ԳԼԽԱՎՈՐ » 2017 » Դեկտեմբեր » 3 » ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ

ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ

03.12.2017 в 21:30 դիտումներ: 789 մեկնաբանություններ: 0 ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ


Загрузка...

ՏՂԱՄԱՐԴԸ` ՑՈՒԼ, ԿԻՆԸ...

... Առնետ - Ամեն ինչ հանգիստ ու անամպ է: Միակ խնդիրը չձանձրանալն է: Բայց եթե ամուսիններն զբաղվեն կյանքի այլ ոլորտներով` աշխատանք, արվեստ և այլն, ապա նրանք, ինչպես ասում են, կապրեն երկար ու երջանիկ և կմեռնեն նույն օրը:

Ցուլ - Պահպանողական Ցուլերի այս միությունը բավական ամուր ու ներդաշնակ է:

Վագր - Համատեղ կյանքն անհնարին է: Վագրը չի կարող գոյակցել Ցուլի հետ և կհեռանա:  Կինը դատապարտված է:

Կատու - Այնքան էլ հաջող համակցում չէ, բայց քանի որ Կատու կինը համբերատար է, դիվանագետ և փոքր-ինչ մաքրակրոն, ամեն ինչ կարող է լավ դասավորվել:

Վիշապ - Վիշապ կինը սիրում է փայլել, իսկ Ցուլին դա նյարդայնացնում է: Բախումներն անխուսափելի են, հաշտվելը` խիստ կարճատև:

Օձ - Եթե նա այնքան խորամանկ է, որ կարող է թաքցնել մեկ ուրիշի հանդեպ իր հրապուրվածությունը, ապա ամեն ինչ լավ կլինի:

Ձի - Կին Ձին անկախ է և բուռն խառնվածք ունի. նա կվախենա Ցուլից և կտառապի: Նրանք ունակ չեն միմյանց ամբողջովին հասկանալու:

Ոչխար - Ցուլը տանել չի կարողանում Ոչխարի ֆանտազիաներն ու զանազան հնարքները: Եվ ոչ էլ ուզում է «եղջյուրավոր» լինել: Այս զույգը հազիվ թե երջանիկ լինի:

Կապիկ - Ցուլը սիրում է Կապիկին, քանի որ նա, չափազանց բարձր գնահատելով Ցուլին, պատրաստ է բազմաթիվ զիջումների գնալ, թեև դա նրա համար չարչարանք է:

Աքլոր - Կատարյալ ներդաշնակություն: Աքլորը սիրում է փայփայել իր Ցուլին:

Շուն - Նա հեղափոխական է, Ցուլը` պահպանողական: Հեշտ չէ միմյանց հետ լեզու գտնելը, ուստիհամատեղ կյանքը դժվար կլինի, բայց երկուստեք օգտակար:

Խոզ - Անսովոր համբերատար է և պատրաստ է բոլորին ամեն ինչում ներել, բայց տանել չի կարող խստությունն ու կարգուկանոնը: Կենցաղային ամեն մանրուքի համար կվիճեն:

ՏՂԱՄԱՐԴ - ՎԱԳՐ, ԿԻՆ....

Առնետ - Եթե Առնետն ի վիճակի լինի մատների արանքով նայել Վագրի խենթություններին, ոչինչ չի խանգարի ադամանդե հարսանիք անելուն:

Ցուլ - Վագրը կոչնչացվի, եթե ժամանակին չհեռանա: Ավելի լավ կլինի գլուխ չդնել:

Վագր - Երկու Վագր մի վանադակում... եթե երկուսն էլ միշտ հիշեն այդ ու աչալուրջ լինեն, համատեղ կյանքը տանելի կլինի, թեև բավական լարված:

Կատու - Նրանք իրար լավ են հասկանում, քանի որ մի ցեղից են: Բայց կին-Կատուն միշտ առավելություն ունի (թեկուզ այն, որ կարող է ծառ բարձրանալ, մի բան, որ Վագրը այնքան էլ հաճույքով չի անում):

Վիշապ - Բարեհաջող միություն է. իրար լրացնող երկու հավասարաչափ ուժեղ կողակից:

Օձ - Մի՞թե կարելի է համատեղել իմաստությունն ու զգացմունքայնությունը: Մեկը մյուսին բացառում է: Փոխըմբռնման լիակատար բացակայություն: Ավելի լավ կլինի իրարից հեռու մնան:

Ձի - Լավ զույգ է: Ձին ընդունակ է բավարարելու Վագրի բուռն կիրքը՝ միաժամանակ պահպանելով անկախությունը:

Այծ - Նա անընդհատ բարկացնում է Վագրին, և բանը կարող է վատ վերջանալ:

Կապիկ - Դժվար է, բայց հնարավոր, եթե միայն Վագրը դեմ չլինի արկածներին: Թերևս նա հմայված է Կապիկով:

Աքլոր - Կին-Աքլորը բառացիորեն կկորչի Վագրի ճիրաններում: Միությունը հնարավոր կլինի միայն, եթե կինը ոչ մի հավակնություն չցուցաբերի:

Շուն. Շատ հետաքրքիր է: Նրանք համախոհներ են և մարտնչում են կողք-կողքի՝ իհարկե երբեմն մոռանալով սիրո մասին:

Խոզ. Նա հասկանում ու գնահատում է Վագրին, բայց ստիպված կլինի ժամանակ առ ժամանակ պաշտպանել իր ներաշխարհը: Վագրը երբեմն հոգնեցնում է Խոզին:

ՏՂԱՄԱՐԴԸ` ԿԱՏՈՒ (ՃԱԳԱՐ), ԿԻՆԸ...

... Առնետ - Կատուն ոչ միշտ է հասկանում նրան, բայց միշտ շրթունքներն է լիզում նրան նայելիս: Առնետն իրեն երբեք հանգիստ չի զգա:

Ցուլ - Ամեն ինչ հնարավոր է... Ցուլը կփորձի ղեկավարել Կատվին, բայց ինչպես ասում են, վերջինիս «տանձին չի»:

Վագր - Բարդ կապ է: Վագրը զայրանում է, Կատուն՝ զվարճանում:

Կատու - Շատ զվարթ ու թեթևսոլիկ զույգ է: Չարժե, որ երեխաներ ունենան:

Վիշապ - Կարելի է: Բայց Վիշապը կարող է ձանձրանալ. նա բուխարիկի մոտ նստողներից չէ:

Օձ - Նրանք հաճույքով կտրվեն միմյանց ու աշխարհն ուսումնասիրելուն:

Ձի - Կատուն հասկացող է, ուստի միությունը հնարավոր է:

Ոչխար - Երկուսն էլ արտիստիկ են, և Կատվին դուր են գալիս Ոչխարի ֆանտազիաները: Նրանք միասին լավ կզգան:

Կապիկ - Ուրախ-զվարթ զույգ է:

Աքլոր - Երկուստեք իրար սրտնեղություն են պատճառում: Դժվար կլինի օջախ կերտել:

Շուն - Հակառակ տարածված առակի, Շունն ու Կատուն իրար հետ լավ հարաբերությունների մեջ են: Բայց եթե Շունը նվիրվի նախընտրած գործին, Կատուն դա տանել չի կարողանա:

Խոզ - Լավ միություն է: Նույնիսկ՝ շատ լավ, եթե Խոզը փոքր-ինչ կարգուկանոն հաստատի (թե տանը, թե կյանքում):


трафик на сайт


ՏՂԱՄԱՐԴ ՎԻՇԱՊ, ԿԻՆ ...

... Առնետ - Հաջող համակցություն է: Առնետն օգուտ կտա Վիշապին, իսկ վերջինս երախտապարտ կլինի:

Ցուլ - Վիշապը կձանձրանա Ցուլի հետ. նրանք մշտապես պիտի պայքարեն իշխանության համար:

Վագր - Նրանք հաճախակի կբախվեն, բայց նրանց միությունն ամուր կլինի: Վիշապը բարերար ազդեցություն է գործում Վագրի վրա, իսկ վերջինս հաշվի է նստում նրա (անգամ սխալ) կարծիքի հետ:

Կատու - Պարզապես սքանչելի է: Բարձրաշխարհիկ տիկին-Կատուն սփոփում է փառասեր Վիշապին:

Վիշապ - Հավերժական պայքար և հավերժական տոն: Նրանց պետք է ժամանակ առ ժամանակ բաժանվել՝ հետո դարձյալ միանալու համար:

Օձ - Հիանալի միություն է: Վիշապը հպարտանում է դյութիչ և իմաստուն կնոջով, իսկ այն հանգամանքը, որ օձի թովչանքն ազդում է նաև իր` Վիշապի վրա, նրան չի վնասում:

Ձի - Չափազանց կատարյալ միություն է երկար շարունակվելու համար:

Այծ (Ոչխար) - Այծը կարող է երջանիկ լինել Վիշապի հետ, մինչդեռ վերջինս մի կերպ է յոլա գնում:

Կապիկ - Լիակատար ներդաշնակություն. նրանք հիանալիորեն լրացնում են մեկմեկու և ապավինում իրար:

Աքլոր - Կին-Աքլորը օգտվում է Վիշապի հաջողություններից սեփական առաջընթացի համար: Վիշապը մեծահոգի է, ուստի դեմ չէ. հեռանկարային միություն է:

Շուն - Իրատես է և Վիշապին չի աստվածացնում: Եթե անգամ սիրի նրան, կթաքցնի այդ: Միակ հակասությունը դա է:

Խոզ - Նրանք դուր են գալիս իրար: Կարող են երջանիկ լինել: Խոզն անկեղծորեն հիանում է Վիշապով, վերջինս հավանում է կնոջը:

ՏՂԱՄԱՐԴ-ՕՁ, ԿԻՆ...

Առնետ - Միայն ծայրահեղ դեպքում, եթե Առնետը բոլորովին կույր լինի:

Ցուլ - Ամենաբարեհաջող միությունն է: Օձն ու Ցուլը խաղաղ կկիսեն ազդեցության և իշխանության ոլորտները:

Վագր - Նրանց միջև չկա շփման և ոչ մի կետ: Այդուհանդերձ նրանք հաճախ իրար են ձգում, բայց ընտանիք կազմելու համար դա քիչ է:

Կատու - Սովորական, առօրեական միություն:

Վիշապ - Նրանք իրար հետ դժվար են յոլա գնում: Կին-Վիշապը պատվախնդիր և հպարտ է ու նրա համար դժվար է դիմանալ տղամարդ-Օձի շղթաներին:

Օձ - Համապատասխանում են իրար. համատեղ սիրախաղ և արկած, նույն թեթև և փիլիսոփայական հայացքը կյանքին և իրար չեզոքացնելու հավերժական փորձեր:

Ձի - Օձն ու Ձին միասին երջանիկ չեն լինի: Ձիու համար սերը միշտ հավատարմության հետ է կապված, Օձի համար` երբեք:

Այծ (Ոչխար) - Այծը իր Օձ-ամուսնու հետ բարեկեցիկ կյանքով կապրի, բայց առանց սիրո:

Կապիկ - Հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկուսն էլ բավականաչափ ողջախոհ են և պետք են իրար:

Աքլոր - Հասկանում են իրար ու միասին փիլիսոփայում: Դա երկուսի համար նախատեսված յուրօրինակ խաղ է:

Շուն - Նրանք միասին կապրեն, բայց յուրաքանչյուրն իր կյանքով: Հեռանկարային միություն է ստեղծագործող անհատների համար:

Խոզ - Լավ կլինի` Օձի աչքին չերևա ընդհանրապես: Օձը կարող է պարզապես խեղդել Խոզին:

ՏՂԱՄԱՐԴ ՁԻ, ԿԻՆ ...

Առնետ - Չափազանց բուռն զգացմունքներ և վեճեր: Անկենսունակ միություն է:

Ցուլ - Կին-Ցուլը իշխող է, իսկ տղամարդ-Ձին եսասեր է ու անկախ: Ավելի շուտ վերջինս կլքի Կին-Ցուլին:

Վագր - Վատ միություն չէ, եթե Վագրը զբաղվի ՙմեծ գործերով՚ ու թույլ տա տղամարդ-Ձիուն ապրել իր կյանքով:

Կատու - Հիանալի է: Կատուն ընկերների հետ զվարճանում է ջերմության ու հարմարավետության մեջ և շատ գոհ է:

Վիշապ - Աշխարհաստեղծման հանգուցակետում գտնվող Վիշապի համար Ձին չափազանց եսասեր է:

Օձ - Կին-Օձն, ըստ էության, կարող է յոլա գնալ ում հետ ասես, եթե կողակիցը բավականաչափ ողջախոհ է:

Ձի - Երկու կրքոտ եսասեր, որոնք ինքնամփոփ լինելով հանդերձ ամփոփված են նաև իրար մեջ:

Այծ (Ոչխար) - Բարեհաջող համակցում է: Նրանք չեն ձանձրանա` բառիս դրական իմաստով:

Կապիկ - Դժվար են հասկանում իրար: Կարճատև միություն է:

Աքլոր - Միությունն, ըստ էության, հնարավոր է, բայց անցանկալի է, քանի որ կին-Աքլորը կտառապի:

Շուն - Լավ զույգ է. Շունը խանդոտ չէ և զբաղված է իր գործերով ու երազանքներով, թողնելով որ ամուսինը` Ձին, հանգիստ վայելի իր անկախ վիճակը:

Խոզ - Խոզն իրեն տարաբախտ կզգա. նրա սերն անընդհատ փորձության կենթարկվի: Ձին միշտ կչարաշահի նրա վստահությունը:



ՏՂԱՄԱՐԴ ԱՅԾ (ՈՉԽԱՐ), ԿԻՆ ...

Առնետ - Երևակայել անգամ անհնար է. նույնիսկ պատահմամբ չեն կարող միասին լինել: Նրանք իրար տանել չեն կարող:

Ցուլ - Կին-Ցուլը դժվար թե ոտք դնի Այծ-տղամարդու տան շեմից ներս:

Վագր - Այծին խորհուրդ չի տրվում. վտանգավոր է կյանքի համար:

Կատու - Նրանք կարող են իրար հետ յոլա գնալ նույնիսկ երբ սերը նրանց այլևս չի կապի: Մի բան, որ ամուսնության համար կարևոր հանգամանք է:

Վիշապ - Կին-Վիշապը չի բավարարվի, քանի որ նրան միշտ պետք է, որ հիանան իրենով: Իսկ տղամարդ-Այծը երբեք և ոչնչով չի հիանում:

Օձ - Սա այն եզակի դեպքն է, երբ Օձի խելքն անգամ չի օգնի: Ի վերջո Օձն էլ համբերություն ունի:

Ձի - Նրանք կարող են միասին երջանիկ զգալ, միայն ոչ հյուղակում, ընդ որում՝ դղյակը կառուցելը Ձիու վրա է:

Այծ (Ոչխար) - Սա բոհեմ է: Եթե նրանք շարունակեն երկնային մանանա սպասել, պարզապես սովահար կլինեն:

Կապիկ - Դժվար թե Կապիկն այն աստիճան գլուխը կորցնի, որ ամուսնանա Այծի հետ:

Աքլոր - Նրանք երկուսն էլ անօգնական են ու միասին անընդունակ են հաղթահարել կյանքի դժվարությունները: Թե մեկին, թե մյուսին հենարան է պետք, մի բան, որ չեն գտնի իրար մեջ:

Շուն - Երկուսն էլ չափազանց հոռետես են ու աշխարհին նայում են սև քողի միջով:

Խոզ - Եթե Այծը չափը չանցնի որոշ հարցերում, Խոզը կարող է երջանիկ լինել և երջանկացնել ամուսին-Այծին:

ՏՂԱՄԱՐԴ ԱՌՆԵՏ (ՄՈՒԿ), ԿԻՆ ...

Առնետ (Մուկ) - Երկու Առնետ քնքշորեն սիրում են իրար:

Ցուլ - Ամուր դաշինք է: Կինն ամուսնուն վերահսկում է, թեև ինքը հավատարիմ է և իրատես:

Վագր - Առանց ապագայի միություն է: Կին-Վագրը մտածում է վեհ բաների մասին, ամուսին Առնետը կախված է նրա վզից:

Կատու - Ավելի լավ կլինի խուսափել նման դաշինքից. արտաքուստ հանդարտ Կատուն ծածուկ պատրաստ է կուլ տալ Առնետին:

Վիշապ - Հնարավոր է, որ երկուսն էլ գոհ մնան միմյանցից. կին-Վիշապը սիրում է, որ իրեն հաճոյանան, սիրահարված Առնետը սիրում է հաճոյանալ:

Օձ - Օձն անշուշտ երջանիկ կլինի, բայց Առնետը կտառապի, քանի որ կինը հավատարիմ չի լինի իրեն:

Ձի - Նրանց կարող է միավորել կիրքը, որը չի կարող հավերժական լինել: Դրան կփոխարինի ատելությունը, և շուտով նրանք կբաժանվեն:

Այծ (Ոչխար) - Եթե Առնետը քիչ թե շատ ունևոր լինի, մի կերպ յոլա կգնան, և Այծը գոհ կմնա, Առնետը՝ ոչ:

Կապիկ - Առնետը կների Կապիկին, քանի որ գերված է նրանով: Նրանցից ո±վ երջանիկ կլինի` կախված է անհատականությունից:

Աքլոր - Ամեն ինչ հնարավոր է. Առնետի համբերությունը հերիքում է շատախոս Աքլորին տանելու համար:

Շուն - Վատ չէ, անգամ՝ հետաքրքիր է: Առնետը Շան փեշն առած չի նստի տանը. կին-Շունը դրա կարիքը չունի էլ:

Խոզ - Այս դաշինքը շատ ամուր կարող է լինել:

ՏՂԱՄԱՐԴ ԿԱՊԻԿ, ԿԻՆ...

Առնետ - Սքանչելի զուգ է: Նրանց խելքը գնում է միմյանց համար:

Ցուլ - Կին-Ցուլը հրապուրված է Կապիկով, բայց մի բան է խանգարում. Ցուլը համապատասխանում է Կապիկին, մինչդեռ Կապիկը՝ ոչ այնքան:

Վագր - Կապիկը լուրջ չի վերաբերվում Վագրին ու միշտ փորձում է հիմար դրության մեջ գցել:

Կատու - Կատարյալ զույգ է. մինչև խոր ծերություն միասին կլինեն, եթե բավարարվեն մեկ-երկու զավակով:

Վիշապ - Կատակասեր Կապիկը մեկ զմայլում է խեղճ Վիշապին, մեկ հուսախաբում: Եվ այդպես` ողջ կյանքում...

Օձ - Երկուստեք համաձայնության դեպքում դաշինքը հնարավոր է: Առանձնահատուկ հակասություններ չկան:

Ձի - Անհավանական է, որ Կապիկը խաբի Ձիուն: Նրանք չեն կարող միասին յոլա գնալ:

Այծ - Եթե Կապիկը բավականաչափ հարուստ է, Այծը սիրով կամուսնանա նրա հետ և կզվարճացնի: Շատ ներդաշնակ զույգ է:

Կապիկ - Երկու ուրախ խաբեբա, որոնք իրար աջակցում են միշտ. միասին սարեր շուռ կտան:

Աքլոր - Միանգամայն բարեհաջող միություն է:

Շուն - Շունը շատ կտառապի. նա շատ ցավալի կընդունի, երբ Կապիկը ծաղրի իր իդեալները:

Խոզ - Բարեհաճ միություն է: Խոզին, իհարկե, շատ հեշտ է հիմարացնել, բայց Կապիկը նրան հարգում է և չի դիմի ստոր արարքի: Իսկ զվարճանալը կթողնի հետո` մեկ ուրիշի գլխին խաղ կխաղա:


трафик на сайт


ՏՂԱՄԱՐԴ ԱՔԼՈՐ, ԿԻՆ ...

Առնետ - Նրանք կարող են ընչազուրկ դառնալ: Առնետը թեպետ կուտակելու հակում ունի, բայց միանգամայն անպտուղ. արագ ու մի հարվածով ծախսում է, իսկ Աքլորը նպաստում է դրան:

Ցուլ - Լավ դաշինք կարող էր կազմվել, եթե Աքլորը ձեռնպահ մնար Ցուլին հրամայելուց:

Վագր - Կին-Վագրը պարծենկոտություն տանել չի կարող և բառացիորեն կտրորի Աքլորին:

Կատու - Ատում է Աքլորին, և նրա երփներանգ փետուրներն առանձնապես չեն շփոթեցնում: Ավելի լավ կլինի՝ խուսափեն իրարից:

Վիշապ - Շատ հարմար զույգ է:

Օձ - Նրանք հիանալիորեն լրացնում են իրար: Աքլորը երազում է, Օձը՝ փիլիսոփայում:

Ձի - Դժվար թե նրանք միմյանց հանդեպ որևէ խորը զգացում տածեն. Ձին շատ լուրջ է վերաբերվում սիրուն:

Այծ (Ոչխար) - Աքլորը մի մարդ է, որը փող է վաստակում ու ծախսում. այդպես ամբողջ կյանքում: Իսկ Այծն ուզում է, որ Աքլորն աշխատի՝ ինքը ծախսի:

Կապիկ - Բառացիորեն քամելու է Աքլորին և դեռ հետն էլ դժգոհելու: Աքլորն իրեն երջանիկ չի զգա:

Աքլոր - Համատեղ կյանքն անտանելի է՝ ընտանեկան վեճեր, աղմուկ և այլն:

Շուն - Աքլորի հետ ապրելու դեպքում ազնիվ, լրջախոհ և որոշ առումով հոռետես Շունը կվերածվի ցինիկի:

Խոզ - Աքլորը Խոզի հետ միություն կազմելու համար չափազանց ագրեսիվ է: Իսկ Խոզը ագրեսիայի կողմնակից երբեք չի եղել:

ՏՂԱՄԱՐԴ-ՇՈՒՆ, ԿԻՆ...

Առնետ - Այս դաշինքը կներմուծի չբավարարող առողջ քննադատականությունն ու սենտիմենտալությունը: Շունը միայն ուրախ կլինի դրա համար:

Ցուլ - Դժվար, բայց հնարավոր համակցում է: Կին-Ցուլը պետք է ինքնակամ սահմանափակի իր ազդեցությունն ընտանիքում:

Վագր - Նրանց միջև կարող է ծագել «խենթ» սեր: Այլ հակասություններ չկան:

Կատու - Լավ միություն է: Կատվի ներկայությունը սփոփում է Շանը և շուք հաղորդում նրա բարդ կյանքին: Իսկ Կատուն բարձր է գնահատում Շանը:

Վիշապ - Ոչ մի լավ բան դուրս չի գա, քանի որ Շունն ընդունակ չէ կուրորեն զմայլվել ինչ-որ մեկով և զբաղված է ավելի կարևոր խնդիրներով:

Օձ - Ծայրահեղ դեպքում նրանք կկարողանան լեզու գտնել իրար հետ: Ընդ որում կին-Օձը պետք է բավարարվի իր հաշվարկածի կեսով:

Ձի - Լիակատար ներդաշնակություն... Երկուսն էլ իրար լուրջ են վերաբերվում: Շունը դեռ զբաղված կլինի իր գործերով, և Ձին կպահպանի իր անկախությունը:

Այծ (Ոչխար) - Կմիանան՝ պարզելու համար, թերևս, թե ով առաջինը կպոռթկա:

Կապիկ - Ռոմանտիկայից զուրկ դաշինք:

Աքլոր - Ի տարբերություն ամուսին-Աքլոր և կին-Շուն դաշինքի, նրանք ավելի մեծ շանսեր ունեն գոյակցելու, թեպետ ոչ այնքան կատարյալ ձևով:

Շուն - Հիանալի զույգ է, բայց երկու Շանը հեշտ չի լինի ապրել այս աշխարհում. նրանք չափազանց անշահախնդիր են:

Խոզ - Ամենաբարեհաջող համակցություններից մեկն է: Երկուսն էլ մեծահոգի են, կենսախինդ Խոզը հավասարակշռում է հոռետես Շանը:

ՏՂԱՄԱՐԴ-ԽՈԶ, ԿԻՆ...

Առնետ - Խոզի հետ Առնետը ավելի քիչ ագրեսիվ կլինի և նրանք երջանիկ կզգան:

Ցուլ - Խոզը իրեն այնքան էլ լավ չի զգա կին-Ցուլի հետ և հաճախ տնից կբացակայի: Ցուլը միշտ անբավարարված կզգա:

Վագր - Լավ դաշինք է. Խոզի անկեղծությունն ու պարզամտությունը զինաթափում են Վագրին, և նա չի չարաշահի վստահությունը:

Կատու - Վատ միություն չէ. թեև Խոզն ընդունակ է անհավատարմության, բայց Կատուն շատ խանդոտ չէ: Համենայն դեպս Կատուն Խոզին չի հետապնդի:

Վիշապ - Իրար դուր են գալիս: Միայն թե Խոզը Վիշապին շատ չպետք է տանջի իր սիրով:

Օձ - Խոզի համար վտանգավոր է. նա կարող է խեղդամահ արվել անգամ Օձի սիրասուն գրկում:

Ձի - Խոզն անընդունակ է Ձիու կիրքը բավարարելու: Ձին իր հերթին շատ եսասերն է և Խոզի շահերը կանտեսի:

Այծ (Ոչխար) - Եթե Խոզն ունևոր դուրս եկավ, Այծը երջանիկ կլինի: Խոզը բարյացակամ է Այծի հանդեպ ու համակրում է նրան:

Կապիկ - Բարեհաջող դաշինք է: Կապիկը հարգում է Խոզին:

Աքլոր - Դաշինքը հնարավոր է շնորհիվ Խոզի ներողամտության և հանդուրժողականության:

Շուն - Գրեթե իդեալական զույգ է (կամ առանց «գրեթե»-ի). սեր, հարգանք և փոխըմբռնում:

Խոզ - Նրանք հիանալի հասկանում են միմյանց և զիջում են իրար: Երկուսն էլ ինքնաբավ և բարեհոգի են:



loading...
Լուսանկարներ ըստ թեմայի
Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES