ՎԻՇԱՊԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ


Загрузка...

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Վիշապը էպոսների ու լեգենդների գլխավոր դերակատարն է, սարսափելի հրեշ, որն ունակ է թռչել ու բերանից կրակ բաց թողնել: Քրիստոնեական մշակույթում այն չարի մարմնավորում է: Իսկ չինացիների համար Վիշապը, հակառակը, բարձրագույն հոգևոր ուժի մարմնացումն է:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Չինական մշակույթում Վիշապը խորհրդանշում է տրանսֆորմացիան, վերափոխումները, նա աստվածային հոգու պտուղ է, որն ամեն ինչ ստեղծում ու ամեն ինչ կործանում է: Աստվածային այս սուրհանդակը միաժամանակ և բարեկեցություն ու բարիքներ է բերում, և կատակլիզմներ ու վերածնություն:

Վիշապը տղամարդկային ուժի (Յան), ստեղծարար իմպուլսի, ակտիվության խորհրդանիշն է, ունակ է իր հրե շնչով քանդել պատերն ու արգելքները:

Դիցաբանությունը

Չինական ավանդույթների մեջ Վիշապն աստվածային դեսպանն է, ինը նմանակների կրողը: Նա վերերկրային ուժ ունի ու չինական հորոսկոպի միակ բնության մեջ գոյություն չունեցող կենդանին է:

Վիշապի մասին լեգենդներից մեկը պատմում է ցանկությունների մարգարտի մասին: Վիշապի առաքելությունն այն կուլ տալն ու անսպասելիորեն լույս աշխարհ թողնելն է: Այդ ժամանակ հնարավոր է դառնում բոլոր ցանկությունների իրագործումը:

Մեկ այլ լեգենդի համաձայն Չունգ լեռան վիշապը կառավարում է լույսն ու մութը: Երբ նա աչքերը փակում է, գալիս է գիշերը, երբ բացում է, գալիս է արևածագը: 

Մյուս լեգենդի համաձայն էլ վիշապները կուլ են տալիս Արևն ու Լուսինը և խավարումներ առաջացնում:

Վիշապի տարի

Վիշապին ամենից լավ բնութագրում է շարժումը: Այս տարի բոլորի ցանկությունները կարող են ամենազարմանալի ձևով ի կատար ածվել: Սա երջանիկ կանխատեսումների տարի է: Վիշապն իր ծոցում ճակատագրի սերմերն է բերում, այնպես որ երբեմն նաև դժբախտություններն ու կատակլիզմներն էլ անխուսափելի են: Այն, ինչ բերում է Վիշապը, մեծամասշտաբ է լինում: Վիշապի կառավարման տարին աշխարհում մեծ փոփոխությունների ու հեղափոխությունների տարի է:

Տարին բարենպաստ է այն ամենի համար, ինչ կապ ունի ստեղծագործելու ու համախմբման հետ. կարող եք ամուսնանալ ու ընտանիք ստեղծել, մեծ նախագիծ կյանքի կոչել կամ նոր բիզնես սկսել: Վիշապը ձեզ խիզախությամբ կօժտի, կհեշտացնի ինքնարտահայտումը ու կօգնի իրագործել խոշոր նախագծերը: Երբ Վիշապի ազդեցության տակ եք, ռիսկը չի վախեցնում ձեզ: Բայց պետք չէ մոռանալ նաև, որ Վիշապի տարում շատ գումար է ծախսվում: Սա ծախսատար տարի է:



Կենդանու ընդհանուր բնութագիրը

Վիշապը տղամարդկային նշան է, ուժն ու համարձակությունն էլ նրա մոտ գլխավոր դերն են խաղում: Վիշապի տարում ծնվածը գիտի, որ իր ներսում ակտիվության անհատնում աղբյուր կա և ստեղծագործելու իր ունակությունը սահմաններ չի ճանաչում: Այդ պատճառով էլ սիրում է մեծ մասշտաբով խաղալ: Բայց նա հեռու է ամեն ինչ մի խաղաթղթին դնելու մտքից, նախընտրում է ուժերը մասնատել, իշխանությունն էլ փոքր բաժիններով ցուցադրել: Տարիների հետ նա հասկանում է, որ էնտուզիազմն ու շտապողականությունն իր հիմնական թշնամիներն են: Դրանց պատճառով կարող է այրվել սեփական կրակի մեջ:

Սա համարձակ կենդանի է, վտանգն էլ վախեցնելու փոխարեն նրա համար ոգեշնչման աղբյուր է դառնում: Նրան դուր է գալիս ֆանատիզմին հասնող տաքարյունությամբ մասնակցել իրադարձություններին՝ հաշվի չառնելով մյուսների զգացմունքներն ու վախերը: Վիշապի մտքով անգամ չի անցնում, որ պետք է քաղաքավարի ու նրբանկատ լինի: Երբ նա բացում է բերանը, կրակը ոչ ոքի չի խնայում: 

Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, դրանք սովորաբար ուժեղ են ու կարճատև՝ կրակի բռնկումների նման: Վիշապը կրքոտ անձնավորություն է, բայց նրբազգաց չէ:

Վիշապի անհատական գծերը

Ձեր առջև բուռն անձնավորություն է, որը պատրաստ է բացեիբաց ի ցույց դնել իր գործողություններն ու զգացմունքները: Վիշապներն այնքան բուռն ու նպատակասլաց են, որքան գետը տեղատարափից հետո: Հաշվի առնելով նրա վարքի ոճը՝ զարմանալի չէ, որ ամենուր, ուր նա հայտնվում է, ուշադրություն է գրավում իր վրա: Բացի բուռն խառնվածքից՝ Վիշապը նաև ինքնատիպ է, էքստրավագանտ, մյուսների համեմատ ավելի հակված է նորույթների, և դա նրա ներկայությունն ավելի տեսանելի է դարձնում: Եվ քանի որ նա մեծ դերասանի նման դրամատիզացնում է ամեն ինչ և պարծենում է իր արկածներով, նրան միշտ մեծ հասարակություն է շրջապատում՝ պատրաստ հիանալու ու ծափահարելու:

Վիշապը հեռու է ավանդույթներին ու պայմանականություններին հետևելուց, և դա կարող է շոկի մեջ գցել: Նրա վարքն անկանխատեսելի է, իսկ կտրուկ, սպոնտան արձագանքն ում ասես կշփոթեցնի: Վիշապը չի վախենում ռիսկից, կյանքում ուղիղ ճամփով ու բաց կրծքով է առաջ շարժվում՝ մոռանալով զգուշության մասին ու հոգ չտանելով շրջապատի աչքում իր վարքի թողած տպավորության մասին: Եվ իհարկե չես նախանձի նրան, ով կբարկացնի Վիշապին. ցասման մեջ նա սարսափելի է:

Իսկ ամենից հետաքրքիրն այն է, որ բուռն արտաքինի ներքո երազկոտ ու  միամիտ հոգի է թաքնված, ով պատրաստ է մինչև կյանքի վերջ ծիածանին հասնելու փորձեր անել: Եվ զարմանալի չէ, որ իր ոգեշնչվածության ու վստահող բնավորության պատճառով հաճախ խաբված է լինում հողին ավելի ամուր կանգնած մարդկանց կողմից:

Ինչպես ճանաչել Վիշապին

Վիշապի տարում ծնված մարդուն բնորոշ են էքսցենտրիկությունն ու ավանգարդիզմը, նա խելագար իմաստունի է նման՝ հզոր էներգիայով ու ստեղծագործելու ունակությամբ: Եվ չնայած թվում է, որ նա մի քիչ այս աշխարհից չէ, բայց նրան բնորոշ են դիտողունակությունն ու հանճարեղ գաղափարները: Նա բարդ իրավիճակները հաղթահարելու համար բոլոր ռեսուրսներն ունի: Վիշապն ի բնե հաջողակ է և նուրբ ինտուիցիա ունի, նաև ուժեղ հոտառությամբ է օժտված, որը թույլ չի տալիս բաց թողնել լավ հնարավորությունները:

Մյուս գիծը, որով կարող եք ճանաչել Վիշապին, անկեղծությունն է: Նա հոգեպես զարգացած ու անկախ է հոսանքով չլողալու, հասարակության մեջ ընդունված բարքերին կուրորեն չհետևելու համար:


заработок пассивный доход


Բացասական կողմերը

Վիշապը հաճախ շրջապատված է հոգևոր շղարշով, որը նրան առանձնացնում է մնացյալ աշխարհից: Քանի որ նա համարում է, որ մարդկությունն այնքան զարգացած ու առաջ գնացած չէ, ինչպես ինքը, հաճախ անզգա ու անտարբեր է մնում շրջապատողների տանջանքների հանդեպ:

Մյուս բացասական գիծը նրան ներսից ուտող կրքերն են: Նրա հետ ապրելը բարդ փորձություն է, քանի որ հույզերի բռնկումները հաճախ չափազանցված են ու անտեղի: Նրա համար կանոններ գոյություն չունեն, նա ոչ մի դեպքում թույլ չի տա ընկճել իրեն, նրա ռեակցիաները չափազանց իռացիոնալ են, նույնիսկ դեսպոտիկ և ում ասես կարող են շոկի մեջ գցել:

Անձնական հետաքրքրությունները

Քանի որ Վիշապը չին ժողովրդի համար աստվածային կենդանի է, զարմանալի չէ, որ այս մարդը հոգևոր կլինի ու իր տեղը կունենա տիեզերքում: Դա է պատճառը, որ Վիշապը հաճախ հետաքրքրվում է փիլիսոփայությամբ, կրոնով, հավատում է կարմայի օրենքներին ու վերածննդի գաղափարին:

Նա իր համար արժանի առաքելություն է փնտրում ու ձգտում է իրագործել այն: Հաշվի առնելով նրա անձնավորության մասշտաբները՝ դժվար չէ կռահել, որ նրա նպատակներն էլ տպավորիչ ու հզոր են:

 Իր ինտուիցիայի ու սոցիալական կյանքի հանդեպ հետաքրքրության շնորհիվ նա կարող է թռիչքի համար ճիշտ պահն ընտրել: Ընդ որում՝ դա կանի ոչ թե փառքի, այլ ինքնարտահայտման համար: Վիշապը նոր գաղափարներ է առաջ քաշում, նյութեր է հրապարակում, որոնք խոր հետք են թողնում այն հասարակության կյանքում, որի մի մասնիկն էլ ինքն է:

Ներքին կոնֆլիկտները

Վիշապի ամենասուր պարադոքսն այն է, որ նա, հորինված կերպար լինելով, կարիք ունի, որպեսզի իրեն լսեն ու իրենով հիանան, այդ իսկ պատճառով առանց հանդիսատեսի ու երկրպագուների վաղ թե ուշ կարող է հօդս ցնդել: Դա է պատճառը, որ նա իրեն ձգտում է համախոհներով ու հետևորդներով շրջապատել, և եթե չի հաջողվում, իրեն լրիվ ոչնչություն է զգում:

Մյուս կոնֆլիկտը նրա ներքին կյանքին է վերաբերում: Եթե Վիշապն իր համար արժանի նպատակ չի գտնում, որի համար կարող է պայքարել, նրա ներքին հուրը մարում է, և նա անտարբերության գիրկն է ընկնում: Իր կրքերի ու պատրանքների աշխարհում ապրող Վիշապը բոլորից ավելի հակված է խելագարության, մտքի խավարման, և դա երևի նրան սպառնացող ամենից մեծ վտանգն է: Դա է պատճառը, որ նա պետք է աշխատի միշտ լավատեսորեն մտածել:

Համատեղելիությունը

Վիշապի համար լավագույն ընկերը Կապիկն է, որը բոլորից լավ կգնահատի նրա նոր գաղափարները:
Առնետի հետ էլ նրանք լավ թիմ կկազմեն, քանի որ Առնետի բնածին հոտառությունն ու անձնուրաց խիզախությունը թույլ են տալիս Վիշապին իրեն պաշտպանված զգալ:

Օձը, հակառակը, կարող է Վիշապի հուրը մարել իր երկրային իմաստնությամբ ու դրանով իսկ վախ ներշնչել նրան:

Ցուլի ներկայությունն էլ անտանելի է Վիշապի համար նրա իներտության, համարձակության բացակայության պատճառով: Բացի այդ Ցուլը երբեք չի ծափահարի Վիշապի հիմարություններին:

Սակայն ամենից վատը Շան հետ է, որը չի հմայվում Վիշապով, ցրում է նրա պատրանքները, փորձում է նրան խոնարհության ու զոհողության դասեր տալ, որը Վիշապը ողջ էությամբ արհամարհում է:





15.12.2017 1395 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։