ՎԱԳՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ


Загрузка...

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Արևելքում Վագրը միշտ ուժի ու ցասման խորհրդանիշն է համարվել: Այն իր վրա է հրավիրել մարդկանց ուշադրությունն իր ուժի շնորհիվ, որը կարողացել է ցանկացած պահի դրսևորել: Ուստի զարմանալի չէ, որ ցանկացած խորհրդանիշի մեջ, որտեղ պետք է ուժ, քաջություն, հզորություն ընդգծել, օգտագործվում է վագրի տոտեմը:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Չինաստանում այս կենդանու կերպարն օգտագործվում է բանակում՝ ռազմական կոչումներ տալիս: Վագրը քաջ կենդանի է, ոչինչ չի կարող նրան կանգնեցնել, նա արհամարհում է մարդուց եկող վտանգը: Վագրի հետ են ասոցացվում այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են քաջությունն ու հանդգնությունը: 

Դիցաբանությունը

Չինաստանում Սպիտակ Վագրը Արևելքի աստված է համարվում և համաձայն ավանդույթի՝ ղեկավարում է քամիները: Չինացիների համար Վագրը կենդանիների աստվածն ու սարերի արքան է եղել:

Արու Վագրը պատերազմի աստված է համարվել: Նա ոչ միայն օգնել է կայսրի զորքերին, այլև կռվել է սատանաների դեմ, որոնք մեռյալներին հանգիստ չէին տալիս իրենց գերեզմաններում: Գոյություն ունի Չու երկրի մասին լեգենդը, որտեղ վագրի կերպարով Արևելքի աստվածուհին որդեգրում ու սնում է տատի կողմից լքված արքայազնին: Դրա մասին իմանալուց հետո արքայազնին վերադաձնում են պալատ, նրան տալիս են Նոու Յու Տու անունը, որը նշանակում է վագրի կողմից սնված: Ժամանակի ընթացքում նա դառնում է Չուի նախարարը:

Աստվածային էգ վագրը համարվում է մայրության խորհրդանիշը, որի գլխավոր խնդիրները մեռածների հոգիների ու այն լքված երեխաների մասին հոգ տանելն է, որոնց վիճակված է հռչակավոր մարդիկ դառնալ: Արու վագրի նման էգ վագրն էլ կյանքին նոր շունչ է տալիս:

Վագրի տարի

Վագրի տարում ամուր թվացող սոցիալական կառույցները սկսում են ճաքեր տալ, իսկ կայունությունը փորձության է ենթարկվում: Վագրի տարին հեղափոխությունների տարի է. ամուր են մնում ու պահպանվում միայն ժամանակի փորձությանը դիմացած քաղաքական կառույցներն ու տնտեսական մոդելները: Մնացածները հողին են հավասարվում:

Վագրի տարում չեն բացառվում խոշոր ֆինանսական սկանդալները: Համարվում է, որ այս տարին տարբեր բնական կատակլիզմների շրջան է: Լիովին բացակայում է կայունությունն ու անվտանգությունը, այնպես որ ներդրումներ անելիս նկատի առեք, որ ռիսկի եք դիմում: Իհարկե կան մարդիկ, ովքեր կարող են կարողություն կուտակել Վագրի տարում:

 Ինչքան էլ որ վտանգավոր լինի տարին, այն շատ արագ կթռչի: Կյանքը, ուրախությունն ու սերն ավելի նկատելի են դառնում, երբ Վագրն արդեն 13 լուսին թագավորում է:



Կենդանու ընդհանուր բնութագիրը

Վագրը տղամարդկային նշան է՝ Յան, և նրա գլխավոր գիծը ուժն է: Վագրի տարում ծնված մարդը ցանկացած իրավիճակում իրեն գլխավոր գործող անձ է զգում: Եվ եթե նա ստիպված պետք է լինի ռիսկի դիմել՝ վտանգի ենթարկելով նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը, ապա առանց աչք թարթելու կանի դա: Սա համարձակ նշան է, իսկ վտանգը ոչ թե վախեցնում, այլ ոգևորում է նրան:

Ընդհանուր առմամբ Վագրին դուր է գալիս հանգիստ ու վստահ երևալ, ինչը սովորաբար չի համապատասխանում իրականությանը: Այդ հիանալի գծավոր մորթու տակ էներգիայի հզոր աղբյուր կա, որն ամեն վայրկյան պատրաստ է դուրս հորդալ: Վագրն ուշադրություն է գրավում՝ ի ցույց դնելով իր անհատականության գրավիչ գծերը: Իսկ զգայուն լինելն ու ազնիվ սիրտը նախընտրում է ուրիշների աչքից հեռու պահել:

Վագրի անհատական գծերը

Բնավորության մեջ առավել արտահայտված են բռնկուն լինելն ու ազատասիրությունը: Այս երկուսը միասին Վագրի երիտասարդությունն անհանգիստ են դարձնում: Վաղ տարիքից նա հասկանում է, որ ուզում է ու կարող է պայքարել իր ցանկություններն իրագործելու համար: Բոլորից իր անձի հանդեպ հարգանք ու իր արժանքիներին բարձր գնահատական է սպասում: Հակառակ դեպքում կվերածվի դաժան թշնամու:

Վագրը պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինի, նա վտանգ է զգում, երբ ինչ-որ մեկը փորձում է իրեն երկրորդ պլան մղել, դա ընկալում է որպես անձնական տարածքի գրավում: Չնայած նրան, որ Վագրը միշտ ու ամենուր իր սեփական պահանջմունքների բավարարումն է փնտրում՝ նա հեռու է մատերիալիզմից: Ավելի շատ ձգտում է հոգևոր ազատություն ու սեփական պատրանքների մեջ խորասուզվելու հնարավորություն ձեռք բերել: Նա մեծ պահանջմունքներ ունի, որոնք բավարարելու համար վատ չէր լինի անհատնում բանկային հաշվեհամար ու բավականաչափ ժամանակ ունենար: Ծանր աշխատանքը Վագրին չի վախեցնում, նա պատրաստ է ռիսկի դիմել՝ հասնելու նրան, ինչ իսկապես ուզում է, և վաղ թե ուշ նա հասնում է իր նպատակին:

Գումարը դեպի Վագրն է գալիս մեծ արագությամբ: Նա ունակ չէ բավարարել ճակատագրին՝ սև օրվա համար գումար տնտեսել: Նրան գրավում են ռիսկը, վտանգավոր աշխատանքը, արկածախնդրությունը: Նրան դուր է գալիս խաղաղության ու ազատության այն զգացումը, որն ունենում է ուզածին հասնելուց հետո: Վագրը կամքի մեծ ուժ ունի, կարող է պահպանել ինքնատիրապետումը, բայց երբեք աշխատանքի ստրուկը չի դառնա:

Ինչպես ճանաչել Վագրին

Վագրին հեշտ է ճանաչել մեծամիտ պահվածքից ու ցանկացած գնով ուզածին հասնելու ձգտումից: Նա այնքան վառ անհատականություն է, որ դժվար է չընկնել նրա ազդեցության տակ: Միայն ամուր ու անկախ մարդը կարող է տեսնել Վագրի ներքին էությունը, գուշակել նրա անհանգստությունն ու վախը, որը թաքցնում է հանգիստ ու ինքնավստահ արտաքինի ներքո: Մնացած մարդիկ կընկալեն նրա վարքի վեհությունը ու կշտապեն արքայական ընծաներ մատուցել: Վագրն իր ներկայությամբ հուզմունք, սրտի դող է առաջացնում ինչպես համախոհների, այնպես էլ թշնամիների մոտ: Ամենավատ բանը, որ կարող է վիրավորել նրան՝ անտարբերությունն է:


рекламная сеть вебмастеру


Բացասական կողմերը

Վագրը պետք է կարողանա պայքարել իր բռնկուն բնավորության դեմ, հակառակ դեպքում իր կաշվի վրա կզգա շրջապատի բացասական վերաբերմունքը: Այդ խնդիրներից շատերը նրա մեծ փառասիրության հետևանքով են լինում: Իրեն արդարացնելու համար նա անհավանական ու դրամատիկ պատմություններ է հորինում: Նա վառ կյանք է վարում ու իր հետևից է տանում շրջապատին:

Անձնական հետաքրքրությունները

Վագրին գրավում է ամենը, ինչ կապված է տեսարանների, ղեկավար պաշտոնների ու գումար և իշխանություն բերող ամեն ինչի հետ: Սովորաբար նա նախընտրում է ակտիվ կյանք վարել ու չզբաղվել ներհայեցմամբ: Նրա կյանքը հաճախ կինոսցենարի նման է՝ գրված հենց իր՝ Վագրի կողմից: Նա հետաքրքրվում է սպորտով, լեռնագնացությամբ, պարաշյուտային թռիչքներով: Դժվար չէ գուշակել, որ սիրային արկածներն էլ նրա սիրելի զբաղմունքներից մեկն են:

Ներքին կոնֆլիկտները

Հանգիստ ու հավասարակշռված կյանքը հաճախ անհասանելի է Վագրի տարում ծնվածի համար: Նա ստիպում է ուրիշներին հավատալ, որ կարող է առանց խնդիրների պահպանել ընտանեկան ու ֆինանսական կյանքի կայունությունը:

Ժամանակ առ ժամանակ նա թուլության նոպա է ունենում ու վախենում է, որ բոլոր հարցերում սխալվում է: Նա այնպիսի եռանդով է վարում խաղը, որ մի օր հանգստություն պահպանելը պարզապես անհնարին է դառնում: Նման պահերին նա կարիք ունի, որ իրեն խրախուսեն ու ծափահարեն: Այդպես նա փորձում է համոզվել սեփական ճշմարտացիության մեջ ու խուսափել խոշոր սխալներից:

Չնայած դրան՝ Վագրը բավականին հաճախ է փորձանքի գալիս, դժբախտ պատահարներն էլ բացառված չեն նրա կյանքում: Իսկ դրանց պատճառը կարող են լինել ինչպես անձնական կոնֆլիկտները, այնպես էլ ուրիշներին շեղելու ու արյան մեջ ադրենալին զգալու ցանկությունը:



Համատեղելիությունը

Վագրը ընդհանուր հետաքրքրություններ ունի Աքաղաղի ու Վիշապի հետ: Սա չինական հորոսկոպի ամենամեծամիտ եռյակն է: Երեքի մոտ էլ ուժեղ զարգացած է էգոն, և դա նրանց մտերմացնում է:

Վագրը լավ լեզու է գտնում անխոնջ Ձիու հետ, որն օգնում է նրան շփման ավելի լայն շրջանակներ գտնել: Բացի այդ, երկուսն էլ շատ տարված են աշխատանքով:

Ամենից վատը դասավորվում են Օձի ու Ցուլի հետ հարաբերությունները: Նյութական արժեքները, որոնք շատ կարևոր են այս երկու նշանի համար, մարում է Վագրի ոգևորությունն ու ցրում է պատրանքները: Իսկ դրա հետ հաշտվել նա մտադիր չէ:

Սիրո մեջ Վագրի համար լավ զույգ կլինեն Շունն ու Ձին: Լավ փոխհասկացողություն հնարավոր է նաև Խոզի հետ:


рекламная сеть вебмастеру


 



11.12.2017 900 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։