվի, կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը։ Հիմա հույս մի դրեք այն բանի վրա, որ ամեն ինչ ինքն իրեն լավ կդասավորվի և շատ բան մի սպասեք նաև շրջապատից։ Իսկ սեփական ուժերին հավատալ կարելի է ու պետք է։ Հենց դա կօգնի խուսափել անտեղի կասկածներից և խնայել էներգիան։

Նկատի առեք, որ հիմա ձեզ վրա սովորականից հաճախ կազդեն արտաքին պայմանները։ Այնպես որ՝ այնպիսի խոստումներ մի տվեք, որոնք իրագործելը դժվար կլինի, ուշադիր դիտեք շուրջը, որպեսզի անսպասելի իրադարձությունները ձեզ փաստի առաջ չկանգնեցնեն։

Շատ բարդ հարցեր բարենպաստ կլուծվեն միայն այն բանի շնորհիվ, որ ոչինչ աչքաթող չեք անի ու կփորձեք ամեն ինչ վերահսկել։ Ինտուիցիան կհուշի, թե երբ է պետք համառ լինել, իսկ երբ է պետք նահանջել։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի, բայց շատ հագեցած շաբաթ է։ Երբեմն կբողոքեք հոգնածությունից, բայց հոգու խորքում ուրախ կլինեք, որ այդքան պետք եք մյուսներին և՛ որպես մասնագետ, և՛ որպես մարդ։ Մյուսներին հասկանալը դժվար չի լինի։ Մի քանի բառն էլ բավական կլինի ուրիշների ցանկությունները գուշակելու համար։

Հաջող կլուծվեն գումարի կամ ունեցվածքի հետ կապված հարցերը։ Որոշ Աղեղնավորներ մասնագիտական դիրքերն ամրապնդելու, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան։ Կզգաք, որ շատ բանի եք ունակ, շրջապատն էլ կտեսնի դա։ Պետք եղած պահին աջակցություն կստանաք և այդ մասին խնդրելու անհրաժեշտություն էլ չի լինի։

Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է; Նրանց վրա լավ տպավորություն կթողնեք։ Հիշեք, որ ձեր արտաքին տեսքը վերջին դերը չի խաղա։ Աշխատեք անթերի տեսք ունենալ։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ այնքան հեշտ ու հասարակ չի լինի, որքան կուզենայիք։ Պետք է պայքարեք լուրջ մրցակիցների ու սեփական թուլություններ դեմ, բարդ քայլեր անեք։ Սովորականից հաճախ վեճեր կառաջանան և ձեր խնդիրը սեփական տեսակետը առավելագույնս հանգիստ պաշտպանելը, նոր թշնամիներ ձեռք չբերելն է։

Նկատի առեք, որ այն մարդիկ, ովքեր հիմա ինչ-ինչ պատճառներով դժգոհ են ձեզնից, կարող են միավորվել ու թակարդ լարել ձեր դեմ։ Դա լավ կողմեր էլ կունենա՝ այդպես նրանց ջրի երես հանելն ավելի հեշտ կլինի։ Բայց բոլոր դեպքերում զգոն եղեք, հատկապես շաբաթվա առաջին կեսին։

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ծանոթություններ ու նոր կապեր հաստատելու համար։ Հնարավորություն կունենաք գտնել մարդկանց, որոնք բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն։ Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարելի է վստահել։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթ ինչ-որ դժվարություններ հնարավոր են, բայց դրանք բոլորը հաղթահարելի կլինեն։ Ցանկացած պայմաններում կաշխատեք կանգ չառնել ձեռք բերածի վրա և առաջ շարժվել։ Դա շատերի մոտ համակրանք կառաջացնի, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ հետ միասին շարժվել դեպի դրված նպատակները։ Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ սիրային կամ ընկերական բնույթ կստանան։

Սակայն և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ շփումները հարթ չեն լինի։ Հնարավոր են սուր տարաձայնություններ, նույնիսկ լուրջ կոնֆլիկտներ։ Բայց միշտ կառուցողական դիրքորոշում կորդեգրեք, մեղավորներ չեք փնտրի։

Ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր պետկազմակերպություններ այցեր են պլանավորել։ Ցավոք, բյուրոկրատական խոչընդոտները ավելի լուրջ կլինեն, քան սպասում էիք։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր գործերը մի հետաձգեք։ Ինչքան շուտ անցնեք դրանց, այնքան ավելի լավ։ Շաբաթը շատ բան փոխելու հնարավորություն կտա, բայց դրանից օգտվելու համար վճռականություն ու համառություն է պետք։ Պետք է շատ բաների մասին մտածել՝ որոշումներ ընդունել, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար։ Երբեմն կթվա, թե պատասխանատվության բեռը շատ ծանր է, բայց ճիշտ ժամանակին կհիշեք, որ դրանից ավելի խոշոր դժվարությունների էլ եք բախվել։ Փորձը շատ օգտակար կլինի։

Ինտուիցիայի հուշումները երբեմն հակասական կլինեն, բայց դրանց շնորհիվ կհասկանաք՝ երբ է պետք հետաձգել ակտիվ գործողություններն ու հնարավորություն կտաք ինքներդ ձեզ հանգիստ մտորել ստեղծված իրավիճակի շուրջ։ Մի վախեցեք դադար վերցնել։ Ոչինչ աչքաթող չեք անի, որը հնարավոր չի լինի հետո լրացնել։

Շաբաթը հաջող կլինի նրանց համար, ովքեր մոտ ժամանակներս պլանավորում են լուրջ բիզնես-նախագծեր ստանձնել։ Հիմա կարող եք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, գործընկերներ գտնել, որոնք օգտակար խորհրդատվություն կտրամադրեն։



Загрузка...



30.07.2018 1125 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։