Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 30.10 - 05.11
31.10.2017, 21:44


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչով էլ որ զբաղվեք, ինչ նպատակներ էլ որ դնեք ձեր առջև, պատրաստ եղեք, որ այս շաբաթ պետք է սովորականից շատ աշխատեք: Ընդ որում՝ ոչ միայն հաստատակամության, այլև համբերատարության կարիք կլինի, քանի որ անհրաժեշտ արդյունքները միանգամից ստանալ չի ստացվի: Հնարավոր են նշանակալի ծախսեր ու կորուստներ: Դա վերաբերում է ոչ միայն գումարին ու նյութական ռեսուրսներին, այլև ձեզ համար թանկ բաներին:

Այս շաբաթվա գլխավոր խնդիրը որքան հնարավոր է շատ տեղեկատվություն հավաքելն ու ինչ-որ օգտակար բան սովորելն է: Աշխատեք ավելի շատ շփվել մարդկանց հետ, որոնք պատրաստ են կիսվել փորձով: Սեմինարների ու կոնֆերանսների այցելեք, բարձրացրեք որակավորումը, զբաղվեք ինքնակրթությամբ:

Ցանկացած բիզնեսի կամ կոմերցիոն գործունեության մեջ իրավաբանական տեսանկյունից ամեն ինչ պետք է անթերի լինի: Եթե խախտեք օրենքը, տհաճություններից խուսափել չի ստացվի:


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը շատ կողմերով բարենպաստ կլինի: Ինչ-որ հետաքրքիր ու հեռանկարային գործով կզբաղվեք, ինքնատիպ լուծումներ կփնտրեք, կերևակայեք ու կարարեք: Ինչքան բարդ լինեն առաջադրանքները, այնքան հաճույքով կստանձնեք դրանք: Հեշտ հաջողությունների չեք ձգտի, լուրջ հաղթանակներ կուզենաք, որոնցով կարելի կլինի հպարտանալ:

Ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք, գործնականությունը առաջին տեղում կդնեք: Այսպիսի մոտեցումը թույլ կտա ապագայի խելացի պլաններ մշակել, շահավետ ներդրումներ ու գնումներ կատարել: Իսկ ծանոթությունների ու շփումների տեսանկյունից շաբաթն այնքան էլ լավը չի լինի. կընտրեք նրանց, որոնք ինչ-որ բաներում կարող են օգտակար լինել և կթերագնահատեք իսկապես հետաքրքիր մարդկանց:

Շաբաթվա վերջին կարող են նյարդայնացնել քաոսն ու խառնաշփոթը, քանի որ դրանց պատճառով բարդ կլինի իսկապես կարևորի վրա կենտրոնանալը: Չեն բացառվում ընտանեկան վեճերը, սիրահարներին էլ սովորականից դժվար կլինի իրար հետ լեզու գտնելը:


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը հարմար է օգտակար գործերի համար: Լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և դրա համար պատրաստ կլինեք մեծ ջանքեր ներդնել, հետաձգել հանգիստն ու զվարճանքները, ինչ-որ բան զոհաբերել: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել լրիվ նոր ոլորտում, ընդ որում՝ դրա համար նույնիսկ օգնության կարիք չեք ունենա: Ինքներդ արագ ամեն ինչից գլուխ կհանեք:

Մի վախեցեք նախաձեռնող լինել, սեփական գաղափարներն առաջարկել, նույնիսկ եթե վստահ չեք, որ դրանք լավն են: Հնարավոր է՝ ձեզ միանգամից չաջակցեն, բայց նկատողություններն ու քննադատությունն էլ օգտակար կլինեն:

Հիմա լավագույն հանգիստը ակտիվ գործունեությունը կլինի: Այնպես որ խուսափեք անգործ նստելուց, ձեզ հետաքրքրող զբաղմունքներ գտեք: Ինչքան ակտիվ ու վճռական լինեք, այնքան ավելի հետաքրքիր մարդիկ կհավաքվեն ձեր շուրջ:


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նույնիսկ ոչ այնքան լուրջ ու կարևոր հաղթանակներին առանց պայքարի չեք հասնի: Մի զարմացեք, եթե նոր մրցակիցներ ու թշնամիներ հայտնվեն: Հիմա կարող եք նրանց ճանապարհին հայտնվել՝ ինքներդ էլ դա չհասկանալով: Ընդ որում՝ իրավիճակներ կառաջանան, որտեղ կդրսևորեք ձեր լավագույն հատկանիշները: Արժանավոր մարդիկ կնկատեն դրանք ու կուզենան ձեր համախոհները դառնալ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները արագ ջերմ ու վստահելի կդառնան:

Հարմար շաբաթ է ստեղծագործական մոտեցում պահանջող ցանկացած գործի համար: Եվ պարտադիր չէ նկարել կամ երաժշտություն գրել. նույնիսկ առօրյա գործերում կարող եք արտահայտել ձեր անհատականությունը:

Իրենց մասին կարող են հիշեցնել հին կոնֆլիկտները: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը ցանկանա վրեժ լուծել ձեզանից հին վիրավորանքների համար: Սակայն դա հազիվ թե լուրջ խնդիրներ ստեղծի ձեզ համար: Հնարավոր են միայն մանր տհաճություններ:


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ այնքան էլ վատ չի ընթանա, իսկ շուտով շատ ավելի լավ կլինի: Շաբաթվա սկզբին հաճախ կրկնեք դա ինքներդ ձեզ: Բանն այն է, որ այս շրջանում խոցելի ու կասկածելի կլինեք, պատահական անհաջողության պատճառով կարող եք հրաժարվել լավ պլանից կամ նմանատիպ այլ սխալ գործել:

Շատ ուժեղ կլինի ամեն ինչում կատարելության հասնելու ձեր ձգտումը: Ինքներդ էլ կցանկանաք ավելի լավը դառնալ, աշխարհն էլ ավելի ներդաշնակ ու արդար կուզենաք դարձնել: Դա դժվար գործ է ու արագ արդյունքներ չի տա, և չնայած դրան՝ ուժերը չեք խնայի: Ինքներդ էլ չեք նկատի, թե որքան շատ բան կսովորեք: Շուտով ձեր փորձը շատ օգտակար կլինի մտերիմներին:

Աշխատեք շատ ժամանակ չտրամադրել երազանքներին: Դրանք հաճելի են, բայց ցավոք իրականությունից շատ հեռու են տանում ձեզ:


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետաքրքիր է լինելու: Շաբաթը զուրկ չի լինի տհաճություններից, սակայն ճանապարհին ծագած ամեն խոչընդոտի մեջ ճակատագրի մարտահրավեր կտեսնեք և դրանք առանց վախենալու ու դժգոհելու կընդունեք: Հիմա պարզ կդառնա, թե որքան ամուր են ձեր բնավորությունն ու կամքի ուժը: Ձեր արարքներն ու կյանքի հանդեպ վերաբերմունքը հարգանք կներշնչեն շրջապատին:

Կարող եք նոր գործեր սկսել: Եթե գիտելիքների, փորձի կամ կապերի պակաս ունեք, հոգ չէ. ամեն ինչ իր ժամանակին կգա ու ձեռք կբերվի, եթե դրա ցանկությունն ունենաք: Շատ հավանական են ծառայողական սիրավեպերը: Ռոմանտիկ պատմություն կսկսվի մեկի հետ, ում հետ միայն ընդհանուր հետաքրքրություններն էին կապում:

Լրիվ անսպասելի կլավանա ֆինանսական վիճակը: Գումարը երկնքից չի ընկնի (չնայած՝ դա էլ հնարավոր է), սակայն հաճելի անակնկալ կլինի ու շատ տեղին կլինի:


вложить деньги


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեր կյանքում շատ հետաքրքիր ու կարևոր բաներ տեղի կունենան, սակայն հիմա դժվար կլինի իրադարձությունները ճիշտ գնահատելը: Այն, ինչ կարևոր է թվում, իրականում դատարկ բան կլինի, իսկ մանրուքները կարող են որոշիչ դեր խաղալ: Հաճախ իրավիճակից հեշտությամբ գլուխ կհանեն նրանք, ովքեր դրան կողքից են նայում, այնպես որ՝ ականջի հետև մի գցեք խորհուրդները, նույնիսկ եթե դրանք տարօրինակ թվան:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Դեպի ձեզ կձգտեն կասկածելի մարդիկ, որոնք գրավիչ կլինեն: Նրանց հետ շփումներից բարդ կլինի հրաժարվելը, սակայն ձեր մեջ ուժ կգտնեք և հետո դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ, որ ճիշտ որոշում եք ընդունել:

Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ, մի փորձեք գունազարդել այն, ինչ ձեզ դուր չի գալիս, տհաճ ճշմարտությունն էլ թաքցնել պատրանքների հետևում: Հնարավոր է՝ վարդագույն ակնոցները հանելը բարդ լինի, սակայն կյանքին առանց դրանց նայելն ավելի հետաքրքիր է լինելու:


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ժամանակն է կարևոր գործերով զբաղվելու համար, ընդ որում՝ այնպիսի գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Շատ բան սովորականից հեշտ կտրվի, իսկ դա կապված կլինի ոչ միայն արտաքին բարենպաստ պայմանների, այլև ձեր ներքին տրամադրվածության հետ: Դժվարություններ փնտրելու ու դրանցից վախենալու փոխարեն ուշադրություն կդարձնեք նոր հնարավորություններին ու կպահպանեք հաջողության հանդեպ հավատը:

Շատ օգտակար կլինի ուշադրությունը ձեր անձին հրավիրելու, շրջապատին ձեր գաղափարներով հետաքրքրելու հատկությունը: Ուրիշներին կարող եք ինչում ասես համոզել, իսկ ինքնախաբեությամբ ոչ մի պարագայում չեք զբաղվի:

Շատ նոր բաներ կիմանաք, չեն բացառվում ուղևորությունները դեպի հետաքրքիր վայրեր: Ինչքան հետաքրքրասեր լինեք, այնքան լավ: Առավելագույն ինֆորմացիա հավաքելուց հետո ճիշտ որոշում կընդունեք:


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը հարմար է ուսման, աշխարհայացքը ընդլայնելու համար: Նոր ինֆորմացիա շատ կլինի, դրանց մեծ մասն էլ օգտակար կլինի: Վերլուծեք ոչ վաղ անցյալի իրադարձությունները. ճիշտ եզրակացություններ կանեք, որոնք թույլ կտան խուսափել սխալները կրկնելուց: Հավանական է առաջընթաց ձգձգվող գործնական բանակցություններում, չեն բացառվում շահավետ գործարքները:

Սկզբում կուսումնասիրեք ու կգնահատեք ուրիշների գաղափարները, հետո սեփականը կունենաք: Ինչ-որ մեկի հետ դրանք քննարկելուց առաջ ստուգեք ամեն ինչ, հակառակ դեպքում քննադատությունները շատ կլինեն ու անհրաժեշտ աջակցությունը չեք ստանա: Հատուկ ուշադրություն դարձրեք մտերիմներին, հակառակ դեպքում նրանց հետ հարաբերությունները երկար ժամանակով կփչանան:

Շաբաթվա վերջին օրերը խուսափեք շտապելուց ու խառնաշփոթից, պահպանեք կյանքի սովորական ռիթմը: Ամեն ինչ միանգամից հասցնելու փորձերը միայն սթրեսի կհանգեցնեն, դրանց պատճառով կարող է վատանալ ինքնազգացողությունը:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը կապված է գործնական դաշտում փոփոխությունների հետ: Հաճախ դրանք ոչ թե ձեր ջանքերի, այլ պայմանների հաջող ընթացքի արդյունք կլինեն: Ձեզ կհաջողվի արագ ու ճիշտ լուծել ֆինանսական հարցերը, կարող եք նշանակալիորեն մեծացնել եկամուտները:

Հնարավոր են անսպասելի փոփոխություններ ընտանիքում, իրադարձություններ, որոնք կազդեն հարազատների հետ հարաբերությունների վրա: Տեղի ունեցողն ամեն անգամ չի ուրախացնի, սակայն չեք հուսահատվի, չեք հրաժարվի մտածածից, և ի վերջո ամեն ինչ բարեհաջող կավարտվի:

Որոշ Այծեղջյուրներ կուզենան կյանքում ինչ-որ բան փոխել և դրա շանսը կունենան: Մտածմունքներից ու պլանավորումից վճռական գործողությունների անցնելուց առաջ համոզվեք, որ իսկապես ուզում եք հասնել ձեր այդ նպատակներին, հակառակ դեպքում գումարը զուր կվատնեք:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Տարբեր իրադարձություններով լի հիանալի շաբաթ է: Սովորականից հաճախ կխառնվեք ուրիշների գործերին, հաճախ՝ ոչ ձեր նախաձեռնությամբ: Սակայն նրբանկատությունն ու տակտը կօգնեն ոչ ոքի չվիրավորել, անել այնպես, որ բոլորի համար լավ լինի: Օգտակար կլինի անձնական հարաբերությունների հետ կապված հին փորձը:

Ֆինանսական վիճակը կարող է բարելավվել: Հաճախ դրամական մուտքերը անսպասելի ու սպասվածից շատ կլինեն: Մի շտապեք դրանք ավելորդ բաների վրա ծախսել. շուտով գումարն ավելի կարևոր բանի համար պետք կգա:

Շաբաթը հարմար է համագործակցության ու համատեղ գործունեության համար: Չեն բացառվում աշխատանքը փոխելու հետ կապված առաջարկները: Դրանք ընդունելու դեպքում հետաքրքիր մարդկանց շրջանում կհայտնվեք ու շուտով նոր ընկերներ ձեռք կբերեք:


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ ակտիվ կզգաք, շատ բանի ունակ կլինեք: Սակայն ամենափոքր խոչընդոտի դեպքում կկորցնեք սկսած գործերի հանդեպ հետաքրքրությունը: Հիմա հեշտ հաղթանակներ կուզենաք, սակայն դրանց հույսը չպետք է ունենաք, քանի որ համբերատարության ու աշխատանքի կարիք է լինելու:

Կարող եք գործնական բանակցություններ անցկացնել. դրանք հաջող կլինեն: Լավ է դրանք ոչ ֆորմալ միջավայրում անցկացնել, երբեմն նույնիսկ կատակների դիմել. դա կօգնի խուսափել դատարկ տարաձայնություններից, որոնց պատճառով ստիպված պետք է լինեիք հետաձգել վերջնական որոշումները: Հնարավոր են շահավետ գործարքներ, հաջող գնումներ: Ֆինանսական պատկերը բարենպաստ է:

Շաբաթվա վերջին առաջին պլանում կհայտնվեն հույզերը: Այս հատվածում լավ կզգաք մարդկանց, կհասկանաք, թե ինչի են նրանք ձգտում: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ համար կարևոր հարաբերությունների սկիզբ կդնեն:



Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 907 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 4.0/1
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES