ՇԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ


Загрузка...

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Բոլորին է հայտնի, որ Շունը մարդու բարեկամն է: Իսկ չինական հորսկոպում Շունը մարմնավորում է հավատարմությունն ու ազնվությունը: Բացի այդ, նա խորհրդանշում է զգոնությունը: Շատ հին մշակույթներում Շանը ստորերկրյա աշխարհի պահակն են համարել:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Քրիստոնեական մշակույթի մեջ Շունը բարի հովվի ու հոտի պահակի խորհրդանիշն է: Բուդդիզմում գոյություն ունի այսպիսի մի կերպար՝ Շուն-Առյուծ, որը արդարադատության պահապանն է ու հետևում է օրենքների անխափան կատարմանը: Չինաստանում Շունը առաջին հերթին հավատարմություն ու նվիրվածություն է խորհրդանշում: Չինացիները Շան ծնունդը բարի նշան են համարում:

Դիցաբանությունը

Լեգենդներում Շունը մթի պահակն է, նա պատասխանատու է նաև երկնաքարերի ու խավարումների համար:

Շան տարի

Շան տարին բնութագրվում է բարի գործերով ու արդարության վերականգնումով: Շան ազդեցությունը շատ լավն է, այս ամիսներին ամենաթույլերն էլ իրենց պաշտպանված կզգան: Բացի այդ, կվերածնվի մարդկանց միջև հավասարության գաղափարը, շատ երկրների ղեկավարներ կսկսեն ավելի շատ հաշվի նստել մարդկանց իրավունքների հետ: Ուստի զարմանալի չէ, որ այս տարի քանդվում են բռնապետական համակարգերը, իսկ բռնապետները գահընկեց են արվում: Ուժ կհավաքեն ժողովրդական ելույթները: Եթե տարին մետաղական Շան տարի է, ապա պատերազմն ու ժողովրդական հուզումներն անխուսափելի կլինեն:

Տարին բարենպաստ է բնապահպանական շարժումների համար: Մարդիկ ավելի հստակ են գիտակցում, թե որքան կարևոր է շրջակա միջավայրի պահպանությունը: Ի վերջո այս տարվա առաքելությունը մոլորակի բոլոր ծայրերում արդարություն բերելն է: Անձնական կյանքի վրա Շան ազդեցությունը շատ բարենպաստ է: Այս ամիսներին կզգաք, որ սիրելիի հետ շատ մոտ եք:


недорогая реклама в интернете


Կենդանու ընդհանուր բնութագիրը

Շան նշանը բնութագրվում է ազնվությամբ, հավատարմությամբ ու պարտքի զգացումով: Այս նշանի տակ ծնված մարդը պատասխանատվության մեծ զգացում ունի ու չի վախենում իր վրա մեծ քանակի պարտականություններ վերցնել: Նրա համար անհրաժեշտություն է ինչ-որ մեկին պաշտպանելը: Նա հաճախ հասարակական հետաքրքրությունների համար պայքարողի դեր է ստանձնում:

Շունը արդարության ու հավասարության կողմնակից է: Միայն թե արդյունքում նա դասակարգում է մարդկանց, ում հետ շփվում է, որպեսզի հստակ գիտակցի, թե ում հետ իրեն ինչպես պետք է պահի: Նա շատ կտրուկ է ուրիշներին գնահատելիս, իսկ նրա քննադատությունը հաճախ դաժան է: Եվ չնայած ընկերների հետ նա բարի է՝ քննադատություններով հարձակվում է մարդկանց վրա, որոնց չի հավանում: Իր կարծիքով անարժան մարդկանց հետ նա սառն է ու անողոք:

Չնայած իր արտաքին բարեհամբույրությանը՝ նա խխունջի նման խեցին է մտնում, երբ ուզում են դիտել նրա հոգու խորքը: Այս իմաստով Շունը սեփական ներաշխարհի նախանձախնդիր պաշտպանն է:

Շան անհատական գծերը

Ձեր առջև ուժեղ, ակտիվ, խորամանկ անձնավորություն է, որը կարողանում է շահել ուրիշների համակրանքն ու վստահությունը: Շունը երկու կողմ ունի: Առաջինը նա ցույց է տալիս հասարակության մեջ՝ ուրախ, հաճելի, բարյացակամ մարդ: Իսկ նրա երկրորդ իսկական բնույթն է՝ ծածկամիտ, անհանգիստ ու հոռետես:

Եվ բանն այն չէ, որ Շունը սիրում է թաքցնել իր իրական դեմքը, պարզապես նա գտնում է, որ հասարակության մեջ պետք է իրեն արժանավայել պահի: Եվ չնայած հասարակության մեջ նա փայլեցրած մետաղի նման շողում է՝ հոգու խորքում շատ մտահոգվում է նույնիսկ այն պահերից, որոնց վրա կարելի էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել: Շունը չի վստահում ոչ ուրիշների բարի մտադրություններին, ոչ ճակատագրի նշաններին:

Շան մյուս բնորոշ գիծը հավատարմությունն է: Երբեմն նա կարող է մի քիչ անլուրջ թվալ, իսկ իրականում շատ հավատարիմ է նրանց, ովքեր մեծ նշանակություն ունեն իր համար: Նրա ընկերը լինելը մեծ հաջողություն է: Քանի որ Շունը կարողանում է շահել շրջապատի վստահությունը, նա նաև առաջնորդի, ղեկավարի հատկանիշներ ունի:

Շունը շատ բան կարող է տալ մարդկանց, բայց երբեք դա անհատույց չի անում: Նա փոխադարձության հույս ունի և սպասում է հավատարմության դրսևորումների: Բարկանալիս Շունը կոպիտ, չոր ու կտրուկ է թվում: Հենց նման իրավիճակներում է ի հայտ գալիս նրա վատ բնավորությունն ու թունոտ, խիստ քննադատությունը:

Ինչ վերաբերում է կենսակերպին, ապա Շունը հակված է չափավորության: Նա երբեք ջուրը մինչև հատակը մի շնչով չի խմում, վայելում է ամեն կումը, իր հույսերն ու մտադրություններն էլ պահում է իր ներսում:



Ինչպես ճանաչել Շանը

Շունը հանգիստ, խաղաղ ու հաճելի տեսք ունի: Միշտ ուշադիր է ուրիշների կարիքների հանդեպ, շատ բաց է առաջին անգամ ծանոթություն հաստատելիս, սակայն նրա վստահությունը գրավելու համար պետք է շատ նրբանկատ լինել ու չարթնացնել նրա բարկությունը:

Արտաքինից նա գրավիչ է, հասարակ է հագնվում, նախընտրում է պրակտիկ, իրավիճակին հարմար հագուստը ու տարված չէ նորաձևությամբ: Անկասկած, նա կարողանում է համակրանք առաջացնել, նրա մեջ համադրված են խելքն ու սիրալիրությունը, իսկ դրանք միշտ գնահատված են հասարակության կողմից:

Երբեմն նա մի քիչ ցինիկ է թվում, սակայն միայն շատ մտերիմները գիտեն նրա իսկական էությունը՝ մռայլ ու խիստ:

Եթե Շանը բարկացնում են, նրա պատասխանները նման են հաչոցի՝ դրանք արագ են ու կտրուկ:

Բացասական գծերը

Առաջինը, որ աչքի է ընկնում Շատ բնավորության մեջ, նրա վատատեսությունն է: Կարելի է կարծել, որ նա ստեղծված չէ երջանկության համար: Նրա համար դժվար է տեսնել կյանքի լուսավոր կողմը, վայելել հաճելի փոքրիկ ուրախությունները ու գտնել դրանք առօրյա կյանքում: Հակառակը, նա կյանքը որպես պատիժ է ընկալում ու ոչնչի վրա չի զարմանում:

Նշմարելի է նաև սերը վայելելու նրա անկարողությունը: Նրա համար ոչ միայն դժվար է սիրահարվելը, այլև սիրահարվելու դեպքում էլ նրա կիրքը անցողիկ է լինում ու արագ վերաճում է կապվածության: Շունը սովորաբար ունակ չէ պահպանել սիրո հուրը:

Եվս մեկ բացասական գիծ է բռնկուն լինելը: Օրինակ, երբ նա իրեն խաբված է զգում, բարկությունն է նրան տիրում ու կարող է աջուձախ գլխատել բոլորին: Եթե նրա մշտական դիվանագիտությունը պարտություն է կրում, նա կատաղության գիրկն է ընկնում ու պատրաստ է իսկական հեղափոխություն անել:

Անձնական հետաքրքրությունները

Շան համար ամենից կարևորը հասարակության մեջ իր տեղը գտնելը, մտերիմների նեղ շրջանակում հայտնվելը, մարդկանց վստահությունը շահելն ու ընդհանուր հետաքրքրությունները պահելն է: Նա նաև ուզում է, որ իրեն գնահատեն, նա պետք է իրեն անհրաժեշտ, անփոխարինելի զգա: Եթե դրա համար պետք է բազմաթիվ պարտականություններ ստանձնել, դա նրան չի վախեցնի:

Բացի այդ, Շունը փորձում է աշխարհն ավելի լավը դարձնել, իր ավանդն ունենալ հասարակության առաջընթացի, հավասարության հաղթանակի մեջ: Եվ նա դա կանի անշահախնդիր կերպով: Միաժամանակ նա շատ հոգ է տանում իր ընտանեկան օջախի բարեկեցության մասին: Շունը սիրում է սպորտն ու մաքուր օդին աշխատանքը: Ամենօրյա զբոսանքները նրան օդի նման անհրաժեշտ են:

Ներքին կոնֆլիկտները

Զարմանալի է, որ հասարակության մեջ այսքան լավ իրեն դրսևորող Շունը այսքան վատատես է: Նա գտնում է, որ դրախտն այս աշխարհից շատ հեռու է, և մարդկային կյանքը տանջանքներով լի ուղի է, որը պետք է ուզած-չուզած հաղթահարել: Հենց այդ պատճառով էլ Շունը հասարակության մեջ լինելու կարիք ունի, քանի որ միայնության մեջ նա ընդհանրապես ունակ չէ ուրախանալ կյանքով:

Շան մյուս խնդիրը մտերիմների հանդեպ չափից դուրս մեծ պահանջկոտությունն է, նույնիսկ ավելի, քան կարող է առաջին հայացքից թվալ: Այնպես որ նրա զուգընկերոջ համար կյանքը նման է լինելու արգելքներով մրցավազքի:

Կարող է պարադոքսալ հնչել, բայց կյանքում Շունը չոր պրագմատիկ է ու ամուր կանգնած է հողի վրա:


недорогая реклама в интернете


Համատեղելիությունը

Շունը հիանալի լեզու է գտնում անխոնջ Ձիու հետ, որի շնորհիվ սկսում է ավելի լայն շրջանակների մարդկանց հետ շփվել: Նրանք աշխատանքով, բիզնեսով ու ընդհանրապես ակտիվ գործունեությամբ ընդհանուր տարվածություն ունեն: Ձիու հետ Շունը ոչ միայն լավ թիմ կկազմի աշխատանքի մեջ, այլև լավ ընտանեկան զույգ կստեղծի:

Շունը կարող է մտերմանալ Կատվի հետ: Նրանք վստահում են մեկը մյուսին:

Վագրի հետ լավ են լեզու գտնում, նրանց ընտանեկան միությունը ուրախ ու ծաղկուն կլինի:

Ամենից վատը Վիշապի հետ հարաբերություններն են: Նրա հետ ցանկացած կապ մեծ ջանքեր է պահանջում: Շունը նրա ոչ մի տեսակետ չի կիսում, նրանք անընդհատ վիճում են:

Այծի հետ նույնպես Շունն անհամատեղելի է: Երկրային արժեքները, որին նա ձգտում է, ցրում են Այծի պատրանքները:

Կապիկի հետ էլ վատ համատեղելիություն ունեն: Կապիկը հազիվ թե կարողանա ապրել իր համար ձանձրալի ու մռթմռթան Շան հետ:





28.12.2017 1026 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։