ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ


Загрузка...

Առնետ

Առնետ: Այո, նրանք իրենց չեն զրկի մեկը մեկին փոքր տհաճություններ պատճառելու հաճույքից:

Ցուլ

Առնետ: Նրանք զրույցի ընդհանուր թեմա չեն ունենա:

Ցուլ: Ոչ: Կոնֆլիկտ իշխանության համար:

Վագր

Առնետ: Ոչ: Վագրը էնտուզիաստ է, իսկ Առնետը՝ մատերիալիստ:

Ցուլ: Ոչ: Ցուլը որպես ընկեր Վագրին խորհուրդ չի տրվում... իրար չեն հասկանա:

Վագր: Այո: Միասին նրանք կարող են աշխարհով մեկ շրջել ու հեղափոխություն անել:


баннерная реклама


Կատու

Առնետ: Ոչ: Կատուն մշտապես Առնետի վրա աչք ունի, որը, անկեղծ ասած, դժվար է ընկերական համարել:

Ցուլ: Լավ աշխարհիկ հարաբերություններ:

Վագր: Նրանք իրար այնքան էլ լավ չեն հասկանում: Կատուն Վագրին լուրջ չի ընդունում, իսկ վերջինս դա դուր չի գալիս:

Կատու: Հազար անգամ այո: Բուխարու շուրջ զրույցներով որքան հաճելի օրեր կանցկացնեն միասին:

Վիշապ

Առնետ: Հնարավոր է, նրանք գնահատում են մեկը մյուսին:

Ցուլ: Ոչ: Վիշապը դուր չի գալիս Ցուլին:

Վագր: Այո: Նրանք օգտակար են մեկմեկու: Փոխհասկացողությունը երաշխավորված է:

Կատու: Հըմ.... այո, բայց ոչ ավելին...

Վիշապ: Երբ երկու հրավառություն միասին են, նրանք չեն գնահատում մեկը մյուսին:

Օձ

Առնետ: Այո: Նրանք շատ բան կարող են պատմել իրար: Զրույցներով համեմված ընկերություն:

Ցուլ: Նրանք ընդհանուր առմամբ հասկանում են իրար, չնայած որ շատ տարբեր են:

Վագր: Ոչ: Խուլերի երկխոսություն:

Կատու: Այո: Նրանք երկարատև ու բուռն զրույցներ կվարեն:

Վիշապ: Այո: Նրանք լավ են լրացնում մեկը մյուսին:

Օձ: Այո: Շատ լավ են հասկանում իրար... ինչպես երկու փիլիսոփաներ:



Ձի

Առնետ: Ոչ: Խոսք անգամ լինել չի կարող: Իրար չեն հասկանա:

Ցուլ: Նրանք տարբեր ճաշակ ու տարբեր բարոյական արժեքներ ունեն:

Վագր: Նրանք անդադար վիճում են, սակայն փոխադարձ ձգողականություն ունեն:

Կատու: Հիանալի աշխարհիկ հարաբերություններ: Ամուր ընկերությունը հնարավոր է:

Վիշապ: Ոչ: Ձին անհատապաշտ է, շատ բան է սպասում ու քիչ է տալիս, Վիշապը շատ բան է տալիս ու շատ բան էլ սպասում է:

Օձ: Այո: Ձիու կատաղությունը չի դիպչի Օձի իմաստությանը:

Ձի: Այո: Նրանք հարգում են միմյանց ու գնահատում իրենց անկախությունը:

Այծ

Առնետ: Այո, բայց կարճատև հարաբերություններ...

Ցուլ: Նրանք հազիվ են տանում մեկը մյուսին: Անհնար է:

Վագր: Հասկանալի չէ, թե ինչ կարող են իրար հետ անել: Միայն մի դեպքում. Այծը պլաններ է նախագծում, Վագրը դրանք իրագործում է:

Կատու: Այո: Կատուն հիանում է Այծի բարձր ճաշակով: Վերջինիս քմահաճություններն էլ նրան զվարճացնում են:

Վիշապ: Այո: Այծն այնքան հիացած կլինի, որ գրավչության տիպար կդառնա: Իսկ եթե նա ուզենա գրավիչ լինել...

Օձ: Հնարավոր է... Եթե Օձը օգնի Այծին:

Ձի: Այո, նա զվարճալի է անդունդի եզրով քայլելիս:

Այծ: Երկու Այծ լավ հասկանում են իրար: Նրանք հույս են դնում մեկը մյուսի վրա:

Կապիկ

Առնետ: Այո: Բայց միշտ Առնետի հետաքրքրությունների հաշվին:

Ցուլ: Կապիկը դուր է գալիս Ցուլին, բայց նա մշտապես փորձում է ծիծաղել վերջինիս վրա:

Վագր: Կապիկով գրավվածությունը նրանց հարաբերությունները հետաքրքիր են դարձնում, սակայն այս հարաբերությունները չպետք է շատ հեռուն գնան:

Կատու: Լավ ընկերներ ու գործընկերներ են, որոնց լավ է չսադրել:

Վիշապ: Այո: Կապիկը ջանում է, որ այս հարաբերությունները շատ հեռուն չգնան, միաժամանակ հաջողությամբ մատների վրա է խաղացնում Վիշապին: Վերջինս նրան օգտակար է:

Օձ: Առանց ջերմության աշխարհիկ հարաբերություններ:

Ձի: Ոչ: Ձին չի վստահում Կապիկին... Ինչը լրիվ հիմնավորված է:

Այծ: Այո: Այծը դուր է գալիս Կապիկին, քանի որ նրա հետ ձանձրալի չէ...

Կապիկ: Հնարավոր է: Սակայն նրանք չեն վստահի մեկը մյուսին:



Աքաղաղ

Առնետ: Հնարավոր է... Նրանք մակերեսորեն համակրում են մեկը մյուսին:

Ցուլ: Նրանք կարող են ողջ կյանքում հիանալի ընկերներ լինել:

Վագր: Նրանք չեն ձգտում մեկը մյուսին:

Կատու: Ոչ: Աքաղաղը շատ աղմկոտ է: Նա հոգնեցնում է Կատվին:

Վիշապ: Նրանք համակրում են միմյանց... Եվ վերջ:

Օձ: Այո: Նրանք շատ բան կարող են պատմել մեկը մյուսին:

Ձի: Հաճելի աշխարհիկ հարաբերություններ... թեյ, բրիջ, պարային երեկոներ:

Այծ: Անհնար է: Աքաղաղը շատ պայմանականություններ ունի, նա գլուխ չի հանում Այծից:

Կապիկ: Նրանք ընդհանուր բան չունեն: Ամեն ինչ կվերջանա նրանով, որ Աքաղաղը կպայթի:

Աքաղաղ: Բախումներն ապահովված են: Ընկերությունն անհնար է:

Շուն

Առնետ: Ոչ: Առնետը բարձր նշակետեր չի դնում... Շան համար չէ:

Ցուլ: Հնարավոր չէ պատկերացնել նրանց ընկերությունը:

Վագր: Այստեղ չի կարող ամուր ընկերություն լինել:

Կատու: Այո: Կատուն Շան վստահելի անձը կլինի, նույնիսկ եթե չկարողանա արդյունավետ աջակցություն ցույց տալ:

Վիշապ: Ոչ: Շունը շատ իրատես է, իսկ դա թևաթափում է Վիշապին:

Օձ: Դժվար է... Լավ է միայն աշխարհիկ հարաբերություններ պահպանել: Սակայն փոխադարձ վստահության դեպքում հնարավոր է:

Ձի: Նրանք կարող են խոսել քաղաքականության մասին ու եթե համաձայնության հասնեն, ապա ինչո՞ւ ոչ:

Այծ: Ոչ: Նրանք դժվարությամբ են տանում մեկը մյուսին:

Կապիկ: Հնարավոր է... Ո՞վ գիտե: Սակայն Կապիկը միանգամից չի հմայի:

Աքաղաղ: Նրանց միջև խաղաղություն է ու... անդունդ: Պատ:

Շուն: Երկու լավ ընկեր:

Խոզ

Առնետ: Երկու լավ ընկեր, որոնք սիրում են միասին զբոսնել ու աղմկել:

Ցուլ: Այո... միայն մի պայմանով, որ շատ հաճախ չհանդիպեն:

Վագր: Այո: Նրանք հասկանում են իրար, սակայն Խոզը պետք է զգույշ լինի ու խելքը գլուխը հավաքի:

Կատու: Այո: Միայն մի պայմանով, որ միասին հասարակություն դուրս չգան: Խոզը շոկի մեջ է գցում Կատվին իր պարծենկոտությամբ:

Վիշապ: Լավ հարաբերություններ, ոչ մի խնդիր չի լինի:

Օձ: Հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ... Կյանքը ցույց կտա:

Ձի: Խոզը զուսպ կլինի, նա դրա համար բոլոր հիմքերը կունենա: 

Այծ: Այո: Խոզը կզրուցի Այծի հետ: Նա շատ է սիրում Այծին:

Կապիկ: Այո: Երկու լավ ընկեր: Կապիկը հարգում է Խոզին:

Աքաղաղ: Խոզի համար լավ է Աքաղաղին հեռավորության վրա պահել:

Շուն: Այո, նրանք սիրում ու նվիրված են մեկը մյուսին: Խոզը կազատի Շանը անհանգստությունից:

Խոզ: Նույն ճաշակն ունեն: Երկու անբաժան ընկեր, որոնք Ռաբլեի հերոսների նման կզվարճանան իրար հետ:





26.11.2017 1655 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։