ԳԼԽԱՎՈՐ » 2018 » Փետրվար » 14 » ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ

ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ

14.02.2018 в 12:00 դիտումներ: 283 մեկնաբանություններ: 0 ԱՐԵՎԵԼՅԱՆ

Մարդկային մեղքերի մեջ սուտը, թերևս, ամենաշատն է հանդիպում: Կան հորոսկոպի մի քանի համաստեղություններ, որոնց սուտն առավել բնորոշ է: Օրինակ՝

Խոյերը սիրում են ստել, երբ չեն ուզում ինչ-որ բան անել: Նրանք բավականին հաճախ են ստում, սակայն դրան կարևորություն չեն տալիս:

Ցուլերը սիրում են ստել՝ հակառակ սեռի վրա լավ տպավորություն թողնեու համար:

Երկվորյակները չափավոր սուտասաններ են, սակայն երբեք հնարավոր չէ պարզել, թե երբ են ստում, քանի որ դա անում են չափազանց վարպետորեն:

Խեցգետինները մաքսիմալ անկեղծ են: Սա հորոսկոպի թերևս ամենաանկեղծ համաստեղությունն է:

Առյուծները շատ չեն խաբում, սակայն դա անում են վարպետորեն:

Կույսերը ստել չեն սիրում, սակայն երբ դա անում են, ստում են իրավիճակը փոխելու համար՝ հանուն արդարության:



Կշեռքները չեն կարող խաբել, ինչ վերաբերում է կարիճներին, ապա սա հորոսկոպի ամենասուտասան նշանն է: Նրանք խաբում են, որպեսզի խղճահարություն առաջացնեն:

Աղեղնավորները սիրում են չափազանցնել, բայց մեծ ստերի դժվար թե դիմեն:

Այծեղջյուրները նախընտրում են ստել հակառակ սեռին, որպեսզի հասնեն իրենց նպատակին:

Ջրհոսները նախընտրում են ոչ թե խաբելը, այլ լռելը:

Ինչ վերաբերում է Ձկներին, ապա նրանք երբեմն ավելի սուտասան են, քան Կարիճները, իսկ նրանք ստում են՝ մյուսներին նմանվելու համար։


Загрузка...

loading...
Լուսանկարներ ըստ թեմայի
Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES